ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկաները կապ չունեն գործի ու ինձ հետ. սպանության գործով ամբաստանյալ 02/21/2018 18:10 | Դատական ռեպորտաժներ
23 տարվա վաղեմության, ծանրացուցիչ հանգամանքներում իրանահայ գործարարի սպանության գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեցին գործի գրավոր ապացույցները:
Մասնավորապես, ըստ դեպքի վայրի տեղազննության արձանագրության, դեպքի վայրում ոչ բոլոր պահարաններն են, որտեղ իրերը անկանոն են լցված եղել: Ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը հայտարարեց՝ եթե 4-5 հոգով մտել էին գողություն կատարելու համար, ինչպե՞ս է պատահել, որ ոչ բոլոր պահարաններն են խառնված եղել:
Դատարանում հետազոտվեց նաև լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, ըստ որի գործով մեկ այլ ֆիգուրանտ Արթուր Թադևոսյանը լուսանկարով ճանաչել էր Գեորգի Սաֆարյանին և հայտնել, որ նա է խեղդել տուժողին:
Ի դեպ, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժող Հայկ Աբրահամյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով՝ հետևից օղ են գցել տուժողի պարանոցին ու խեղդել:
Մատնադրոշմային փորձաքննության եզրակացության համաձայն էլ, դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Սաֆարյանի, ինչպես նաև այլ անձանց մատնահետքեր:
Ամբաստանյալի պաշտպան Աննա Ջուվանովան հարց ուղղեց դատարանին՝ որտե՞ղ են գործով իրեղեն ապացույցները, ի պատասխան մեղադրողը պարզաբանեց, որ դրանք գործին կցված չեն, քանի որ քննվել են դեպքի առթիվ հարուցված գործից անջատված գործով, որոշ իրեղեն ապացույցներ վերադարձվել են տուժողի իրավահաջորդին:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել գործով երեք վկա: Մեղադրող կողմը միջնորդեց հաջորդ դատական նիստին նրանց բերման ենթարկել: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը համաձայն չէ այդ միջնորդության հետ, ապա հռետորական հարց տվեց՝ ինչքանո՞վ են այդ վկաները կապված գործի և ինձ հետ:
Դատարանը պարզաբանեց ամբաստանյալին, որ դատարանը պարտավոր է հարցաքննել դատակոչված վկաներին, նրանց լսելուց ու նրանց ցուցմունքները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ցուցմունքների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցին:
Հաջորդ դատական նիստին դատարանը միջոցներ կձեռնարկի վկաների ներկայությունն ապահովելու ուղղությամբ: Մինչ այդ պաշտպանական կողմը կորոշի հարկ կա՞ ներկայացնել այս կամ այն այլ ապացույցը հետազոտելու միջնորդություն, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել է 23 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին: Սպանության երեք մասնակիցներ ավելի վաղ՝ անցյալ դարի 90-ականներին, դատապարտվել են: Իսկ ներկայումս դատարանում քննվող այդ գործով միակ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ է գտնվել:
Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: 2014 թվականի հունվարին ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում, օպերատիվ տեղեկությունը հաստատվել են լուսանկարներով ու մատնահետքերով:
Ըստ դեպքի մասին ոստիկանության հաղորդագրության, նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Երևանի Կոմիտասի պողոտա, որտեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին:
Տեղեկանալով, որ գործարարն Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել, երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնացել է շենքի մոտ, մյուս երեքը՝ մտել տուն:
Հայկի գարեջրի բաժակում թույն էին խառնել, «բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին»: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը