Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 02/21/2018   20:28  |  ԼՐԱՀՈՍ

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթով հանդես գալու հրավերի համար: Հիշում եմ նախագահ ՄքԱլլիսթերի և Հանձնաժողովի անդամների հետ անցյալ տարի մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը, որտեղ մտքերի շատ բաց և անկեղծ փոխանակում ունեցանք երկկողմ հետաքրքրություն ներկայցնող բազմաթիվ հարցերի շուրջ: Այսօր ակնկալում եմ շարունակել մեր քննարկումները։

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում: Այս առումով արդյունավետ հարթակ է հանդիսանում Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի վերջին նիստը հաջողությամբ գումարվեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբերին: Մեր երկրը շուտով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ առավել մեծ կարևորություն ձեռք կբերի միջխորհրդարանական համագործակցությունը:

Անկասկած, խորհրդարանները կանգնած են ժողովրդավարական արժեքների խրախուսման և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում: Ժողովրդավարական կառույցների ամրապնդումը մշտապես եղել է Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից մեկը: 2017թ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է և անշրջելի, և այդ առումով մենք գնահատում ենք Եվրոպական միության կարևոր աջակցությունը: Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանին Հայաստանում միջազգային դիտորդների 650 անդամներից բաղկացած թիմի մաս կազմելու համար համար, որը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հարգվել էին: Եվրոպական միությունն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում էին Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը: Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ ներառյալ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի և բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացի հետագա բարելավմանն ուղղված նրանց առաջարկները կյանքի կոչելու և մեր ժողովրդավարության ամրապնդման համար:

Պարո՛ն նախագահ,

Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքը, ինչը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր: Համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը և սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամիսին:

Հարգելի՛ բարեկամներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը ազգային խորհրդարաններում համաձայնագրի սահուն վավերացման գործում:

Այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով. այն լայնորեն ընդունվում է և ներկայացվում որպես ինտեգրացիոն գործընթացները միմյանց մերձեցնելու և համագործակցության ոգով շահերն արդյունավետորեն կամրջելու հաջող օրինակ: Հիրավի, Հայաստանը Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հիմքերը դրեց՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ: Այդ առումով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ տարբեր ինտեգրացիոն շրջանակների միջև փոխհարաբերությունների համար: Հատկանշական է, որ երեք օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահի հետ կլոր սեղանի ժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը, և՛ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գովաբանում էին Հայաստանը՝ որպես տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի հետ համագործակցային մոտեցման օրինակի:

ՀԸԳՀ-ի ստորագրումը Հայաստան-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Մինչ այս հանդիպման գալը ես և հանձնակատար Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցինք Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը, որը բանակցվում էր ՀԸԳՀ-ին զուգահեռ և դրա հետ մեկտեղ պետք է ծառայի որպես Հայաստան-ԵՄ գործընկերության հիմնական ուղենիշ:

Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանն արդյունավետորեն ներգրավվել է ԵՄ հետ համագործակցության մի շարք բնագավառներում, մասնավորապես միանալով «Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (COSME) և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին, նախաստորագրելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, դառնալով Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնված առանցքի մաս (TEN-T), վերջնականացնելով «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունները, որը կստորագրվի հաջորդ ամիս: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ մեծապես կարևորելով ի թիվս այլոց վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և գնահատում ենք այս հարցում Եվրոպական խորհրդարանի ամուր աջակցությունը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ հաստատած «20 արդունք մինչև 2020թ․» ծրագիրը ոչ միայն գործողությունների լավ ծրագիր է հանդիսանում առաջիկա տարիների համար, այլև իրենից Արևելյան գործընկերության նոր, վերանայված ճարտարապետություն է ներկայացնում, որն անմիջականորեն կապված է գործընկեր երկրների գործունեության և, որն առավել կարևոր է, իրենց քաղաքական կամքիի հետ՝ իրագործելու ընդհանուր հանձնառությունները։

Նաև հավատացած ենք, որ տարբերակման և խրախուսման վրա հիմնված մոտարկման սկզբունքները (ավելին ավելիի դիմաց) յուրահատուկ հնարավորություն են ընձեռում զարգացնելու բազմոլորտ կամ բազմաշերտ համագործակցություն՝ այդպիսով մեզ թույլ տալով պահպանել Արևելյան գործընկերության ամբողջականությունը։

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,

Ակնհայտորեն Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը համագործակցության մթնոլորտը բարելավելու համար: Սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել մեր տարածաշրջանում համագործակցային մթնոլորտի ձևավորումը:

Բեռլինի պատի նկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը:

Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ: Սակայն, ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից:

Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա: Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ․։Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ձեզ հետ մեր քննարկումը լիարժեք չէր լինի առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին անդրադառնալու:

1999թ.-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Իսկապես, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն այն: Փետրվարի 8-ին այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է: Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, սուր ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների:

2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց և տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։ Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողվներին ձեռք բերված պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք: Դա նախևառաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև իհարկե 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը: Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տևողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնևում: Գագաթաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարաեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Միայն Հայաստանը չէ, որ հետևողականորեն հետամուտ է լինում այս համաձայնությունների կատարմանը: Համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, և վերջին նման հայտարարությունն արվեց ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը:

Կարևոր է, որ միջազգային հանրությունը համանախագահ երկրների հետ խոսի մեկ միասնական ձայնով՝ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված նրանց մոտեցումներին սատարելու համար: Բոլոր հակամարտությունները տարբեր են, և հնարավոր չէ դրանք միավորել կամ դրանց նկատմամբ նույն մոտեցումն որդեգրել։ Տարբեր ակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային հանրությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, այդ թվում նախագահների մակարդակով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: 2009թ. դեկտեմբերին Աթենքում կայացած նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանը սատարել է այս սկզբունքներին իր մի շարք բանաձևերում: Նույն կերպ է վարվել Եվրոպական միությունը՝ ներառյալ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով: Սա այն է, ինչին հավանություն է տալիս ողջ միջազգային հանրությունը։

Անկողմնակալ միջնորդների կողմից առաջարկված այս փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և, ի վերջո, կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար: Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի։

Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը:

Այսքանով կեզրափակեմ իմ խոսքը և պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:02 18/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
19:32 14/02/2018  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
19:51 08/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվուն խճճվել է իր իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում. Էդ.Նալբանդյան
20:49 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարությունում տեղի ունեցավ «Համազասպ Հարությունյան. դիվանագետի նոթեր» գրքի շնորհանդեսը
20:10 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
19:31 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարի բացման խոսքն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը
19:23 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները նախանշել են երկու երկրների նախագահների հանձնարարականների իրականացման ուղիները
20:48 21/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
18:13 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը
19:02 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

Արխիվ

[]