ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կադաստրն ամփոփում է 2017 թվականը և ներկայացնում 2018-ի անելիքները 02/20/2018 18:17 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց կոմիտեի կողմից 2017 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: Այս մասին հայտնում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Անդրադառնալով կադաստրի համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներին և օպտիմալացման ծրագրերին՝ պարոն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վեց տարածքային մարզային ստորաբաժանումներ՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, Արարատ և Գեղարքունիք միավորվել են Երևանի և Մարզերի Միավորված ստորաբաժանումներին: Երեք սպասարկման գրասենյակներ՝ Էրեբունի, Նոր-Նորք և Արարատյան միավորվել են այլ սպասարկման գրասենյակների, իսկ Վայք, Անի և Ախուրյան սպասարկման գրասենյակները լուծարվել են: Արդյունքում տնտեսվել է տարեկան շուրջ 385.0 մլն ՀՀ դրամ: Բանախոսը հավելեց, որ ներկայումս կադաստրի պետական կոմիտեն ունի 783 աշխատակից:
2017 թվականի ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 402.402 դիմում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2 %-ով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առցանց մուտքագրվել է 11.215 դիմում։ Նույն տարում կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է 18.069 պայմանագիր, որոնց քանակը 2016 թվականի համեմատ աճել է 22.3 %-ով:
Հատկանշական է, որ 2017 թվականին կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց հավաքագրվել է շուրջ 3,7 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 395,5 մլն. ՀՀ դրամով (շուրջ 11.8%): Պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է շուրջ 842,6մլն. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 11.9%-ով:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը հավելեց նաև, մոր 2017 թվականի եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը կազմել է շուրջ 378,75 մլն. ՀՀ դրամ՝ (նախորդ տարվա 19,32 մլն. ՀՀ դրամի փոխարեն), որը փոխանցվել է պետական բյուջեի հաշվին:
Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի նկատմամբ իրականացված գործարքներին՝ Մարտին Սարգսյանը նկատեց, որ 2017թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186.585 գործարք, ինչը 2016թ. համեմատ ավել է 7.5 %-ով կամ 13.017 գործարքով։ Իրականացվել է 52.274 օտարման գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 11.8 %-ով, գրավադրման 24.326 գործարք՝ աճել է13.5 %-ով և 9.513 վարձակալության գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 26.4 %-ով:
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում: Մասնավորապես, 2017 թվականին 2016 թվականի համեմատ բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով, իսկ մարզերում՝ 5.0 %-ով: Սակայն պետք է նշել, որ 2017թ.դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի աճ, մասնավորապես, Երևանում բնակարանի գները աճել են 1.2%-ով։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում կադաստրի պետական կոմիտեի նախագահը հանգամանորեն ներկայացրեց նաև 2017թ. ընթացքում կադաստրի համակարգում սպասարկման որակի բարելավմանը միտված և իրականացված բարեփոխումները:
Կոմիտեի նախագահը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից 2017 թվականի ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերը և գերակա խնդիրներն իրականացվել են ամբողջությամբ: Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց Հայաստանի Հանրապետության քաղաքների (Սևան, Սպիտակ, Ջերմուկ, Կապան և Գորիս) երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծումը՝ տեղեկացնելով, որ բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով 2018թ. նախատեսվում է իրականացնել Սևան, Սպիտակ, Ջերմուկ, Կապան և Գորիս քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները:
ԱԳԿՊԿ ղեկավարը կարևեց նաև Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և դրանց բարելավումների միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանումը և բազային արժեքների որոշումը, ինչը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման մեխանիզմների ներդրմանը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի միասնական հարկման համակարգի ներդրմանը:
2018 թվականին նախատեսված աշխատանքները և իրականացվելիք բարեփոխումները ներկայացնելով՝ Մարտին Սարգսյանն առանձնապես կարևորեց ARPIS և E-CONSUL համակարգերի ինտեգրումը, դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կարճ տեսահոլովակների ցուցադրումը, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների կատարելագործումը, ինչպես նաև պետական նշանակության թեմատիկ քարտեզագրությունը, ուսումնական և զբոսաշրջային թեմատիկայով քարտեզների ստեղծումն ու հրատարակումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից