Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի նմանատիպ մեքենայությունների արդյունքում 02/19/2018   16:26  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 19–ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2017 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կատարված աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արձանագրված դրական միտումները շարունակություն են ունեցել նաև 2017 թվականին։ Սեպտեմբերին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը։ Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Ճարտար ու Բերձոր և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո ու Ալֆորվիլ քաղաքների միջև։ 2017 թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Բելգիա կատարած այցի շրջանակներում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խումբ և շրջանակ։ Մասնավորապես, Բրյուսելի Վալոնական խորհրդարանում Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, իսկ Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում՝ Արցախի հետ Բարեկամության խումբ։ Համանման խումբ և շրջանակ են ստեղծվել նաև Արցախում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2017 թ․ ընթացքում Արցախի ԱԳՆ-ն ջանքեր է գործադրել ոչ միայն առկա կապերի խորացման, այլև նոր կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը․ առաջին անգամ Արցախ են այցելել պատվիրակություններ Բոլիվիայից և Մեքսիկայից, ինչպես նաև Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում այն գլխավորապես կենտրոնացած էր 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու արդյունքում առաջացած բացասական հետևանքների չեզոքացման վրա։ Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ուղղված էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը և բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։ Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար։

Մասիս Մայիլյանը նաև նշել է, որ ՀՀ ԱԳՆ և Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Եվրոպական միությունում և Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվել ներկայացնելու տարբեր հարցերի՝ այդ թվում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Արցախի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու և Արցախի շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային տարբեր կառույցներում շրջանառության մեջ է դրվել  Արցախի ԱԳՆ և այլ գերատեսչությունների  կողմից պատրաստված թվով 9 ընդարձակ փաստաթուղթ։

Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթությունները՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը և խորացումը, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է մնում նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

Ստորև ներկայացնում ենք մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից տրված որոշ հարցերի՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պատասխանները.

-Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ 2014 թ․ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը մշակել էր մի ոչ պաշտոնական փաստաթուղթ կառուցվածքավորված բանակցային գործընթացի մասին՝ լիարժեք բանակցություններին յուրահատուկ բոլոր տարրերով և մանրամասներով։ Ինչպիսի՞նն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

- Առաջին հերթին, կցանկանայի պարզաբանել տերմինաբանության հարցը։ Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ․ մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է  ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։

Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։

Այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի  նմանատիպ մեքենայությունների արդյունքում։ Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք։

- 2018 թ․ հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարության համաձայն՝ նախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների կողմից վերանայված հայեցակարգային փաստաթղթի շուրջ, որը վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման իրականացմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունը։

- Արցախի Հանրապետությունը միշտ էլ  աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ Ընդ որում, մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում։

Տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ։ Սակայն, միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։ Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։

Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև 1995 թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ԵԱՀԿ հովանու ներքո ձեռքբերված համաձայնագրի գործնական կիրառումը։ Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր։

-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք  բանակցային գործընթացից 2018 թ.։

-2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը։ Այդ կապակցությամբ 2018 թ․ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական,  արդյունքին միտված քննարկումը։

Համոզված ենք, որ շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ։

Իհարկե, 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը  չափազանց լավատեսական կլիներ։ Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում։ 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս ԱՄՆ-ում և ֆրանսիայում քաղաքական և հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնությունները։

-  Այս նախաձեռնությունները համարում ենք կարևոր և ժամանակին արված քայլեր, հատկապես՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձևը և Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարևոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է և չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է։

Հատկանշական է, որ Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, իսկ այս երկրները Ռուսաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ Նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։

Համոզված ենք, որ Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:39 17/02/2018  |  Մամուլ«Բլից-կրիգ» չի լինի. հայկական կողմը կարող է գնալ հակահարձակման. «Ժամանակ»
15:21 16/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին
11:10 16/02/2018  |  ՀարցազրույցՄինչև ռազմական հեռանկարը չբացառվի՝ դժվար է ակնկալել քաղաքական հարցերի քննարկում. Արցախի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին»
13:26 15/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան դեպքերը վկայում են, որ ԼՂ գոտում իրավիճակը պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ հետախուզության զեկույցի մասին
14:11 14/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում նոր բռնկումների ռիսկ է տեսնում
09:20 13/02/2018  |  ՄամուլՀամանախագահների հաղորդագրությունը հեշտ «ընթեռնելի» է, այն արտահայտում է դրությունը ԼՂ շփման գծում. Ուվե Հալբախ. «168 ժամ»
16:34 12/02/2018  |  ՔաղաքականԲուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ
15:36 12/02/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ Ադրբեջանը զառանցում է Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին. Սերժ Սարգսյան
14:23 12/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր. Շարմազանով
10:49 12/02/2018  |  ՀարցազրույցՀրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Լևոն Մնացականյանի հարցազրույցը. News.am

Արխիվ

[]