ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին 02/19/2018 14:00 | Մարզական
Բրիտանական BBC պարբերականն անդրադարձել է Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որը 2011 թվականից դպրոցներում ներդրել է շախմատը՝ որպես պարտադիր առարկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն հոդվածի`շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող գրոսմայստերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից
մեկն ունի:
Հոդվածագիր Էմմա Լևինը պատմությունը սկսում է այսպես. «Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողմերից ու փրկության ոչ մի ելք չկար: Թագավորի գրավումն անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ» հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»:
Ըստ Լևինի` դա զարմանալի չէր, քանի որ Միքայելը մի քանի օր առաջ դարձել էր դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող: Նա շախմատ խաղում է 5 տարեկանից, սովորել է հայրիկից ու պապիկից, հետո արդեն դպրոցում՝ շախմատի դասերի ընթացքում: Շախմատային հարթակում նրա հերոսներից է Լևոն Արոնյանը:
«Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի միջազգային պարտիաները, որպեսզի կատարելագործի իր կարողությունները»,-ասում է տղայի մայրը սուրճի սեղանի շուրջ: Երևանի Շախմատի դպրոց չհասած` Օղակաձև այգում, Էմմա Լևինը միանում է մարդկանց խմբին, ովքեր դիտում էին զրուցատաղավարում շախմատ խաղացող մեծահասակ տղամարդկանց, իսկ արդեն Շախմատի տանը հայտնվում մի սրահում, ուր 200 երեխա խորասուզված էր խաղի մեջ:
«Սրահում լռություն է, երեխաների պահվածքը` կատարյալ` առանց պոռթկումների և բղավոցների: Բոլորը խորը ներգրավված են խաղի մեջ` պրոֆեսիոնալներին հատուկ դեմքի լուրջ արտահայտությամբ: Երեխաներն իրենց ամեն շարժը գրանցում են նոթատետրերում: Հանկարծ տասնամյա Դավիթը սխալվում է, արցունքներ են հայտնվում աչքերին, նրա ուսն է գրկում մոր պես հոգատար մարզիչ Մարիան, ով ժպտալով ասում է. «Ամեն ինչից զատ նրանք երեխաներ են»,-գրում է հոդվածագիրը:
Հետո նկարագրում է, որ երեխաներին ներքևում համբերատար սպասում են նրանց ծնողները, տատիկներն ու քեռի-հորեղբայրները, ու անկախ ելքից` հաղթանակ, պարտություն կամ ոչ-ոքի, բոլորն էլ գրկախառնության են արժանանում: Էմմա Լևինի աչքից չէր վրիպել, որ Շախմատի տան դիմաց 1963-1969 թթ. աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է:
«Հայաստանը միշտ օգտվել է շախմատի հետ ունեցած ամուր կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին մեզ համար»,- լրագրողին ասում է Հայաստանի շախմատի ակադեﬕայի նախագահ Սմբատ Լպուտյանը:
Հոդվածագրի խոսքով` Լպուտյանը դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու գործընթացում շարժիչ ուժ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ:
«Ո՞րն էր պատճառը» հարցին Լպուտյանը պատասխանում է. «Շախմատն արդար խաղ է, երեխաները, սովորելով մաքուր և պատվավոր այս խաղը, լավ վարքագիծ են ձեռք բերում: Երեխան կարողանում է ընդունել ռազմավարական որոշումներ` կշռադատում է իրավիճակը, ապա քայլ կատարում: Կարծում եմ` սա շատ մեծ օգուտ է հասարակության համար»:
Հոդվածում ներկայացվում է, որ Հայաստանի դպրոցներում դասավանդում է ավելի քան 3 հազար որակավորված շախմատի ուսուցիչ: Ըստ Լպուտյանի` շատ երկրներ ևս ցանկանում են ընթանալ այս ուղիով: Օրերս էլ աշխատանքներն է սկսել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սոցիոլոգները, հոգեբաններն ու այլ մասնագետներ կուսումնասիրեն շախմատի ազդեցությունը սովորելու գործընթացի վրա:
«Այս ամենի շնորհիվ Միքայելն ու հազարավոր երեխաներ օգնում են Հայաստանին տեղավորվել շախմատի աշխարհի քարտեզի վրա: Ես գոնե կարող եմ միիթարվել, որ ինձ հաղթել է ապագա գրոսմայստերը»,-պատմությունը եզրափակում է Էմմա Լևինը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից