ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պորշ Կայեն» ունի, բայց ավտոտնակ չունի. դատավորի ավտոմեքենայից գողության դեպքով մեղադրվողը շուրջ 2 տարի է կալանքի տակ է 02/19/2018 15:49 | Քրեական խրոնիկոն
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայից գողության դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
Պարզվում է, որ Գաբրիելյանի «Պորշ Կայեն»-ից առաջին անգամը չէ որ գողություն է կատարվում, իսկ թե ինչու դատավորին չի մտահոգում այս հանգամանքը և միջոցներ չի ձեռնարկում, թերևս փոքր ինչ անհասկանալի է:
Հայտնի է նաև, որ «Պորշ Կայեն»-ից գողությունները կատարվել են Կենտրոն վարչական շրջանում՝ դատավորի բնակության վայրի շենքի բակից: Առնվազն տարակուսելի է, որ նման թանկարժեք ավտոմեքենա ունեցող դատավորը, ով մի քանի անգամ հանցագործների թիրախում է հայտնվել, այս ընթացքում ավտոտնակ ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել կամ գոնե տեսախցիկներ չի տեղադրել տարածքում, ինչը հնարավորություն կտար կանխելու իր մեքենայից գողության հերթական դեպքը կամ հանցագործությունները կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու հարցում լույս կսփռեր շատ հանգամանքների վրա:
Դատավորի ավտոմեքենայի լուսարձակի գողության, այսպես կոչված, 2 դեպքով մեղադրվում է Արթուր Հարությունյանը, ով 1 տարի 10-ը ամիս է կալանքի տակ է:
Արթուր Հարությունյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հայտարարել է, որ որևէ կապ չունի այդ գողությունների հետ, ավելին՝ իր պաշտպանյալը շուտով 2 տարի կլինի՝ կալանքի տակ է, իսկ դատավորի ավտոմեքենայից գողության դեպքերը շարունակվում են:
Նշենք, որ Արթուր Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մուտք է եղել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան դեռևս 2017թ. մարտին: Նույն քրեական գործով ամբաստանվում է նաև Ժորա Սարգսյանը: Ի տարբերություն Հարությունյանի՝ նրա նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ իր պաշտպանյալին նախաքննության ընթացքում 45 դրվագով մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը դատարան է մտել 12 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-34-177 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-177-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ Մկրտչյանի՝ Ժորա Սարգսյանը հայտարարել է, որ դատավորի ավտոմեքենայից գողություններն ինքն է կատարել, իսկ ոստիկանությունում Հարությունյանի անունն է տվել, որպեսզի ինքն ազատության մեջ մնա: Այդպես էլ եղել է՝ նա ազատության մեջ է եղել, և այս ընթացքում այլ գործերով հասցրել է 2 անգամ դատապարտվել:
Արթուր Հարությունյանի պաշտպանը նշում է, որ ինչ է թե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է դատավորի ավտոմեքենայից, իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի փոխվում, մերժվում են նաև գրավի միջնորդությունները այն դեպքում, երբ Գլխավոր դատախազին ուղղված ՀՀ Նախագահի խոսքում ասվում էր, որ կալանքները պետք է հիմնավորված լինեն: Բացի այս, օրենսդրական փոփոխություններ են եղել կալանավորման հիմքերի վերաբերյալ, որն ուժի մեջ է մտել փետրվարի 10-ին, սակայն նման պայմաններում ոչ մեծ ծանրության հանցագործություն գործած անձը մնում է կալանքի տակ՝ ենթադրյալ տուժողի՝ դատավոր լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20.00-ից մինչև փետրվարի 7-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել էին դատավորի՝ շենքի բակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը:
Դատավորի ավտոմեքենայից հերթական գողության դեպքի մասին լրատվամիջոցները գերեցին նաև այսօր: Դատավոր Գաբրիելյանը կրկին ահազանգել է, թե փետրվարի 17-ի ուշ երեկոյից մինչև 18-ը առավոտը՝ գողացել են իր ավտոմեքենայի լուսարձակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից