ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճշգրիտ պատասխան, դիպուկ շեշտադրումներ. Վաղարշակ Հարությունյանի անդրադարձը Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթին 02/18/2018 22:07 | Քաղաքական
Ճշգրիտ պատասխան՝ դիպուկ շեշտադրումներով. այսպես բնորոշեց Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահի ելույթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:
Նրա խոսքով, բավական ճշգրիտ դիտարկումներն առկա էին ոչ միայն ելույթում, այլև Սերժ Սարգսյանի՝ այնտեղ հնչած հարցերի պատասխաններում:
«Ակնհայտ է այն դիտարկումը, թե ինչպես կարելի է բանակցել մի մարդու հետ, որը չի խոսում բուն հակամարտության հարցերի շուրջ, այլ ունի նկրտումներ Երևանի և այլ տարածքների նկատմամբ: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդը չի պատկերացնում բանակցային գործընթացի իմաստը, պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ և շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այստեղ տեղին է հիշել այն, որ դեռ 1996 թվականին, երբ Ադրբեջանում ընդունում էին Սահմանադրությունը, քննարկում էին, թե ինչպես գրել որն է Ադրբեջանի պետական լեզուն: Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ իրենց մինչև 1918 թվականը համարում էին թաթարներ, 1918-1936 թվականը՝ թուրքեր, 1936 թվականից նոր անվանել են ադրբեջանցի: Հետևաբար, Իլհամ Ալիևը պետք է լավ պատկերացնի, թե ինչ է նշանակում խոսել այն տարածքների մասին, որոնք ունեն հազարամյա պատմություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Նա կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ Եվրոպայի լռության պայմաններում Ադրբեջանից հնչող անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:
«Երբ ժամանակին Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության կողմից ճիշտ գնահատականներ չտրվեցին, մենք հետագայում համաշխարհային պատմության մեջ դրա հետևանքները տեսանք: Եվ եթե հիմա Ադրբեջանի նախագահը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված անհեթեթ հայտարարություններ է անում և չի ստանում համարժեք պատասխան, ապա նա գնում է քայլերի, որոնք հանգեցնում են իրավիճակի թեժացմանը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները միայն Ադրբեջանինը չեն: Դրանք պետք է դիտարկել այն համատեքստում, որ Իլհամ Ալիևը Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն է վարում՝ սպասարկելով նեոօսմանիզմի գաղափարախոսությունը»,- հավելեց Վաղարշակ Հարությունյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ