ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է 37-ամյա կինը երեխայի հետ նետվել կամրջից 02/17/2018 20:04 | Քրեական խրոնիկոն
Ընդամենը օրեր առաջ հանրությունը ցնցվեց մոր և դստեր կամրջից նետվելու դեպքից: Թեև երկու օր է անցել այս ողբերգական դեպքից և մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ, իսկ իրավապահներն աշխատում են գործով բոլոր հանգամանքների պարզման և ստուգման ուղղությամբ, սակայն նման քայլի դրդապատճառը մնում է ոչ միայն անհասկանալի, այլ նաեւ անընկալելի։ Ինչպես է մայրը իր երեխային նետել բարձրությունից...
Նախնական վարկածով՝ 92 մետր բարձրությունից կինը սեփական երեխայի հետ ցած է նետվել, ի՞նչ հոգեվիճակում է գտնվել 37-ամյա կինը, իսկ երեխա՞ն, ի՞նչ է նախորդել այս ողբերգական քայլին, ինչպե՞ս է մայրը երեխային բացատրել, թե ինչո՞ւ են նետվում: Հարցեր, որոնք դեռևս պատասխաներ չունեն:
Ըստ մեր տեղեկությունների, կինն ամուսնալուծվել է տարիներ առաջ. երեխայի ծնվելուց հետո ամուսիններն ամուսնալուծվել են։ Կինը բնակվել է հայրական տանը, սակայն երեխայի հայրը դստեր հետ կապը չի խզել՝ ամսական գումար է տվել, երբեմն-երբեմն հանդիպել, զանգել, նվերներ տվել։
Ասել է, թե ամուսնալուծության հետ կապված սթրեսային իրավիճակը կինը պետք է որ վաղուց հաղթահարած լիներ: Մեզ հայտնի է դարձել, որ կինը ամանորի տոնական օրերին ցանկություն է հայտնել նորից միանալ ամուսնու հետ, սակայն վերջինս չի համաձայնել։:
Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե կնոջ ամուսնու ընտանիքի անդամներն աղանդավորականներ են և ցանկացել են երեխային ընդգրկել այդ աղանդի մեջ, իսկ կինը չի թույլատրել, սակայն այս տեղեկությունները հերքվեցին տղամարդու հարազատների կողմից:
Հաջորդ վարկածն էլ վերաբերում էր սոցիալական խնդիրներին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կինը եւ նրա մայրն աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում, սակայն մոր վերջերս աշխատանքից ազատել են։ Կնոջը եւս ցանկացել են աշխատանքից ազատել և նրանք հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, սակայն այս հարցի վերաբերյալ տեղեկություններ տարածվեցին, որ իրականում ինքնասպանություն գործած կնոջն աշխաանքից չեն ազատել և միայն տեղափոխել են այլ աշխատանքի:
Հայտնի է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատող կինը վերջին անգամ աշխատանքի է գնացել այս երկուշաբաթ օրը և խնդրել իր անմիջական վերադասին՝ հաջորդ օրը թույլատրել ուշ աշխատանքի գնալ, քանի որ բժշկի պետք է գնա: Կնոջը թույլատրվել է, և հաջորդ օրն արդեն նա աշխատանքի չի գնացել:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դիակները հայտնաբերվել են փետրվարի 15-ին՝ Դավթաշենի կամրջի տակ, հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։
Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։ Ասել է թե՝ դիակներն ավելի ուշ են հայտնաբերվել, իսկ դեպքը թերեւս տեղի է ունեցել փետրվարի 13-ին։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նրանց գտնվելու վայրն անհայտ է եղել փետրվարի 13-ից։ ՔԿ-ից հայտնել են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել։
Քննիչը պարզել է, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Նրանց հետագա երթուղին պարզելու համար ուսումնասիրվում են հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան