ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնատար անձանց օրենքի առջև պետք է դարձնել հաշվետու. Լուսավոր Հայաստան 02/17/2018 20:12 | Քաղաքական
փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը, նաև Կարեն Սիմոնյանը, Գրիգորի Դոխոյանը, Բենիամին Պլուզյանը, Սերգեյ Անիսոնյանը և Աննա Կոստանյանը։
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գևորգ Պապիկյանը և Գոհար Մաթևոսյանը։
Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը։
Համագումարով հաստատվեց Լուսավոր Հայաստան Կուսակցության նոր կանոնադրությունը և ծրագիրը համալրվեց Իրավունքի գերակայության մանիֆեստով։
Կից Մանիֆեստն ամբողջությամբ.
· Գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակում
Իրավունքի գերակայության սկզբունքի համաձայն՝ գործադիր իշխանությունը և պաշտոնատար անձինք ենթարկվում են օրենքին և պատասխանատու են օրենքի առջև: Առկա է սահմանադրական և ինստիտուցիոնալ գործիքակազմ, որի շնորհիվ ստեղծվում են փոխզսպող և հավասարակշռող մեխանիզմներ՝ սահմանափակելով գործադիր իշխանության և պաշտոնատար անձանց լիազորություններն ու ապահովելով նրանց հաշվետվողականությունը հասարակության առջև: Իշխանության ճյուղերը վերաբաշխված են այնպես, որ վերջիններիս որևէ օղակ չի կարող ունենալ անվերահսկելի իշխանություն։ Գործադիր իշխանության արդյունավետ վերահսկողությունն իրականացվում է օրենսդիր և դատական իշխանությունների, անկախ վերստուգիչ և վերահսկիչ մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Այսպիսով, հնարավոր է վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց գործունեության, ինչպես նաև հաշվետվողականության նկատմամբ: Սա հնարավարություն է տալիս մշտապես հսկողության ենթարկել գործադիր իշխանությանը, իսկ պաշտոնատար անձանց դարձնել օրենքի առջև հաշվետու: Իրավունքի գերակայության, փոխզսպման և հավասարակռշման մեխանիզմների արդյունավետ կիրառման արդյունքում իշխանության փոփոխությունը կատարվում է բացառապես օրենքի տառին և ոգուն համաձայն:
· Կոռուպցիայի դեմ պայքար
Իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների գլխավոր հատկանիշներից մեկը կոռուպցիայի բացառումն է։ Հայտնի է, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնյաների կողմից՝ իրենց իշխանության կամ օրենքով նախատեսված լիազորությունների չարաշահումները հանգեցնում են կոռուպցիայի երեք հիմնական տարատեսակների արմատավորմանը՝ կաշառակերություն, անօրինական ներգործություն՝ հանուն հանրային կամ մասնավոր շահի, հանրային կամ այլ ռեսուրսներին ապօրինի տիրացում: Իրավունքի գերակայության հաստատման պարագայում պաշտոնատար անձինք լիազորությունների կատարման ընթացքում չեն չարաշահում իրենց պաշտոնեական դիրքը՝ մասնավոր շահ ստանալու նպատակով:
· Բաց կառավարություն
Իրավունքի գերակայության առանցքային դրսևորումներից մեկը բաց կառավարությունն է, որն ազատորեն տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, քաղաքացիներին օժտում համապատասխան գործիքակազմով՝ հաշվետու պահելու կառավարությանը, ինչպես նաև խթանում քաղաքացիների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացներին: Բաց կառավարությունը ենթադրում է հրապարակային և որոշակի օրենքներ, քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև քաղաքացիներին հասանելի բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ:
· Հիմնարար իրավունքներ
Իրավունքի գերակայության պայմաններում հիմնարար իրավունքները պետք է լինեն փաստացի երաշխավորված: Իրավունքի գերակայությունը երաշխավորում է Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները՝ ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքի արգելումը, ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը, պատիժը` բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, խտրականության արգելումը, սեփականության իրավունքը, ընտրական իրավունքները, հիմնարար աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված այլ իրավունքներն ու ազատությունները:
· Հասարակական կարգ և անվտանգություն
Իրավունքի գերակայության հիմնարար բաղադրիչներից մեկը հասարակական կարգի և անվտանգության ապահովումն է: Այն երաշխավորում է անձի և սեփականության անվտանգությունը: Անվտանգության ապահովումը հանդիսանում է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետության գլխավոր գործառույթներից մեկը՝ միաժամանակ նախապայման հանդիսանալով իրավունքի գերակայությունը խթանող իրավունքների և ազատությունների համար: Առկա են երեք սկզբունքային բաղադրիչներ, որոնց ապահովումը նպաստում է հասարակական կարգի և անվտանգության հաստատմանը՝ հանցավորության մակարդակի արդյունավետ վերահսկողություն, քաղաքացիական բախումների բացառում, հանրային ընդվզման ընթացքում բռնության կիրառման բացառում:
· Պետական հարկադրանք
Իրավունքի կայուն գերակայությունը ենթադրում է որոշակի կարգավորիչ հարկադրանք: Անհրաժեշտ և ողջամիտ հարկադրանքը նշանակում է, որ այն ոչ միայն իրականացվում է առանց պետական կամ մասնավոր միջամտության, այլ նաև այն, որ վարչաիրավական գործընթացներն իրականացվում են ժամանակին և առանց անհիմն ձգձգումների՝ պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Իրավունքի գերակայությունը նաև ենթադրում է, որ անձը սեփականությունից չի զրկվում՝ առանց համարժեք արդարացի փոխհատուցման, երբ վերջինիս սեփականության նկատմամբ ճանաչվում է հանրային գերակա շահ:
· Արդարադատություն քաղաքացիական գործերով
Քաղաքացիական գործերով արդարադատության իրականացումը իրավունքի գերակայության անհրաժեշտ պայման է: Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են խաղաղ և արդյունավետ կերպով լուծել իրենց խնդիրները արդարադատություն իրականացնող ֆորմալ ինստիտուտների միջոցով: Արդյունավետ քաղաքացիական արդարադատության իրականացումը պահանջում է, որ այն լինի հասանելի և մատչելի՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից: Քաղաքացիական գործերով արդարադատությունը պետք է իրականացվի առանց անհարկի ձգձգումների, իսկ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները լինեն մատչելի, անկողմնակալ և արդյունավետ:
· Արդարադատություն քրեական գործերով
Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է: Այն իրենից ներկայացնում է խնդիրների լուծման և հասարակության դեմ իրավախախտումներ գործած անձանց դեմ բողոք ներկայացնելու բնական մեխանիզմ: Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն ընդունակ է հաջողությամբ իրականացնել հանցագործությունների անկողմնակալ նախնական և դատական քննություն՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից, միաժամանակ՝ ապահովելով ամբաստանյալի ու տուժողի իրավունքների պաշտպանությունը:
Վերը նշված գործոններն առանցքային նշանակություն ունեն իրավունքի գերակայության հաստատման համար, իսկ իրավունքի գերակայության ապահովումը ժողովրդավարական և ազատ պետություն կերտելու հիմնարար գրավականն է: Փաստացի, սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել, շարունակում է գործել «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, ըստ էության՝ իշխանությունները զբաղված են իմիտացիոն գործընթացներով․ դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, որի արդյունքում պետությունն առաջ չի շարժվում:
Սահմանադրական ֆորմալ լուծումները, վերջին օրերին ընդունվող օրենսդրության լույսի ներքո, իրականության մեջ մնում են անկատար և պատրանքային: Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանը ֆորմալ կերպով իբրև թե դարձել է պառլամենտական հանրապետություն, սակայն փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել, խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ ենթադրվող իր լիազորություններն ու կշիռը, չեն ստեղծվել փոխզսպման և հավասարակշռման իրական մեխանիզմներ:
Էական սահմանափակումներ են արձանագրվել ընդդիմության իրավունքների և գործառույթների ոլորտում, որի արդյունքում կառավարող մեծամասնության իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի: Ասվածի ցայտուն օրինակը ԱԺ մշտական հանձնաժողովների թվի արհեստական կրճատումն էր, հարդյունս որի ընդդմիությունը զրկվեց հանձնաժողովի նախագահ ունենալու իրավունքից:
Ըստ էության, ուժեղ նախագահական իշխանությունը Հայաստանում փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարմամբ, և խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի անհամաչափ ուժեղ իշխանություն: Ավելին, նոր վարչապետին հատկացվող լիազորությունները կարող են գերազանցել մինչև այժմ՝ նախագահի ունեցած իշխանությանը: Այս նպատակն իրագործելու համար մի շարք օրենքներում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ: Փաստացի, նշյալ փոփոխությունները հակասահմանադրական ճանապարհով կերպափոխում են Սահմանադրությունը՝ իրականացնելով քաղաքական մեծամասնության իշխանության ընդարձակումը և վերացնելով կառավարող մեծամասնությանը փոխզսպելու և հակակշռելու վերջին սահմանադրական նշույլները։
Ավելին, վերոհիշյալ օրենքների մակարդակում տեղի են ունենում այնպիսի փոփոխությունենր, որոնք, ըստ էության, խմբագրեով Սահմանադրությունը, կրճատում են նախագահի՝ առանց այդ էլ նվազ լիազորությունները, փաստացի նսեմացնելով նախագահի ինստիտուտը և զրկելով նրան անաչառ արբիտրի՝ սահմանադրությամբ նախատեսված դերից:
Սա ի չիք է դարձնում սահմանադրական փոփոխությունների ողջ իմաստն ու տրամաբանությունը՝ ստեղծելով քվազի-պառլամենտական հանրապետություն, սուպերվարչապետական լիազորություններով: Գործադիր իշխանության նման անվերահսկելի լիազորություններն ավելի են մեծացնելու վերջինիս ազդեցությունը դատական համակարգի և խորհրդարանի վրա, ինչը հիմնովին խաթարելու է իշխանության թևերի միջև գոյություն ունեցող՝ առանց այն էլ խոցելի և պատրանքային հավասարակշռությունը: Այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է նետում Հայաստանում առողջ քաղաքական համակարգի կայացմանը և ժողովրդավարության զարգացմանը՝ դառնալով մեծագույն սպառնալիք մեր պետության համար:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանում Սահմանադրության ամբողջական և համապարփակ իրագործման պահանջով, որի արդյունքում կստեղծվեն զսպումների և հակակշիռների իրական և գործող մեխանիզմներ: Առանց քաղաքական հավասարակշռման հնարավոր չի լինի առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը և զարգացնել երկրի տնտեսությունն ու պետական ինստիտուտները, որոնք օդի պես կենսական են ներկայիս մարտահրավերներն ունեցող Հայաստանի համար։ Վերջինիս իրագործումը հնարավոր է մեր կողմից հռչակված Իրավունքի գերակայության մանիֆեստի գլխավոր սկզբունքների կիրառման պարագայում: Ուստի, Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը, այս պահից սկսած, միտված է լինելու Մանիֆեստում արտացոլված նպատակների ամբողջական իրագործմանը՝ հանուն ազատ քաղաքացու, հանուն ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից