ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թույլ է տրվել նյութական նորմի կիրառման խախտում. կայացվել է արդարացման դատավճիռ 02/17/2018 15:23 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն.Օհանյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Արամ Խաչատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ծառերի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով, և նրան արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Արամ Խաչատրյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվել է:
ՀՀ Սյունիքի մարզի դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը` Արամ Խաչատրյանից 418 500 ՀՀ դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձման պահանջի մասին, թողնվել է առանց քննության:
Դատարանը գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել նախաքննության մարմնի կողմից Արամ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը:
Արամ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա՝ չունենալով ծառահատման թույլտվություն, իր անձնական օգտագործման բենզասղոցով 2017 թվականի մայիս ամսվա սկսզբից մինչև 2017 թվականի հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սրաշեն և Ծավ համայնքների վարչական տարածքներում գտնվող և անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում ապօրինի հատել է 8 տարբեր տրամագծերի բոխի, թխկի, հացենի տեսակի կենսունակ ծառեր` պատճառելով 418 500 ՀՀ դրամի խոշոր վնաս:
Դատաքննությամբ հաստատված փաստական հանգամանքների հիման վրա, դատարանն արձանագրել է, որ Արամ Խաչատրյանի կողմից ապօրինի հատված ծառերի հետևանքով պետությանը պատճառվել է 139 500 ՀՀ դրամ վնաս:
Դատարանը փաստել է, որ նախաքննության մարմինը Արամ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելիս նրա կողմից հատված 139 500 ՀՀ դրամ արժեքի ծառերի եռապատիկն ընդունելով որպես պատճառված խոշոր վնաս, թույլ է տվել նյութական նորմի կիրառման խախտում: Այսպես, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է նշված իրավախախտումների հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները, ինչը որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նախատեսված վնասի չափը հաշվարկելիս: Այլ կերպ ասած, տվյալ դեպքում որպես պատճառված վնաս պետք է հաշվարկվեր նշված ծառերի սակագինը` դրանց արժեքի միապատիկը:
Դատարանն արձանագրել է, որ Արամ Խաչատրյանը կատարել է 8 տարբեր տրամագծերի բոխի, թխկի, հացենի տեսակի կենսունակ ծառերի ապօրինի հատում, ինչի հետևանքով պատճառվել է 139 500 ՀՀ դրամ վնաս, որը ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 4-րդ մասի համաձայն` զգալի վնաս չի համարվում: Դրա հիման վրա դատարանը հաստատված է համարել, որ Արամ Խաչատրյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հանցակազմի օբյեկտիվ կողմը, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել Արամ Խաչատրյանի անմեղությունը, նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Նա միջնորդում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը, Արամ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել համաչափ պատիժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից