ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունների մասին 02/16/2018 16:47 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախարար Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաև տարեվերջին՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ Նախագահի կողմից շեշտադրված ոլորտի առավել կարևոր հիմնախնդիրներն ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունները ներառվել են մարզերի և համայնքների տարեկան ծրագրերում։
Մասնավորապես՝ սահմանվել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված՝ 2018թ. միջոցառումները, համայնքների խոշորացման արդյունքում նոր ձևավորվող համայնքապետարանների կազմավորմանն ուղղված աշխատանքները, համայնքների խոշորացման գործընթացի շարունակական ընթացքի ապահովմանն ուղղված առաջարկությունները և ամրագրվել է համայնքներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմ ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը:
Դավիթ Լոքյանի հավաստմամբ, իրականացվել են համայնքային բյուջեներում ծախսերի համադրելիության, հիմնավորվածության ու միասնականության սկզբունքների արմատավորման, ծրագրային բյուջետավարման ներդրման և մի շարք այլ աշխատանքներ:
Նախարարը նշել է, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներում տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային հարցերից են նաև համայնքների վարչական տարածքներում շինարարության, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի և բերքի պատշաճ հաշվառման համակարգի ներդնումը, աղբահանության աշխատանքների ինքնածախսածածկման մեթոդով իրականացման ապահովումը, համայնքներում հարկային բազաների ուսումնասիրությունները և ճշգրտումները, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։
Նախարար Լոքյանն իր զեկույցում անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացման և մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11.0 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր: Նախարարության և Միավորված Ազգերի Զարգացման ծրագրերի միջև համագործակցության շրջանակում ավելի քան 5.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, որը գործելու է մինչև 2020 թվականը։ Նույն համագործակցության շրջանակներում ավելի քան 3.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվում 60 գյուղական բնակավայրերում:
Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։
Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի համաձայն Ջերմուկ քաղաքումիրականացվող աշխատանքների մասին տարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է, որ «Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բևեռ» ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 1,190 մլրդ. դրամ գումար, որի շրջանակներում իրականացվում է 6 ենթածրագիր: 2018 թվականին 3,4 մլրդ դրամով կիրականացվեն ևս 12 ծրագրեր:
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակել է խոշորացված համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ձեռք է բերվել և համայնքներին տրամադրվել (կամ գտնվում են տրամադրման փուլում) 96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվում են ճանապարհներ, ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր և կանգառներ՝ ավելի քան 5,3 մլրդ դրամ արժողության։ 2017թ. ընթացքում իրականացվել են 20 ներդրումային ծրագրեր՝ 638, 355 մլն ՀՀ դրամի չափով:
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է նաև ոլորտի ռազմավարական փաստաթղթերը՝ նշելով, որ, մասնավորապես տարածքային կառավարման բնագավառում 2017թ. ընդունվել են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները և 2018-2020թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, մարզպետարանների տարեկան աշխատանքային պլանները, որոնք ամբողջացրել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Տեղական ինքնակառավարման բնագավառում կատարված օրենսդրական ու մեթոդական աջակցության ուղղությամբ մշակվել և ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, շուրջ մեկ տասնյակ մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ։
Դավիթ Լոքյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև 2017թ. ամփոփ ցուցանիշները, խոշորացված և խոշոր համայնքներում (5000-ից ավելի բնակչությամբ) տնտեսական զարգացման պատասխանատուների համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից