ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման վրա վճռական ազդեցություն չի ունեցել. Խոսրով Հարությունյան 02/16/2018 13:16 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման վրա սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը վճռական ազդեցություն չի ունեցել: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս
մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Հիմնական զեկուցողը ներկայացրեց այնպես, որ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական և գլխավոր պատճառը սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն է, սակայն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների աճ արձանագրել ենք ոչ 2018 թ. հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, այլ 2017 թ. երկրորդ կեսից: Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի վրա ակցիզային դրույքաչափերը արդյոք ունեցե՞լ են էական ազդեցություն, թե՝ ոչ: Սա է հիմնական խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ սեղմած գազով հիմնականում իրականացվում են ուղևորափոխադրումներ:
«Ընդ որում՝ սեղմած գազի ակցիզային դրույքաչափի բարձրացման արդյունքում, այո, իրացվող գազի գները բարձրացել են, սակայն մատուցվող ծառայությունները չեն փոխվել և չեն էլ փոխվի:
Հետևաբար, ենթադրել, որ սեղմած գազի դրույքաչափի բարձրացումը իր հետևից պետք է բերեր շղթայական թանկացումների, համաձայնեք՝ դժվար է: Այո, թանկացել է նաև բենզինը, սակայն բենզինով այսօր որևէ ծառայություն չի մատուցվում: Մեր քաղաքացիները բենզինն օգտագործում են իրենց մեքենաների լիցքավորման համար: Հետևաբար, ավելորդ է խոսել այն մասին, որ բենզինի թանկացումը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների բարձրացման»,- ընդգծեց պատգամավորը: Նա համաձայնեց, որ դիզվառելիքի պարագայում իսկապես խնդիր կա, քանի որ դիզվառելիքի թանկացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա:
«Դրա համար էլ գյուղատնտեսության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, և հիմա ես տեղյակ եմ, որ կառավարությունում քննարկում են գյուղացիական տնտեսությունների հնարավոր վնասը կոմպենսացնելու քայլերը»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն ակնհայտորեն չէր կարող բերել առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, մինչդեռ ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցումը, որն առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բյուջեում կառաջացնի 16.7 միլիարդ դրամի ճեղքվածք:
Պատգամավորի համար ընդունելի չէ նաև եկամտահարկի փոփոխությունները, որ առաջարկում են «Ելք» խմբակցության անդամները: Նրա խոսքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պարագայում առաջնահերթ պետք է լինի սոցիալապես անապահով, խոցելի խավերին աջակցելը, նրանց եկամուտներն ավելացնելը, որպեսզի կարողանան դիմակայել թանկացմանը: «Նախագծի հեղինակներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 23 տոկոսից իջեցնել 21 տոկոսի, 150 հազար դրամից մինչև 450 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 28 տոկոսից իջեցնել 26 տոկոսի: Ի դեպ՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները մեր վարձու աշխատողների 71 տոկոսն են՝ 425 հազար մարդ: Սա մեր վարձու աշխատողների աﬔնանվազ ֆինանսական կարողություն ունեցող հատվածն է: Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ ավելի շատ աջակցության կարիք ունի թանկացումներին դիմագրավելու համար՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացո՞ղը, թե՞ 450 հազար դրամ աշխատավարձ ստացողը:
Անշուշտ, առաջին հատվածը: Իսկ ի՞նչ են առաջարկում այս նախագծով: Նրանք առաջարկում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտներն ավելացնել միջին հաշվով 2176 դրամով, փոխարենը 450 հազար դրամ աշխատավարձ ստացողի եկամուտներն ավելացնում եք 9 հազար դրամով: Այսինքն՝ այն քիչ աշխատավարձ ստացողը, ով ամենաշատն աջակցության կարիք ունի, նրան տալիս ենք 3 հազար դրամ, իսկ նա, ով բարձր աշխատավարձ է ստանում, նրա եկամուտը բարձրացնում ենք 9 հազար դրամով: Արդյոք, սա արդարացվա՞ծ է: Իհարկե, ոչ»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ