Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան
01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը

Ինչը, որ ուղարկվել է դատարան, մեղադրական եզրակացություն չէ. Կարեն Մեժլումյան 02/14/2018   20:40  |  Դատական ռեպորտաժներ

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված, Սյունիքի մարզում՝ Կապանում, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ նախկին պատասխանատու Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր վերաքննիչ բողոքում միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել:

Պաշտպանը ներկայացրեց բողոքի հիմքերը, որոնցից առաջինի համաձայն, մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով սահմանված իմպերատիվ պահանջին, մասնավորապես, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նշված չէ, թե Աշոտ Կույումջյանը Քրեական օրենսգրքի ո՛ր հոդվածով է մեղադրվում: Մինչդեռ, ըստ պաշտպանի, օրենքը հստակ ասում է, որ պետք է նման նշում լինի: Օրենսդրական այդ պահանջը նաև նրա համար է, որպեսզի անձն իմանա, թե ինչից է պաշտպանվում: Այդ մասին Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ կան, վերջերս էլ Սահմանադրական դատարանն է որոշում կայացրել, որում նշվում է, որ այն պետք է համապատասխանի օրենքով նախատեսված պահանջներին:


«Մի խոսքով մենք ասում ենք՝ եթե չկա մեղադրական եզրակացություն, պարզապես գործը պետք է կարճվի, իսկ այն, ինչ որ ուղարկվել է դատարան, մեղադրական եզրակացություն չէ»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Կարեն Մեժլումյանը:

Վերաքննիչ բողոքի երկրորդ հիմքն առնչվում է քրեաիրավական որակմանը: Եթե, ենթադրենք, Աշոտ Կույումջյանը ստացել է այդ լիցքավորման քարտերը, ե՞րբ է համարվում յուրացումն ավարտված: Պաշտպանական կողմը նշեց, որ ըստ տեսության ու դատական պրակտիկայի, յուրացումն ավարտված է համարվում, երբ որ գույքն անցնում է անձի տնօրինության տակ, և անձն է որոշում ինչ անել: Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ մեղադրողը Վերաքննիչ դատարանում ընդունել է, որ իրենք ընդհանրապես փաստեր չունեն, թե Աշոտ Կույումջյանը գումարը ստացել է, թե ոչ: Այսինքն՝ եթե փաստ չունեն, ինչպես են որոշակի գումարի յուրացման մեղադրանք առաջադրում:


«Եթե ենթադրաբար ընդունենք, որ յուրացում է, քանի որ մեղադրական եզրակացության մեջ չկար յուրացում, ապա սխալ քրեաիրավական որակում են տվել: Ավելին, մենք վերաքննիչ բողոքի հիմքում դրել ենք նաև այն, որ մեղադրողը մեղադրական եզրակացության մեջ չէր գրել, թե անձը որ հոդվածով է մեղադրվում, իսկ առաջին ատյանի դատարանում էլ իր ճառում նա միջնորդել էր մեղավոր ճանաչել խարդախության հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասաց Կ.Մեժլումյանը:

Ըստ բողոքի մեկ այլ հիմքի, խախտվել է հրապարակային դատաքննության իրավունքը՝ գործով դատաքննությունն անց է կացվել դռնփակ՝ առևտրային գաղտնիքի հետ կապված: Կարեն Մեժլումյանը նշեց, որ առևտրային գաղտնիքի հետ կապված հիմք ոչ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին մասը) է նախատեսում, ոչ էլ ՀՀ սահմանադրությունը:

Պաշտպանի գնահատմամբ, ամենակարևորը հիմքերից այն է, որ կատարված խախտումներին զուգահեռ, սխալ են գնահատվել ապացույցները՝ չնայած նրան, որ առաջին ատյանի դատարանի դատավճռում նշվել են համարյա բոլոր, այդ թվում՝ արդարացնող ապացույցները:

Աշոտ Կոյումջյանը նախաքննությունից սկսած անընդհատ հայտարարում էր, որ եթե մի քարտ ակտիվանար և գումարը չմուտքագրվեր, վաճառք չձևակերպվեր, միանգամից իմանում էին ու հաջորդ օրը նամակ էին ստանում, որ քարտն ակտիվացել է, բայց չի մուտքագրվել, նախաքննության ժամանակ այդ հարցը որևէ մեկին չեն տվել: Իսկ դատարանում մի շարք անձինք հաստատել են Աշոտ Կույումջյանի նշած հանգամանքը: «Այսինքն՝ ասում եք 560 հազար քարտ է յուրացրել, ամեն մի քարտի ակտիվացման դեպքում, այդ նամակը կգար, և ընկերությունը չէր կարող չիմանալ, եթե այդպիսի բան լիներ, ուրեմն այդպիսի բան չի եղել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ բացի պաշտպանական կողմի այս բողոքից, վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև մեղադրողը՝ Սարգիս Արշակյանի մասով արդարացման դատավճռի դեմ՝ նա առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է ու անմեղ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը, մեղադրանքում՝ մեղսագրված հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:


Մեղադրողն իր վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սարգիս Արշակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:


Հաջորդ դատական նիստում մեղադրողի բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի արդարացվածի պաշտպան Սամվել Միրզոյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Կարեն Մեժլումյանն է

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]