Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Աղվան Հովսեփյան. Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են 02/14/2018   20:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Կոլեգիան քննարկել է 2017 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռք բերումներն ու թերացումները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։  

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է հանրապետությունում 2017 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 90,7 տոկոսը, իսկ մնացած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը՝ 9,3 տոկոսը, քննվել են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթներում։

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ և համագործակցված գործողությունների արդյունքում հաջողվել է ապահովել բազմաթիվ ծանր և բազմադրվագ հանցագործությունների բացահայտումը։ 2017 թ. ընթացքում ընդհանուր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 4.8 %-ով՝ կազմելով 83.3%՝ 2016թ-ի 78.5%-ի դիմաց, որից ծանր հանցագործությունները՝ 60%՝ 2016թ.-ի 54.2%-ի դիմաց: Քննված քրեական գործերից ավարտվել է 8280-ը։ Մեղադրական եզրակացությամբ դատախազներին ուղարկած քրեական գործերից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել ՔԿ վարույթների 0,4 տոկոսը։

Չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։

Այսպես՝ 2017 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 4243 քրեական գործ՝ 2016թ. 4016-ի դիմաց։ Միաժամանակ նվազել է 1 տարի քննվող քրեական գործերի թիվը. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ նման գործերի թիվը կազմել է 153՝ նախորդ տարվա 232-ի դիմաց։

Քննության համար առաջնային խնդիրներից են շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, երբեմն նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

ՀՀ քննչական  կոմիտեի և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ու Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 20.09.2016թ. թիվ 51-Լ և 01.03.2017թ. թիվ 30-Լ հրամանների հիման վրա՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է նաև վերոնշյալ կազմակերպությունների հոգեբան-մասնագետներին։

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցաբար ԵՊԲՀ-ում կազմակերպվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ և «Լոռու  մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունների հոգեբույժների մասնագիտացման դասընթացներ՝ դատական հոգեբուժության գծով, որի արդյունքներով վերոնշյալ կազմակերպությունների հոգեբույժներն անցել են համապատասխան վերապատրաստում և այսուհետ մարզերում կիրականացնեն նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ Ձեռնարկված այս միջոցառումներն էապես թեթևացրել են նշված ուղղություններով Երևանում գործող փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։

Սակայն մի շարք այլ նեղ մասնագիտական հարցադրումները պարզելու համար նշանակվող փորձաքննությունների կատարման ընթացքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Դեպքեր են արձանագրվել, երբ փորձագետներն ամիսներ տևած փորձաքննությունների արդյունքում  ուղղակի ձեռնպահ են մնացել պատասխանել քննիչի կողմից բարձրացված հարցրերին, և նշանակվել են լրացուցիչ նոր փորձաքննություններ։ Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ոչ միայն խախտվում են նախաքննության ժամկետները, նաև հնարավոր չի լինում պարզել քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, որպիսի պայմաններում քննիչը չի կարողանում տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։

«Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով սահմանափակվում են վարույթի մասնակիցների որոշ իրավունքներ և ժամկետների ձգձգումներն ուղղակիորեն վտանգում են մարդու իրավունքների պաշտպանությունը, բացասաբար ազդում նախաքննության որակի և արդյունավետության վրա: Դեպքեր են եղել, երբ քննիչը մի քանի անգամ նշանակել է փորձաքննություն՝ դրանց կատարումը հանձնարարելով տարբեր փորձագիտական կենտրոնների, քանի որ փորձագետները հարցերին չէին տալիս պատասխաններ։ Մինչդեռ պետությունը զգալի ռեսուրսներ է ծախսում փորձաքննությունների կատարման համար»,- ասաց Ա.Հովսեփյանը և հանձնարարեց կազմակերպել առանձին քննարկում՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Կոլեգիայի անդամները փաստեցին, որ նախորդ տարվա ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ ինչպես քննության որակը, այնպես էլ քննիչների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծեց, որ դրական ձեռքբերումների հետ մեկտեղ գրանցվել են նաև թերացումներ, բացահայտվել դեպքեր, որոնք ստվերում են կատարված աշխատանքը, բարեխիղճ աշխատակիցների աշխատանքը։

«Կառույցի ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես հայտարարել եմ, որ յուրաքանչյուրի վարքագիծը, յուրաքանչյուրի կերպարը դա մի մասն է Քննչական կոմիտեի ընդհանրական կերպարի, ընդհանրական վարքագծի, ընդհանրական բարոյականության: Մենք մշտապես գնահատել ենք դրական աշխատանքը, խրախուսել: Ամեն ինչ անում ենք՝ նյութատեխնիկական բազան, քննիչների ֆինանսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և շարունակելու ենք դա կատարել: Խստագույնս հանձնարարվել է՝ գեթ մեկ օր չուշացնել՝ ծառայողների՝ օրենքով հասանելիք կոչումների շնորհումը և ժամանակին ստացել ու ստանում եք ձեր հասանելիք կոչումները։ Բայց, ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը։ Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են։ Ունենք այնքան կամք, որ դրականը ներկայացնելուց բացի, տեսնենք նաև բացասականը ու ոչ միայն խոսենք այդ մասին, այլ նաև համապատասխան քայլեր ձեռնարկենք, ինչպես այդ դեպքում։ Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջներին, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է կատարել նաև  պրակտիկայից բխող մի շարք քրեադատավարական հարցերին օրենսդրական կարգավորումներ տալու ուղղությամբ։  Մշակվել և օրենքով սահմանված կարգով  շրջանառվել է ՀՀ օրենքների 29 նախագիծ, որոնց մեծ մասը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ Ազգային ժողովի կողմից  ՀՀ օրենքների նախագծերից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի համակարգում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընտանիքի և երեխաների շահերի դեմ ուղղված հանցագործությունների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը՝ ընթերակաների ինստիտուտի վերանայման վերաբերյալ, նախագծերի փաթեթ՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը հետաքննության մարմինների վերապահելու վերաբերյալ, ինչպես նաև՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձանմուշները հարկադրաբար վերցնելու իրավական ընթացակարգն ապահովող համապատասխան օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Մշակվել և շրջանառվել են նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (անտառահատումների համար պատիժը խստացնող) և այլ օրենքների նախագծեր:

Իսկ 2018 թվականի հունվարի 1-ին գործարկվել է  կոմիտեի կողմից նախաձեռնված՝ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը, որը կբարելավի նաև  վիճակագրական տվյալների հավաքագրումն ու մշակումը։ Զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ. ներդրվել են անչափահաս տուժողների մասնակցությամբ, ընտանեկան բռնության, ինչպես նաև՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետվության ձևեր:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]