ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվել է կաշառք ստանալու մեղադրանքում 02/14/2018 13:27 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին մասնաճյուղի անտառապահ Կամո Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը, առաջադրված մեղադրանքում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կամո Պողոսյանի պաշտպան, փաստաբան Կարեն Քամալյանը, ով արդարացվածի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Արմեն Թևանյանի հետ համատեղ:
Կամո Պողոսյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում, նա կալանքի տակ է գտնվել շուրջ 9 ամիս:
Ըստ մեղադրական եզրակացության, Կամո Պողոսյանը 2017թ մարտի 21-ից աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում որպես Հաղարծին մասնաճյուղի անտառապահ, նույն կազմակերպության հատուկ ջոկատի տեսուչ Արմեն Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա վերջերից մինչև ապրիլի սկիզբը ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանից ստացել է 140 000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերումը և Ս.Թամրազյանի կողմից սեփական հայացողությամբ տնօրինումը թույլ տալու համար:
Նշենք, որ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել է Կամո Պողոսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Ավելի ուշ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ նաև, որ գործով մյուս ամբաստանյալին՝ Արմեն Սարգսյանին, մեղսագրվող արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 1-րդ մասի: Դատարանը 9 ամիս կալանքի տակ գտնվելը բավարար է համարել և նրան ազատ է արձակել դատարանի դահլիճից:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Արմեն Սարգսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, ինքը համաձայն չէ նաև այդ վերաորակման հետ. իր պաշտպանյալը պաշտոնատար անձ չէ և չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել հիշյալ հոդվածով: Բացի այդ «ապացույցները զրո են» և մեղադրանքը հիմնված է միայն մեկ՝ ըստ մեղադրանքի, կաշառք տվողի, ցուցմունքի վրա, նա էլ դատաքննության ժամանակ երեք անգամ հարցաքննվել ու հերքել է կաշառք տալու հանգամանքը:
Նշենք, որ մեղադրողը Արմեն Սարգսյանի մասով էլ միջնորդել է նրան դատապարտել վեց տարվա ազատազրկման:
Լուսանկարներում՝ փաստաբաններ Կարեն Քամալյանն ու Արմեն Թևանյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ