Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 11/21/2024   11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 11/21/2024   11:54 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց 11/21/2024   11:49 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/21/2024   11:45 Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ 11/21/2024   11:41 Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա 11/21/2024   11:33 Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը 11/21/2024   11:28 Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել 11/21/2024   11:23 Վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց, ում անակնկալ կերպով պաշտոնանկ էր արել, և «բարի գալուստ» ասաց նորանշանակներին 11/21/2024   11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան 11/21/2024   11:10 Աղմկոտ պաշտոնանկություններից հետո Կառավարությունն առաջին նիստն է անում. ուղիղ 11/21/2024   11:07 Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ ենք, սա շատ հարցերում օգնել է, բայց որոշ հարցերում մի քիչ խանգարել. Փաշինյան 11/21/2024   10:58 «Հայկական ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով 11/21/2024   10:45 Երևանում պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com 11/21/2024   10:38 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում. առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք 11/21/2024   10:25 Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. Անահիտ Մանասյան 11/21/2024   10:11 Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին 11/21/2024   08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ» 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ» 11/21/2024   08:12 Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․«Հրապարակ» 11/21/2024   08:07 Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարանից բացի ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը. «Ժողովուրդ» 11/20/2024   23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին 11/20/2024   23:45 Բժիշկները մի քանի խորհուրդ են տվել աղիների առողջության համար 11/20/2024   23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/19/2024   15:17 Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/19/2024   18:13 Հովիկ Աղազարյանը հակված չէ վայր դնել մանդատը. չի հերքել «ՔՊ» խմբակցությունից դուրս գալու հավանականությունը 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/19/2024   17:10 Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ

Կապանի օդանավակայանի վերագործարկումը նախատեսվում է ավարտին հասցնել հունիսին. մարզպետի հարցազրույցը 02/13/2018   13:47  |  Հարցազրույց

Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Արդեն գնվել է չեխական L410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:

-Պարոն Հակոբյան 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Սյունիքի մարզի համար ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Գիտեք, միշտ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ քո և քո թիմի աշխատանքին և, երևի, այս պարագայում ճիշտ կլինի զերծ մնալ ինքնագնահատականից, այլ պարզապես թվարկել փաստեր՝ թողնելով գնահատականի իրավունքը հանրությանը։ Այսպիսով, առաջինը, ինչ կցանկանայի առանձնացնել, Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի ստեղծումն էր, ինչի շնորհիվ կյանքի կոչվեցին մարզը մի շարք ուղղություններով զարգացնելու նախագծեր։

Դրանցից ամենանշանակալին, իհարկե, Կապանի օդանավակայանի վերագործարկումն է, ինչը, վստահաբար, մեծ ակտիվություն կհաղորդի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հաջորդ կարևոր նախագիծը, որը կյանքի կոչվեց մարզում՝ Իտալական պիցցայի արտադրամասն էր, որն այսօր արդեն շահագործվում է և պատրաստվում է արտադրանքն արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն և ՌԴ։ Արդեն գործում է «Սյունիք ֆուդ» ընկերությունը, որի գործարկմամբ ստեղծվել է մոտ 20 հիմնական և 210 սեզոնային աշխատատեղեր։ Մարզկենտրոնում բացվեց բրենդային հագուստների մասնագիտացված խանութ. Այն Երևանից դուրս միակն է իր տեսակով հանրապետությունում։ 2017 թվականին մեկնարկեց նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող կինոթատրոնի կառուցումը, որի աշխատանքներն, ի դեպ, մոտենում են ավարտին և մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այն կգործի արդեն մոտ օրերս։

Մեզ նաև հաջողվել է 2017 թվականի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերել իտալացի մեր գործընկերների հետ մի նոր նախագծի շուրջ, որը մարզում կստեղծի մոտ 500 նոր աշխատատեղ։ Խոսքը գնում է տրիկոտաժի նոր ֆաբրիկայի մասին։ Իրականում դժվար է թվարկել ողջ կատարվածը մեկ հարցի շրջանակներում, բայց ամեն դեպքում ես նշեցի ամենաառաջնային նախագծերը, որոնք մեզ հաջողվել է կյանքի կոչել 2017 թվականի ընթացքում։

-2017 թվականի վերջին Սյունիքում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Այս խոշոր նախաձեռնություններից ի՞նչ զարգացումներ սպասել 2018-ին: Այդ համատեքստում Սյունիքի մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևորվում է նրանով, որ գտնվելով Իրանի հետ սահմանագծին, այն կհանդիսանա լրացուցիչ խթան մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը և կամրապնդի ներկայումս առկա սերտ համագործակցությունը։

Ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Ինչպես նշեցիք, նախորդ տարվա դեկտեմբերին Կապանում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, որն այս 2 ամսվա ժամանակահատվածում արդեն սկսել է ակտիվ գործել և հենց այս գրասենյակի իրականացրած աշխատանքների արդյունքում մոտ ժամանակներս սկսելու է գործել Ջուլֆա-Կապան և հակառակ ուղղությունով ավտոբուսային երթուղին։ Պլանավորվում է օրական առնվազն մեկ երթևեկություն։ Սա կնպաստի Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև կստեղծի լավ հնարավորություն ապրանքաշրջանառության խթանման համար։ Մենք 2018 թվականին նախատեսել ենք սերտ համագործակցություն Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում (կաթիլային ոռոգում, սերմնաբուծություն, անասնաբուծություն և այլն): Նաև նշենք, այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանից Իրան պահածոներ և մեղր արտահանելու վերաբերյալ։

-Պարոն Հակոբյան, 2017 թվականն առանձնացավ մի կարևոր ծրագրով: Առաջին կիսամյակի վերջերից սկսվեցին Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքների սպասել ընթացիկ տարում: Արդյո՞ք թռիչքների պարբերականության, տոմսերի գների վերաբերյալ հստակեցումներ կան:

-Օդանավակայանի վերագործարկման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Մենք առավել քան վստահ ենք, որ ամենից զատ, օդանավակայանի առկայությունն աշխուժություն կհաղորդի մարզում իրականացվող ներդրումներին, քանի որ ներդրողը կկարողանա հեշտ և արագ՝ ընդամենը 35 րոպեում հասնել Կապան։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն գնվել է չեխական L-410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Չվերթերի պարբերությունը, իհարկե, կախված կլինի պահանջարկից, այդ իսկ պատճառով այս պահին դժվար է հստակ ասել։ Ավիատոմսի արժեքի վերաբերյալ պետք է նշեմ, որ բազմիցս ասվել է այն մասին, որ սա բիզնես նախագիծ չէ և չի էլ կարող լինել այդպիսին։ Դա նշանակում է, որ թռիչքի արժեքը լինելու է շատ մոտ ինքնարժեքին, իսկ մի շարք դեպքերում՝ շնորհիվ Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի նախաձեռնության՝ տոմսի արժեքը սուբսիդավորվելու է (խոսքը գնում է առողջական և այլ անհետաձգելի պատճառներով շտապ Երևան մեկնելու կարիք ունեցող քաղաքացիների տոմսերի մասին):

-Նախորդ տարին մարզի համար առանձնացավ մի շարք ներդրումային ծրագրերով: Այս տարի այլ ներդրումային ծրագրեր նախանշվա՞ծ են, որոնց կյանքի կոչմամբ նոր աշխատատեղեր կստեղծվեն:

- Նախորդ տարին իսկապես առատ էր ներդրումային ծրագրերով և պետք է նշեմ, որ այդ ծրագրերի պտուղները մենք դեռ նոր պիտի սկսենք քաղել այս և հաջորդող տարիներին։ Անշուշտ, մենք ունենք մի շարք նոր ծրագրեր, որոնք այս պահին ակտիվ քննարկման փուլում են, սակայն ես չէի ցանկանա ներկայացնել դրանք չափազանց հում վիճակում։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք փաստելու Սյունիքի շարունակական զարգացման ընթացքը։

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Սյունիքի մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-Աղբահանության խնդիրը իսկապես օրակարգային է մեր մարզում ևս։ Խոսելով այս ոլորտում մեր ունեցած առաջընթացի մասին՝ պետք է նշենք, որ 2017 թվականի ընթացքում մարզպետարանը համայնքների հետ համատեղ կատարել է ծավալուն աշխատանք՝ մարզում աղբահանության դիմաց վճարման պարտավորություն ունեցող անձանց բազաների ճշտման ուղղությամբ, ինչի արդյունքում ֆիզիկական անձանց թիվը զգալիորեն ավելացել է։ Տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի քանակը նույնպես գրանցել է զգալի աճ և այսօր կազմում է շուրջ 1860 իրավաբանական անձ։ Պետք է նաև նշվենք, որ նախորդ տարի մեկնարկել է աղբատեղերի բարելավման գործընթացը, որն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։

-Մարզպետարանն ի՞նչ աշխատանքներ է նախատեսել զբոսաշրջության խթանման և զարգացման ուղղությամբ:

-Ինչպես գիտեք, զբոսաշրջությունն այսօր կառավարության կողﬕց տարվող քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտի զարգացման ուղղությամբ մենք ձեռնարկել ենք մի շարք կարևոր քայլեր։ Մենք խոսեցինք Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների մասին, ինչն այս կոնտեքստում առավել, քան արդիական է, քանի որ, վստահաբար, այն կունենա անգնահատելի ազդեցություն մարզում զբոսաշրջության զարգացման վրա։ Երևանից Կապան ուղևորությունն այսօր տևում է առավել քան 4 ժամ և ճանապարհը բավականին բարդ է։ Սա չի կարող չազդել տուրիստի՝ մեր մարզի հանդեպ հետաքրքրության վրա, այնինչ շուտով այդ նույն ճանապարհը կհաղթահարվի ընդամենը 30 րոպեում, ինչը, կստեղծի աննախադեպ շահավետ պայմաններ ոլորտի զարգացման համար։ Կարևոր է նշել նաև, որ 2017 թվականին իմ առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետարանի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ, որով մարզպետարանի կառուցվածքում ստեղծվել է Միջազգային համագործակցության և զբոսաշրջության զարգացման առանձին ստորաբաժանում։ Ստեղծված են նաև նպաստավոր պայմաններ մասնավոր ներդրողների համար և ուրախությամբ պետք է արձանագրենք, որ արդեն ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, մարզում առաջին զիփլայնի նախագիծը, էկո գյուղերի ստեղծումը, ինչպես նաև աշխարհում լայն տարածում ունեցող «Bed and breakfast» հյուրընկալման ֆորմատի զարգացումը մարզում։ 2018 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մարզում առանձնացնել և թիրախավորել շուրջ 30 զբոսաշրջային տարածք։

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություն ենք լսում միջհամայնքային ճանապարհների վատ լինելու մասին: Այս տարվա ընթացքում ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Իսկապես միջհամայնքային ճանապարհների բարվոք վիճակը խիստ կարևոր է մի շարք ոլորտների, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացման համար։ 2017թ.-ին մարզում կատարել են բավականին ծավալուն կապիտալ շինարարական աշխատանքներ։ Ամբողջովին ասֆալտապատվել են Հալիձոր – Բաղաբերդ- Ձորք թաղամասերը, Արավուսի կամուրջը և մի շարք այլ կարևոր օբյեկտներ։ Համայնքները նույնպես մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, այս տարի կապիտալ ծախսերը շատ ավելին են լինելու համայնքներում, քանի որ կառավարությունը մշակել է կապիտալ ծախսերի համաֆինանսավորման ծրագիր։ Դեռ վաղ է խոսել ծրագրում ընդգրկվելիք կոնկրետ շինարարական օբյեկտների մասին, սակայն մեկ բան ակնհայտ է՝ այս տարին բավականին խոստումնալից է կապիտալ շինարարական աշխատանքների կոնտեքստում։ Նշեմ, որ միջմարզային ճանապարհների շահագործման և պահպանման համար այս տարի նախատեսված է 161,1 մլն ՀՀ դրամ նախորդ տարվա 138մլն ՀՀ դրամի փոխարեն։

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Կրթական ոլորտում անելիքներ շատ կան։ Մարզում կա 118 դպրոց, որոնցից 112 մարզպետարանի ենթակայության տակ է։ 2017թ.-ին վերանորոգվել են Մեղրիի թիվ 1, Սպանդարյանի, Սիսիանի թիվ 2, Հացավանի դպրոցները։ Նաև հիմնովին փոխվել է Կապանի թիվ 1 դպրոցի ջեռուցման համակարգը։ Այստեղ պետք է նշեմ և հատուկ շնորհակալություն հայտնեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ում հետ համաֆինանսավորման արդյունքում այսօր լուծվել է թե այս խնդիրը, թե բազմաթիվ այլ խնդիրներ մարզում։ Այս պահին շարունակվում են Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է այս տարվա տարա վերջում։ Այս տարի նախատեսվում է կատարել վերակառուցման աշխատանքներ առաջնային լուծում պահանջող խնդիրներ ունեցող շուրջ 7 դպրոցներում։


Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]