ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելուն առնչվող նորմերը հակասահմանադրական չեն. ՍԴ-ն որոշեց 02/13/2018 15:56 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանն այսօր քննեց պաշտպանի պարտադիր մասնակցության, պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու, պաշտպանից հրաժարվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցը: Գործը դատարանում քննվում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա:
Խնդիրների մի ամբողջ խումբ անընդհատ առաջ է գալիս հատկապես աղմկահարույց, հասարակական մեծ հնչեղություն ունեցող՝ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների, «Սասնա ծռեր»-ի գործերի շրջանակում: Խնդիրն առնչվում է մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու դեպքերին:
Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում հայտնեց առ այն, որ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել՝ ելնելով միայն արդարադատության շահերից, որպիսիք են, մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանությունը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:
ՍԴ-ն գտավ, որ ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին, քանի որ իրավաբանական օգնությունը միացյալ ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում:
ՍԴ-ն գտավ նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:
Եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները արդարադատության շահից ելնելով կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար, նշվում է ՍԴ որոշման մեջ:
Սահմանադրական դատարանն այսպիսով որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի՝ Պաշտպանի պարտադիր մասնակցությունը, 5-րդ մասի, 70-րդ հոդվածի՝ Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը, 1-ին մասի 2-րդ կետի, 72-րդ հոդվածի՝ Պաշտպանից հրաժարվելը, 2-րդ մասի (երրորդ նախադասության) դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը ժամանակին որոշել էր Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով բարձրացնել քրեադատավարական հիշյալ նորմերի սահմանադրականության հարցը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, որ հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը երբեմն կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։ Իր հերթին, այս երկուսը հակադրվում են պաշտպանությունը ստանձնելիս մեղադրյալի համաձայնությունը հստակորեն ստանալու դատավարական երաշխիքին։
Ըստ ՓՊ խորհրդի, Քրեական դատավարության օրենսգիրքը բավարար հստակությամբ չի սահմանում պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, որոնք կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով (անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք) և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 3-րդ մասի գ-կետով։ Մասնավորապես, դատավարական օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե ո՞ր դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի, պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքին։ Հստակության բացակայությունը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է խառնաշփոթի, որը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից և քննարկվում հանրային լայն շրջանակներում, որի արդյունքում հաճախ ներկայացվում է թյուր կարծիք, թե մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը բացարձակ իրավունք է։
Օրենքի իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելուն, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը փաստաբանի կողմից պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու միակ պայման է դիտարկում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությունը: Ընդ որում, համաձայնությունը պետք է ստացվի հստակորեն, աներկբայորեն և դատավարական երաշխիքների ուղեկցությամբ։ Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն է բոլոր այն գործերով, որոնցում իրավունքի մասին հարցը վերաբերում է մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի կամ անվճար իրավաբանական օգնության եղանակով պաշտպանվելու երեք հիմնարար իրավունքների ապահովմանը։ Մինչդեռ, երբ դատարանը Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպանին ներգրավվում է որպես ամբաստանյալի պաշտպան, այդպիսով կիրառելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, դրանով ստեղծվում է հակասություն 68-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։ Ստացվում է, որ որպես ընդհանուր պայման պաշտպանը իր լիազորությունները ստանձնում է մեղադրյալի համաձայնությամբ, մինչդեռ մեղադրյալի նկատմամբ սանկցիայի կիրառման դեպքում այդ համաձայնության ստացումը էական չէ, քանի որ գործում է վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության կանոնը՝ անկախ մեղադրյալի համաձայնության առկայությունից։ Հասկանալի է, որ այս իրավիճակը երկու տարբեր ինստիտուտների բախում է, որի փոխհարաբերակցումը օրենսգիրքը պետք է հստակորեն կարգավորի՝ խուսափելու համար իրավական անորոշությունից։
Մինչդեռ, ըստ ՓՊ խորհրդի, դատավարական օրենսգիրքը չի սահմանում, թե ո՞ր գերակա շահի կամ իրավունքի առկայության դեպքում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ստորադասել պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ դա արդարադատության գերակա շահն է, ըստ որի թեև, որպես ընդհանուր կանոն, մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պետք է հարգել, սակայն ընտրություն կատարելու այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են վերաբերելի և բավարար հիմքեր՝ պայմանավորված արդարադատության գերակա շահով:
Հետևաբար, քրեադատավարական օրենսգիրքը պետք է հստակորեն սահմանի «արդարադատության գերակա շահ» սկզբունքը, ինչպես նաև չափանիշներ ու գուցե նաև չափորոշիչներ, որոնց օգնությամբ դատավորը հնարավորություն կունենա որոշել, թե արդյոք առկա են «վերաբերելի» ու «բավարար» հիմքերը, որպեսզի հաստատված համարվի արդարադատության գերակա շահի առկայությունը:
Քանի դեռ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը, կշարունակվի պահպանել իրավական անորոշություն քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցում, երկու մրցակցող ինստիտուտների՝ պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնական իրավունքի միջև։
Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասը (երրորդ նախադասությունը) հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այնքանով, որքանով հստակորեն չեն սահմանում այն նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը և պայմանները, որոնց առկայության պարագայում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը անտեսել և կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, նշվում էր ՓՊ խորհրդի հիմնավորումներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից