Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Լևոն Մնացականյանի հարցազրույցը. News.am 02/12/2018   10:49  |  Հարցազրույց

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am գործակալությանը։

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցը՝ կրճատումներով

-Նախօրեին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհվել։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շփման գծում։

-Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Իսկապես, նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Վերջին շրջանում հակառակորդն ավելի շատ հրաձգային զենք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում։ Վերջին միջադեպը դրա եւս մեկ վկայությունն է։

-Երկար տարիներ խոսվում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Եթե երկրորդ հարցում առկա է Ադրբեջանի ակնհայտ հակազդեցությունը, առաջինի դեպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան։ Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդյունքներ կտա՞։

-Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսեւորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսեւորեն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսեւորվել։ Ադրբեջանական կողմից էլ իրականացվում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ոչ այնպիսի ծավալներով, որքան մեզ մոտ, բայց դա էլ բավարար է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել  աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։ Որպես Արցախի պաշտպանության նախարար եւ Պաշտպանության բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին։ Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել։ Թե որքանով հնարավոր կլինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցույց կտա ժամանակը։

-Հայկական կողմը բազմիցս կարծիք է հայտնել տեղական հրամանատարների միջեւ ուղիղ շփումների օգտակարության մասին՝ միջադեպի դեպքում իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

-Մենք պատրաստ ենք դրան։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ։ Հաճախ են դեպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրոք նախանշված վայր՝ վկայակոչելով այս կամ այն հորինված պատճառը։ Դա վկայում են նաեւ դիտորդները։ Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հենց դիտարկումների ժամանակ, նույնիսկ մեր կողմից զինծառայողի վիրավորման ցավալի փաստ։ Այսինքն, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ, եւ դիտարկման ընթացքում տրվող երաշխիքները եւս զսպող գործոններ չեն։

-Ադրբեջանական կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում այս կամ այն հզոր սպառազինության ձեռքբերման մասին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։

-Մի առիթով ասել եմ. իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Հնարավոր է՝ այդ գումարները դուրս են գրվում՝ հանգրվանելով պաշտոնյաների գրպաններում։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։ Այսպես, բոլորովին վերջերս հյուսիսային ուղղությամբ մենք հնարավորություն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինության» ցուցանմուշ եւ ցույց տվեցին ԶԼՄ-ներով։ Սովորական սիրողական անօդաչու, եւ դա առաջին դեպքը չէր։ Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, որ փորձում է ներկայացնել։

-Ի՞նչ հետեւություններ են արվել 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո։

-Բնականաբար, յուրաքանչյուր միջադեպից հետո մանրամասն վերլուծություն է կատարվում։ Այդպես արվել է նաեւ 2016-ի ապրիլից հետո։ Ուսումնասիրվել ու վերլուծվել են բոլոր գործողություններն ու իրադարձությունները, արվել են համապատասխան եզրակացություններ, դրանց արդյունքում անցկացվել ու շարունակում է անցկացվել հսկայական աշխատանք։ Շեշտը դրվել է առաջնագծի արքավորումներով հագեցման, մարտական հերթապահության պայմանների բարելավման, առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման, մարտական եւ թիկունքային ապահովության, կառավարման արդյունավետության բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրա։ Այսինքն աշխատանք է տարվել բոլոր ուղղություններով, եւ այդ աշխատանքը շարունակվում է։ Կարելի է ասել, որ անհնար է համեմատել այն ինչ կար ու այն ինչ հիմա կա։ Բայց մենք բավարարված չենք ձեռք բերածով, չենք կարծում, որ դա բավարար է, եւ աշխատանքը շարունակվում է։

 

-Պայքարի տարրերից մեկը քարոզչությունն է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այդ նպատակներով հսկայական միջոցներ է ծախսում։ Ի՞նչ տեղ է հատկացնում քարոզչությանը ղարաբաղյան կողմը։

-Քարոզչությունն, իսկապես, մեծ նշանակություն ունի, բայց անհրաժեշտ էհիշել, որ գոյություն ունի երկու ուղղություն՝ իրական քարոզչություն եւ ապատեղեկատվություն։ Դրանք տարբեր բաներ են։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու համար, եւ բոլորը հասկանում են դա։ Կան գործիչներ, այդ թվում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքվին այդ գործում։ Բայց ես այդ մարդկանց նույնիսկ չէի անվանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ։ Այդ մարդկանց համար նման պահվածքը բիզնես է, որը նրանց շտ կոնկրետ նյութական օգուտ է բերում։ Մեր կողմից քարոզչություն վարվում է, եւ այն հիմնված է փաստերի ու պատմության վրա, ընդ որում օգտագործվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան պատմական աղբյուրներ։ Հայկական կողմը աշխատանքը վարում է համոզիչ եւ ապացուցողական բազայով։ Այնպես որ քարոզչության մեթոդները համեմատելի չեն։

-Վերջերս Ադրբեջանի նախագահը հերթական ագրեսիվ հայտարարությունն է արել՝ խոստանալով «վերադառնալ Երեւան»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Հիշում եք, նրանք ժամանակին ուզում էին թեյ խմել Շուշիում եւ իրենց դրոշը բարձրացնել Ստեփանակերտում։ Ապրիլից առաջ (2016 թվականի-խմբ) նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպես կոչված, քարոզչական նկարահանումները, ավելի մոտ էին Բաքվին, քան Երեւանին։ Ոտնձգությունների դեպքում այդ վայրերն ավելի հեռու կլինեն։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են եւ եթե Ալիեւի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:53 10/02/2018  |  ՄամուլԱդրբեջանի ներքաղաքական օրակարգից որոշ ժամանակով դուրս է գալու ղարաբաղյան հակամարտությունը. Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»
14:52 08/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱռանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման առաջ շարժվելն անհնար է. Շավարշ Քոչարյան
09:16 08/02/2018  |  ՄամուլԱնակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը. «Ժամանակ»
17:45 06/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄԽ համանախագահները Ստեփանակերտում կքննարկեն հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը. Դավիթ Բաբայան
09:47 06/02/2018  |  ՄամուլԼավրովը հրապարակայնացրել է ՌԴ-ի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդ­ներ տեղակայելու մասին. «Հրապարակ»
16:45 01/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ շփման գծում դիտորդների թվի ավելացման համաձայնությունը դրական քայլ է համարում
16:28 01/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով
14:50 30/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԻտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը
18:01 29/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվի հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել. Նալբանդյան
17:29 29/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը ԼՂ կարգավորման գործընթացում նախապայմաններ չի առաջադրել. Նալբանդյան

Արխիվ

[]