ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր. Շարմազանով 02/12/2018 14:23 | Ղարաբաղյան հակամարտություն
Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ և կարևոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ և այն ավելի հասցեական լիներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:
«Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը և համանախագահները, դեմ` Ադրբեջանը: Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարևոր է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք հայտնի սկզբունքների հիման վրա. հստակ նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Շարմազանովի խոսքով` սա շատ կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ` ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման, նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սա անքակտելի իրավունք է, որը նշվում է այս հայտարարությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հայտարարությամբ քննադատության են ենթարկվում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվում: Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ բոլորին է հայտնի, որ այդ զոհերը լինում են հենց Ադրբեջանի պատճառով:
«Համանախագահները կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը երբեք սադրիչ հայտարարություններով հանդես չի գալիս: Սադրիչ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ոչ ավել-ոչ պակաս հայտարարելով, թե «իրենց ռազմավարական նպատակն է Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելը»: Եվ սա դիվանագիտական լեզվով հստակ ուղերձ է Ադրբեջանին»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց, որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հայտարարությունն ավելի ուժեղ կլիներ, ավելի ամբողջական կլիներ, եթե դրանում նշված լիներ Ադրբեջան անունը:
«Բայց կարծում եմ, որ բոլոր կողմերի` միջազգային հանրության, բանակցություններում ներգրավված կողմերի համար պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Աﬔնակարևորը` չկա մի կետ, որը դեմ է հանդես գալիս հայկական կողﬕ դիրքորոշմանը»,- եզրափակեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ