ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինայում սկսվել է «Միգրանտ» օպերացիան` ընդդեմ «օրենքով գողերի» 02/11/2018 13:08 | Քրեական խրոնիկոն
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը սահմանապահ եւ միգրացիոն ծառայությունների հետ համատեղ սկսել է «Միգրանտ» օպերացան՝ ուղղված Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող «օրենքով գողերի» դեմ։
Օպերատիվ-պրոֆիլակտիկական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հրամանն ստորագրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ազգային ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը նշել է, որ լայնամասշտաբ միջոցառումների իրականացման նպատակն է երկրից հեռացնել օտարազգի քրեական հեղինակություններին, ովքեր ազդում են Ուկրաինայի քրեածին իրավիճակի վրա։
Նա մանրամասնել է, որ խոսքը նախեւառաջ վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբերի առաջնորդներին, «օրենքով գողերին»։
«Այս կատեգորիայի քաղաքացիները պետք է լինեն մեր սեւեռուն հսկողության ներքո։ Անհրաժեշտ է հետեւել նրան գործունեությանը՝ երկրի տարածք մուտք գործելու պահից», - հայտարարել է Վյաչեսլավ Աբրոսկինը։
Նրա խոսքերով՝ ձեռնարկվող քայլերը կնպաստեն երկրում հանցավոր իրավիճակի վրա էթնիկ հանցավոր խմբավորումների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելուն։
Ավելի վաղ, փոխոստիկանապետը հայտարարել էր, որ որոշ «օրենքով գողեր» կձերբակալվեն պատվիրված սպանություններ կազմակերպելու, մարդկանց առեւանգելու համար։ Անհրաժեշտ ապացուցողական բազան հավաքելու համար, ինչը բավական բարդ է «օրենքով գողերի» պարագայում՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, երկրում ձեւավորվել է հատուկ ստորաբաժանում, որը կիրականացնի քրեական հետախուզության գործառույթներ, գործակալներ կներդրվեն հանցավոր համակարգերի մեջ։
Աբրոսկինը հայտնել է, որ «օրենքով գողերի» դեմ պայքարը մշտապես գտնվել է իրենց ուշադրության կենտրոնում եւ եթե ամիսներ առաջ Ուկրաինայում գտնվում էր օտարերկրացի 28 «օրենքով գող», ապա ներկայումս մշտապես բնակվում է 7-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրոսկինը Ուկրաինայի համար նոր մարտահրավեր էր որակել վերջերս Ադրբեջանում ազատ արձակված «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի)՝ նրան բնութագրելով որպես հետխորհրդային տարածքի ամենադաժան հանցագործներից մեկը: Նա ընդգծել էր, որ վերջին ժամանակներս Ուկրաինայում հաճախակի դարձած ադրբեջանցի, հայ, բանջարեղենային շուկաներում առևտրով զբաղվող այլ էթնիկական խմբերի գործարարների առևանգման դեպքերը տեղի են ունենում Թուրքիայում գտնվող Գուլիի հրամանով: Մարդկանց ազատման համար պահանջում են առասպելական փողեր՝ սկսած 1 մլն դոլարից և ավելի: Աբրոսկինը հավելել է, որ երկրում այդ «օրենքով գողի» գործունեությունն արդեն քննարկվել է հանցաշխարհի նաև այլ ներկայացուցիչների կողմից, սակայն բացահայտ նրան դիմակայել ոչ ոք չի համարձակվում։
Նշենք, որ ամիսներ առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին, Ուկրաինայում առեւանգվել էր նաեւ հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդին, ով Կիեւում խաղային բիզնեսով էր զբաղվում։
Նրանք ազատ արձակվեցին միայն այս տարվա հունվարին։ Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո»-ն, նրանց ազատ արձակվելու մասին տեղեկացրել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Ընկերներ, մենք լավ լուր ունենք։ 2017 նոյեմբերի 12- ին Կիևում առևանգված Հայաստանի քաղաքացիները (Արմանը և Սամվելն) արդեն ազատության մեջ են։ Մանրամասներ առայժմ չեմ հայտնի։ Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում»,- ֆեյսբուքում հունվարի 21-ին գրել էր դեսպանը։
Առեւանգողների եւ ներկայացված պահանջների մասին ոչինչ չհաղորդվեց։ Միայն հայտնի է, որ որդին հոր հետ վերադարձել է Հայաստան, իսկ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում իրենց բիզնեսը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան