ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալը տղամարդ հանրային պաշտպան է ուզում 02/09/2018 14:32 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում փաստաբան Սիրուշ Աղվանյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալներ Արթուր Վարդանյանի և Անտոն Թոթոնջյանի քրեական հետապնդումը: Ըստ պաշտպանի, գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը օրենքի խախտմամբ:
Մասնավորապես, Ս.Աղվանյանը նշեց, որ այդ մասին գրությունը ստորագրվել է Գլխավոր դատախազի տեղակալն, ով ըստ իրենց հարցմանը Գլխավոր դատախազության պատասխանի, այդ ժամանակահատվածում չի եղել Գլխավոր դատախազի պաշտոնակատար: Ուստի փաստաբանը միջնորդեց նաև խախտման հետ կապված դիմել Գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու համար:
Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Ս.Աղվանյանի միջնորդությունը հիմնավոր է և որ միջնորդությունը վերաբերվում է ոչ միայն գործընկերուհու պաշտպանյալներին, այլ ամբողջ գործին, քանի որ դրա քննությունն ԱԱԾ-ի քննչական վարչությանը հանձնարարելը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ:
Դատարանը պաշտպանին խնդրեց տրամադրել փաստաբանական հարցման իրենց գրությունը, դատարանն էլ իր հերթին կդիմի ՀՀ դատախազությանը՝ պարզելու նշված ժամանակահատվում Գլխավոր դատախազի տեղակալն եղել է Գլխավոր դատախազի պաշտոնակատար, թե ոչ: Միջնորդության քննարկումը հետաձգվեց և կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Այսօրվա դատական նիստում նորից հառնեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանական իրավունքին առնչվող հարցը: Ըստ Հանրային պաշտպանի գրասենյակից ստացված գրության, ամբաստանյալի նախկին պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը ծանրաբեռնված է այլ գործերով, այդ պատճառով ՀՊԳ ղեկավարի որոշմամբ նա փոխարինվել է այլ հանրային պաշտպանով՝ ամբաստանյալի պաշտպան է նշանակվել Անժելիկա Հակոբյանը, ով ներգրավված է գործով նաև որպես այլ ամբաստանյալի պաշտպան:
Անժելիկա Հակոբյանը հիշեցրեց դատարանին, որ ամբաստանյալը հրաժարվել է իր ծառայություններից, ինքն էլ նրա մասով գործի վարույթը հանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակ և իր տրամադրության տակ չունի ՀՊԳ համապատասխան որոշումը:
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պաշտպանական իրավունքը պատրանքային իրավունք չէ, չի կարելի համարել, որ փաստաբանն անձի պաշտպանություն է իրականացնում, եթե ոչ մի անգամ նա առանձնատեսակցություն չի ունեցել իր պաշտպանյալի հետ, մարտավարություն չի մշակել նրա հետ: Պետությունը պատասխանատու է պաշտպանության որակի համար, ասաց Հայկ Ալումյանը:
Ամբաստանյալն իր հերթին նորից պնդեց, որ հրաժարվում է Անժելիկա Հակոբյանի ծառայություններից, տղամարդ հանրային պաշտպան է ուզում: Ու թեև դատարանը նրան պարզաբանեց, որ հանրային պաշտպանին նշանակում է կառույցի ղեկավարը և եթե ամբաստանյալը հրաժարվում է հանրային պաշտպանից, ապա հրաժարվում է հանրային պաշտպանությունից ընդհանրապես, ամբաստանյալը մնաց իր դիրքորոշմանը:
Դատարանը որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ հարցին լուծում տալու նպատակով, դատական նիստը հետաձգվեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից