ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք. Կարեն Կարապետյան 02/09/2018 19:42 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախ կառավարության ղեկավարին է ներկայացրել գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է նախորդ տարվա ընթացքում:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ կառավարությունից:
Կարեն Կարապետյանը նշել է, որ տպավորված է ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներով և նշել. «Տեխնիկական վերազինման աշխատանքները տպավորիչ են: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին՝ օժանդակության համար: Նախարարը զեկուցել է նաև ԱԻՆ տեխնիկական պատրաստականության ներկայիս մակարդակի մասին, իրականում տպավորիչ է»:
Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ նախարարությունը 2017-ին իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեսլականով և ՀՀ կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագրով: 2018-ին ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները նպատակաուղղված են լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը, ինչը, որպես պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը: Տարվա ընթացքում նախատեսվում է շարունակել իրավական դաշտի կատարելագործումը` օրենքների միավորում մեկ օրենսգրքում, ինչպես նաև դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի կատարելագործում և համապատասխանեցում: Նախարարը տեղեկացրել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել «աղետներին դիմակայունության օր» կամ «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվեն համապետական վարժանք, գիտաժողովներ, դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ և հիշատակման արարողություն: Դ. Տոնոյանի համոզմամբ, ԱԻՆ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ ՀՀ–ում 2018թ. ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անվտանգ կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Զեկուցվել է, որ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում 2017թ. գրանցվել է 2.110.000 զանգ, զանգերի օրական միջին քանակը 5780 է: ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք:
Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման և մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման և հետագայում դրանց ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275.000 դոլար:
Նախարարը նշել է, որ անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացման նպատակով աշխատանքներ կտարվեն Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների հետ՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման համատեղ պլանի մշակման, կանխարգելիչ համակարգերի ստեղծման, համատեղ ուսումնավարժությունների և վարժանքների անցկացման ուղղությամբ: Բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով կսերտացվի համագործակցությունն անտառտնտեսությունների և համայնքների հետ:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական գույքի արդիականացման նպատակով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնին ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով ռուսական կողմը տրամադրել է 16 մլն դոլարին համարժեք աջակցություն: Ռուսական կողմից 2018-ին մատակարարումները շարունակվելու են: Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհի շրջանակում տրամադրվել են 15 մլն դոլարի ամբողջովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենաներ, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվեն 2 մլն դոլարի 10 արագ արձագանքման մեքենաներ: Զեկուցվել է նաև, որ կառուցվել են «911», «112», «101» թվային հեռախոսակապի լրացուցիչ IP ցանցեր, որոնք կապահովեն «911», «112», «101» հեռախոսահամարների հասանելիության եռաստիճան պաշտպանվածություն: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ներդրվել է ահազանգերի սպասարկման թվային համակարգ («IP call center»), որը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման նպատակով հանրապետության համայնքներում փուլ առ փուլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ տեղադրվում են ժամանակակից ազդարարման սարքավորումներ:
Կարեն Կարապետյանը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում նորմատիվային դաշտի շարունակական բարելավումը, սեյմիկ անվտանգության, ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության ապահովումը, ԱԻ բնագավառի մասնագետների վերապատրաստումը և այլն:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջնորդվում են կառավարության 2017-2022 թվականների ծրագրի առաջնահերթություններով, որոնք աստիճանաբար «միս ու արյուն են ստանում»: Նախարարը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտվել է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական անվտանգության զննությանն ու ապահովմանը վերաբերող օրենսդրական փաթեթի և կառավարության որոշման նախագծի մշակումը, և առաջիկայում այն կառավարության քննարկմանը կներկայացվի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2018 թվականը, կարծում եմ, շատ կարևոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջև ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք և իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատև, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն և ստեղծում են հաստատուն աճի հիմք: Բոլոր ճգնաժամերը գալիս են հորիզոնի կարճատևությունից. Արտակարգ իրավիճակների նախարարությունում մենք կարճատև մտածելու իրավունք ուղղակի չունենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում, ինչպես ենք գնում, ամեն տարի ինչ խնդիր ենք դնում»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից