ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011թ. 02/09/2018 14:20 | Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե բրիտանական ընկերություններից մեկի փաստաթղթերում ինքը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հետևաբար չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը 2011թ. հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից:
«Այդտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, որևէ խնդիր չկա: Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000թ., երբ ազատվեցի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ես դիմել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար, և քաղաքացիությունը ստացել եմ 2002թ.: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011թ.»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ տասնյակ ընկերությունների և կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել:
«Ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, իսկ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ: 2011թ. Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո հայտարարություն չեմ տվել այդ մասին, բայց այդ բոլոր տեղերում ինձ գիտեն որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես բրիտանացի կամ հայ»,- ասաց նա:
Անդրադառնալով մամուլում տարածված հրապարակմանը, թե ինքը Eurasia House International ընկերության 2014թ. փաստաթղթերում ներկայացված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ դա իր հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 2000-ականների սկզբին, իսկ դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանի Eurasia centre ինստիտուտն է եղել:
«Այն հարյուրից ավելի հայ երիտասարդների աջակցել է Բրիտանիայում, Հարվարդում և այլ համալսարաններում կրթություն ստանալու հարցում: 2010թ. այդ կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը տարբեր պատճառներով, իսկ մայր ընկերությունը սառեցվեց»,- մանրամասնես Սարգսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ փաստաթղթերում մնացել, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, եթե 2011թ. հրաժարվել է քաղաքացիությունից, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե հիմա ուրիշ ընկերություններ էլ նայեն, կլինեն փաստաթղթեր, որտեղ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է ներկայացված:
«Դուք պատկերացնո՞ւմ եք. եթե մեկը հրաժարվեց քաղաքացիությունից, բոլոր տեղերից պետք է նրան դուրս հանե՞ն»,- հարցադրում կատարեց նա:
Արմեն Սարգսյանը պարզաբանեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է, որովհետև այն ժամանակ իր գործունեության համար անհրաժեշտ է եղել, որպեսզի ճանապարհորդի, տարբեր երկրներում լինի:
««Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքն այլևս չկար, ոչ թե նրա համար, որ մտածում էի, որ դուք կորոշեք Սահմանադրություն փոխել, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ՝ նախագահի թեկնածու: Այդ հարցը 2011թ. ինձ համար դրված չէր»,- եզրափակեց Սարգսյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ