ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավը երազում կորեկ է տեսնում. Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա 02/08/2018 22:53 | Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում է միայն քամահրանքի և ծաղրի առարկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում: «Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից: Ակնհայտ է, որ «Երևան վերադառնալու», կամ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով: Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին և այդ երկրին, գիտի, որ Երևանը երբևիցե ադրբեջանական քաղաք չի եղել: Երևանն ունի հստակ պատմություն և այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, և Ալիևը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից: Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է և զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,-նշեց Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիևը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիևի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են: Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիևների կլանը և որտեղ մենք ունենք նույնիսկ ոչ թե ավտորիտար այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որևէ նշույլ անգամ լինել չի կարող: Այս իմաստով ժողովրդավարությունը և Ադրբեջանը հակացուցված են միմյանց: Նման հռետորաբանությամբ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է: Այդ քայլը նույնքանով անհաջող է, որքանով Երևանը, իբր, «գրավելու» մասին՝ նրա պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Կարծում եմ, որ նրա այս հայտարարություններին ուղղակի չպետք է լրջորեն մոտենալ, դրանք արժանի են միայն քամահրանքի և նույնիսկ ծաղրի»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիևի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ: «Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Իմաստ չունի Ալիևին որևէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու համար»,- նշեց Աժ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից