ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարտոֆիլը կթանկանա՝ սերմացուի թանկանալու հաշվին. «Փաստ» 02/08/2018 09:35 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է, որ Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործներն այս օրերին գործարքների մեջ են: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հեռախոսը ձեռքից վայր չի դնում՝ կապի մեջ է Հոլանդիայի, Շոտլանդիայի գործընկերների հետ: Պետք է կարտոֆիլի սերմացու գնի: Արդեն պատվիրել է, բայց սերմը նրա վրա թանկ կնստի: Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու:
Նրա խոսքով՝ նախկինում նման բան չի եղել: Դեռ չգիտեն, թե ինչքան հարկ են վճարելու, բայց ըստ շրջանառվող լուրերի՝ 5-7%: Ընդ որում՝ ներկրվող սերմացուի համար եվրոյով են վճարելու:
«Եվրոպացին իր ապրանքը չի թանկացրել, նախորդ տարվա գինն է: Այսօր տարադրամի շուկայում եվրոյի փոխարժեքն աճում է՝ բարձրացնելով նաև կարտոֆիլի սերմացուի գինը: 1000 եվրոյի մեջ արդեն 75000-ի տարբերություն կա: Եվրոյի փոխարժեքը 600 դրամի մոտ է: Ակցիզային հարկի, մաքսատուրքի գումարները հաշվելով՝ 1 տոննա սերմի գինը նախորդ տարվա համեմատ 150000–200000 դրամի տարբերություն է տալիս»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ֆերմերը: Թունաքիմիկատները և դիզվառելիքը ևս թանկացել են:
«Եթե հող ենք մշակում, թանկ թունաքիմիկատ ու դիզվառելիք գնելով, ապա 1 հեկտար կարտոֆիլ մշակելը մոտ 1 միլիոն դրամ է կազմում: Իսկ պարարտանյութերի շուկան ազատականացրել են, մտածում ենք, մեքենա վարձել, գնալ Ռուսաստան և այնտեղից գնել: Թունաքիմիկատների պատվերը դեռ նոր պետք է տանք, ասում են, որ ահագին գնային փոփոխություններ կան»,- նշեց ազատանցին:
Ըստ ֆերմերի՝ եթե նման գնաճի պայմաններում շարունակեն զբաղվել կարտոֆիլի արտադրությամբ, վնաս կկրեն:
«Եթե անցյալ տարվա գներով շարունակենք կարտոֆիլ վաճառել, շահույթ չենք ստանա: Պետք է անմիջապես հողից մեկ կիլոգրամ կարտոֆիլը գոնե 160 դրամով վաճառենք: Եթե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ էր հանդիսանում, նորից հետին պլանում կհայտնվի: Եվ վերջապես, քաղաքացին էլ է մեղք:
Նրանց աշխատավարձը չի բարձրանում, գնողունակությունն ընկել է: Այն չափաբաժինը, որ նախատեսված է գնել, այդքան չեն գնում: Գումարի պատճառով մարդիկ կսկսեն քիչ ապրանք գնել և վատ սնվել»,- մտահոգություն հայտնեց նա:
Լոռու մարզի կարտոֆիլագործները ևս սեփական հաշվարկներն են արել: Դիզվառելիքի և բենզինի գնաճի պատճառով, ըստ նրանց, մեկ հեկտար հող մշակելը կթանկանա 10000-40000 դրամով:
«Դա բնականաբար գյուղմթերքի վրա ազդելու է: Մեր արտադրանքը թանկ ենք վաճառելու: Թանկացումների մեջ մեղավոր չենք, քանի որ արտադրանքը մեզ վրա թանկ է նստում»,- ասաց նա:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի գինն աճել է միջինը 28%-ով: Եթե նախորդ տարվա վերջին ամիսներին կարտոֆիլի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում էր 160-180 դրամով, ապա այսօր՝ 180-ից 200 դրամով: Խանութներում և սուպերմարկետներում ավելի թանկ է՝ 220-250 դրամ: Թեև այս տարի նախատեսված չէր դիզվառելիքը սուբսիդավորել, բայց գնաճով պայմանավորված, պետությունը հողագործին կընդառաջի:
Մինչև թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, նախատեսում են պահպանել այդ գինը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ հանդիպում է ունեցել կարտոֆիլագործների հետ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն հայկական կարտոֆիլի մրցունակությունը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08.02.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից