ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորները կոչ են անում դատարանում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցում չշտապել և գնալ փոխզիջման 02/08/2018 16:42 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգություններ են հայտնում դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամի չափով կարգապահական տույժ կիրառելու դրույթի վերաբերյալ, որը հանվել է Դատական օրենսգրքից և ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենք ստացել են Փաստաբանների պալատի կոչը՝ ուղղված խորհրդարանին, որ նման կարգավորմամբ նախագիծը չի կարելի ընդունել:
«Ես մեկ անգամ ևս կառավարությանը կոչ եմ անում հանդիպել փաստաբաններին, քանի որ այս նախագիծը ոչ միայն բովանդակային առումով է խնդրահարույց, այլ նաև հակասություններ ունի Սահմանադրության հետ: Ի վերջո, որևէ մեկը իրավունք չունի կանոնակարգ խախտել և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթներն առաջին ընթերցմամբ չեն քննարկվել: Այս դրույթները հետագայում Եվրոպական դատարանում դառնալու են լրջագույն վիճարկման առարկա: Փաստաբանների անկախության հետ կապված խնդիր կա: Դատավորը չի կարող սանկցիա կիրառել և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Հորդորում եմ այս նախագիծը քվեարկության չդնել, հորդորում եմ սա սկզբունքի հարց չսարքել և կրկին քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զոհրաբյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն այսպիսի հրատապությամբ ցանկանում անցկացնել փաստաբաններին տուգանելու վերաբերյալ դրույթը: Նա նկատեց, որ նախագիծը ներկայացնելու ընթացքում չի երաշխավորվել, որ այդ դրույթն ընդունելուց հետո այն չի չարաշահվելու»:
Ես կարծում եմ, որ չարաշահվելու է այս դրույթը, որովհետև մեր դատական իշխանությունը դեռևս պատրաստ չէ նման իշխանություն ստանալու: Մենք նաև հիմնավորումներ չենք ստացել, թե ինչով է պայմանավորված փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթի ընդունումը»,- ընդգծեց Մարուքյանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ իրենք հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի հետ, քննարկել հարցը և եկել եզրահանգման, որ իսկապես կա խնդիր, բայց նաև կա հնարավորություն հարցը կոմպրոﬕսային ճանապարհով լուծել:
«Ես կարծում եմ տեղի չէ առանց համաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել: Քանի որ փաստաբանները, հասկանալով խնդրի էությունը, պատրաստ են գնալ կոմպրոմիսի, իրենք էլ ունեն առաջարկներ ներկայացնելու, կարծում եմ, որ այնքան էլ հրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խանգարող հանգամանք չկա, որ այս հարցը հանգիստ քննարկենք»,- նշեց Ռուստամյանը:
Պատգամավորի համար հասկանալի չէ առաջարկվող լուծումը, թե դատավորը պետք է փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնի:
«Եթե դատավորը կողմերից մեկն է, ինչո՞ւ նա պետք է որոշի՝ ինչպիսի սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Այստեղ անաչառության սկզբունքը խախտվելու է, և արդարադատության մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, եթե փաստաբանին, օրինակ, 100 հազար դրամով տուգանելու մասին որոշում կայացվի, դա կարող է համարվել քրեական պատժատեսակ, և փաստաբանները դա կարող են վիճարկել միջազգային դատարանում: Ցանկացած փաստաբան կարող է նման դեպքերում դիմել միջազգային դատարան և Հայաստանի դեմ վճիռները շատանան, ինչը մեզ բոլորովին պետք չէ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքը և հարակից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանի կողմից և փետրվարի 9-ին կդրվի քվեարկության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից