Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   20:59 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Անցյալ տարի 142 անձ արդարացվել է. Դատական դեպարտամենտն ամփոփել է 2017 թվականը 02/07/2018   11:50  |  Արդարացման դատավճիռներ

 

ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի, նրանց մեղսագրված հանցագործությունների ծանրության աստիճանի, տարիքի, սեռի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ համապարփակ վերլուծություն ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ  կապերի վարչությունը:

Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:

Հիշյալ 143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ: 

1) Լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը՝ ըստ դրանք կայացրած դատական ատյանների.

Հիշյալ 180 անձանցից 156-ը (86.7%) արդարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 23-ը (12.8%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ 1-ը (0.5%) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 1 դատական ակտ՝ 1 անձի վերաբերյալ, բեկանվել է և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտին (հիշյալ գործը ներառված է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված արդարացումների թվում):

Բացի այդ, հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացված 8 անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 8 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ): 

2) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունները՝ ըստ ծանրության աստիճանի.

Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են միջին ծանրության և ծանր հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 34 անձ (18.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ 67 անձ (37.2%), ծանր հանցագործության մեղադրանքով՝ 59 անձ (32.8%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ 7 անձ (3.9%):

Բացի այդ, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 6 անձ, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 3 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ:

Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.

- ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութությունը)՝ 4 անձ, 322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը)՝ 4 անձ, 177-րդ հոդվածի 1-ին մասով (Գողությունը)՝ 3 անձ, 333-րդ հոդվածի 1-ին մասով (Սուտ մատնությունը)՝ 3 անձ,

- միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)՝ 5 անձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 4 անձ, 333-րդ հոդվածի 2-րդ մասով (Սուտ մատնությունը)՝ 4 անձ, 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 3 անձ,

- ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)՝ 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)՝ 6 անձ, 131-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը)՝ 4 անձ, 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)՝ 3 անձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը)՝ 3 անձ, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 3 անձ, 358-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)՝ 3 անձ,

- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 6 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով: 

3) Արդարացվածների տարիքը և սեռը. 

Լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանցից 176-ը (97.8%) հանդիսացել են չափահասներ, իսկ 4-ը (2.2%)` անչափահասներ:

Արդարացվածներից 161-ը (89.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 19-ը (10.6%)` իգական սեռի ներկայացուցիչներ:

4) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

Այսպես.

Վերը նշված 180 անձանցից 112-ի (62.2%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.8%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 4-ի (2.2%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 1-ի (0.6%) նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 3-ի (1.7%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 55-ի (30.5%) նկատմամբ կալանքը, որից 12-ի (6.7%, 21.8%) նկատմամբ կիրառվել է գրավ:

Այսինքն, փաստացի 43 (23.9%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել: 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 142 անձանցից ընդամենը 19-ի (13.4%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]