ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասելով՝ լավ է, որ դատական տուգանքը դուրս եկավ ԴՕ-ից. Արա Զոհրաբյան 02/07/2018 18:43 | ԼՐԱՀՈՍ
Դատավորները փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նախատեսելու նախաձեռնության հետ կապ չունեն: Այս մասին առաջարկվող իրավակարգավորման դեմ փաստաբանների բողոքի ակցիային նվիրված այսօրվա քննարկմանը հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ երբ իրավակարգավորման դրույթը Դատական օրենսգրքից հանվել է, շատ դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասելով՝ լավ է, որ դուրս եկավ:
Լրագրողի՝ իսկ ո՞րն է մոտիվացիան հարցի պատասխանն ՓՊ նախագահն էլ կցանկանար իմանալ՝ եթե դրույթի ուժի մեջ մտնելը մեկ տարի հետո են նախատեսել, ինչո՞ւ է կառավարությունը հրատապ փորձում խցկել այն ու խախտումներով անցկացնել: Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ նպատակը Հայաստանի Հանրապետության և արդարադատության շահերը չեն: Նա հավելեց, որ նույնիսկ ձևական քննարկում չեն անցկացրել փաստաբանների հետ, դրա համար էլ ինքը մտածում է, որ կառավարության համար սա ուղղակի սկզբունքի հարց է: «Բայց արդյոք կարելի՞ է սեփական ժողովրդի նկատմամբ սկզբունքի հարց դարձնել, իսկ փաստաբանական համայնքին այսպես փորձել ճնշել: Ես կարծում եմ, որ սա լավ բանի չի բերելու»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Առաջարկվող կարգավորման դեմ իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի անդամ փաստաբանները:
Մասնավորապես Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը նշեց, որ հայ փաստաբանները հպարտ կեցվածքով են հանդիպում իրենց արտերկրյա գործընկերների հետ, խոսում խնդիրների մասին:
Կ.Մեժլումյանը համեմատության համար բերեց հետխորհրդային տարածքի այլ երկրների փաստաբանների՝ իրենցից տարբերվող իրավիճակի օրինակները: Մասնավորապես, փաստաբանի գնահատմամբ, Ուկրաինայում բեսպրեդել վիճակ է, կարող են փաստաբանին սպանել, գողանալ, Վրաստանում Սաակաշվիլու իշխանության տարիներին մոտ 300 փաստաբան է կալանավորվել, հարևան Ադրբեջանի փաստաբաններն ընկճված գալիս, կանգնում են, ասում՝ բա գիտես մեզ մոտ այս վիճակն է: Իսկ Հայաստանում այսօրվա դրությամբ էլ նման խնդիրներ դեռ չկան: «Հիմա ինչ են ուզում անել, այդ հպարտությունը, մեր երկրի դրական վարկանիշը մի կողմ դնենք ու մենք էլ գնանք ինչ-որ տեղ ընկճված կանգնենք ու ինչ-որ՝ քաղաքական կամ այլ գործով, ասենք, մեզ տուգանում են, մենք չենք կարողանում ակտիվ իրական պաշտպանություն իրականացնել, դա՞ են ուզում: Դա մեր երկրի վարկանիշի վրա բացասական առումով միանշանակ կազդի»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Ըստ փաստաբանի, իրենք համաձայնության են գալիս նախաձեռնության հեղինակների հետ, Դատական օրենսգրքից հանում են իրավակարգավորումը, իսկ հաջորդ օրը կամ մեկ շաբաթ անց մեկ այն այլ օրենսգիրք են մտցնում: «Չի կարելի մանիպուլյացիաներ անել, եկեք նստենք խոսենք, տեսնենք ինչում է կայանում այդ անհրաժեշտությունը»,- ասաց Կ.Մեժլումյանը: Ըստ նրա, տեղին չէ այն փաստարկը, թե անգլո-սաքսոնական մի քանի երկրում դա կա: «Անգլո-սաքսոնական երկրներում երդվյալների դատարան կա, բերեք համակարգը մտցրեք, թե երդվյալ ատենակալներն ինչպիսի որոշում կկայացնեն, քանի արդարացում կլինի, միայն մահակն են բերում: Գիտեք այնտեղ դատարանի նկատմամբ ինչ հարգանք կա, մեզ մոտ՝ ինչ հարգանք կա՝ վստահության առումով եմ ասում»:
Խորհրդի մեկ այլ անդամ Սեդրակ Ասատրյանը նշեց, որ իրավակարգավորմամբ հնարավորություն է տրվում դատարանին միանգամից տուգանք կիրառել՝ առանց կողմերին լսելու, առանց մինչև վերջ հասկանալու, միանգամից մուրճիկը կիրառում է, մտնում է ուժի մեջ: Ըստ փաստաբանի, ներկայումս գործում է Խորհրդի միջոցով փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կայացած ինստիտուտն, այն «ռելսերի վրա դրված է, կարգավորված է և գնում է առաջ, մենք դատարանների հետ որևէ խնդիր չունենք»: 1900 փաստաբանի մեջ եթե մեկ տասնյակ փաստաբաններ իրենց վատ են պահում, դա ամեն տեղ էլ լինելու է, ասաց նա, և ՓՊ խորհուրդը դրա դեմ է պայքարում: «Խորհրդի ընտրություններից առաջ որոշ փաստաբաններ անընդհատ բողոքում էին, որ Խորհուրդը պատժիչ գործողություններ է իրականացնում, հենց դա ապացույց է, որ խորհուրդը լավ է աշխատում: Եթե կան հիմքեր, պետք է պատժվեն, եթե հիմքեր չկան, մենք այն կարծիքին ենք, որ մենք պիտի կանգնենք մեր փաստաբանների թիկունքին, մինչև վերջ պետք է օգնենք, որ փաստաբանը առանց հիմքի, անտեղի կամ ինչ-որ մեկի քմահաճույքով չպատժվի»:
Խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը նշեց, որ այս օրենքի փոփոխությունն անուղղակիորեն ազդելու է պետական ապարատի ներկայացուցիչների իրավունքների վրա: Օրինակ, երեկվա պաշտոնատար անձն այսօր ունի մեղադրյալի կարգավիճակ և ստիպված պետք է օգտվի փաստաբանների ծառայություններից: «Ես կոչ եմ անում պետական մարմիններին հաշվի նստել նաև այն հանգամանքի հետ, որ այս կյանքում ոչ ոք ապահովագրված չէ, հենց միգուցե մարդիկ, ովքեր այսօր ջանք չեն խնայում օրենքի նախագիծը անցկացնելու համար, հենց վաղը կարիք ունենան փաստաբանի ծառայությունից օգտվելու: Վստահ եմ, որ մեր կազմակերպած պայքարն երբեք չի կարող դրական ելք չունենալ»,- ասաց նա:
Խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանն ընդգծեց, որ փաստաբանության ազատության ու անկախության դեմ ուղղված այս գործողությունների դեմ պետք է պայքարել: Նա փաստեց, որ Խորհուրդը շատ քիչ սանկցիաներ է ունեցել դատարաններից այս 12 տարվա ընթացքում: «Նույնիսկ հիսունի չի կարող հասնել այն փաստաբանների թիվն, որոնց նկատմամբ դատարանները որոշում են կայացրել դիմել ՓՊ պատասխանատվության ենթարկելու սանկցիայով: Ընդ որում, մեծ մասամբ, փաստաբանները կրկնվել են այդ դեպքերում»,- ասաց նա, ուստի և չկա որևէ անհրաժեշտություն նման նորմի ընդունման համար:
«Ես կարծում եմ, որ ընդվզումը պետք է շարունակական լինի, քանի որ իմ հետ բոլոր զրույցներում փաստաբանները բոլորը հայտնել են, որ մեկօրյա գործադուլը շատ քիչ է, և հնչել են նույնիսկ առաջարկներ դա անել անժամկետ»,- ասաց Մ.Առուստամյանը՝ հավելելով, որ դատարանների որոշումների հիման վրա հարուցված կարգապահական վարույթները շատ դեպքերում կարճվել են, և իրեն հայտնի չէ որևէ դեպք, երբ որևէ դատավոր բողոքարկած լինի ՓՊ Խորհրդի որոշումը, այսինքն՝ դա նշանակում է, որ Պալատի Խորհուրդը միշտ էլ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն է անցկացրել, իսկ վարույթների կարճվելն էլ փաստում է այն մասին, որ դատավորները միշտ չէ, որ ճիշտ են եղել:
Խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը հույս հայտնեց, որ օրենսդիրները և գործադիր իշխանության համապատասխան մարմինները կհասկանան, որ պատահական և դիպվածային կարգավորումներով չէ, որ պետք է դատական կայուն և արդյունավետ իշխանություն ձևավորվի:
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ նման իշխանություն և ցանկանում ենք, որ փաստաբանությունն արդյունավետորեն նպաստի դատական իշխանության կայացմանը և զարգացմանը, ապա որևէ պարագայում դիպվածային և հատվածական կարգավորումներ իրավունք չունենք մտցնել օրենսդրական կարգավորման դաշտ»,- ասաց նա՝ նկատելով, որ սրանք ոչ միայն սեփական, այլև ամբողջ պետականության ու արդարադատության շահերն են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից