ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ 02/07/2018 13:04 | Արդարացման դատավճիռներ
Սպանության փորձի մեջ մեղադրվող Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի 87-ամյա բնակիչն արդարացվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, գտել է՝ Սահակ Խաչատրյանի արարքում հանցակազմը բացակայում է:
Նախաքննական մարմինը Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել` Վ.Ծաղկավան համայնքի ղեկավար 40-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի մայիս 7-ին. երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում Խաչատրյանը Արթուր Ղազարյանին կյանքից զրկելու նպատակով վերջինիս «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է ցինկի ֆոսֆիդ (մկնդեղ):
Դեպքի վայրում տուժողը հաղորդում է տվել, որ Սահակ Խաչատրյանն իր ավտոմեքենայի առջևի ձախ դռան բռնակի վրա դրսից լցրել է մկնդեղ` ցանկանալով իրեն սպանել:
Այս ամենից զատ, համայնքի ղեկավարը նաև դիմումով նախաքննական մարմնին հայտնել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում, հայտնել է, որ սպանելու միտում չի ունեցել, և ինքը ներել է նրան, իսկ ինքը հաղորդում է տվել, քանի որ համագյուղացի Խաչատրյանը իր հարցերին չի պատասխանում, և ինքը մտածում էր, որ ցանկացել է սպանել իրեն:
Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձի մեղադրանքով Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի՞նչ է պարզվում դատարանում, ամբաստանյալի աթոռին հայտնված տարեց տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում ցուցմունք տալիս հայտնում է, որ նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ ինքը թշնամություն չի ունեցել: Նա նաև հայտնել է, որ վարելահող չունի, հողագործությամբ էլ չի զբաղվում, իրեն ոչ ոք մկնդեղ չի տվել, իսկ մկնդեղը սովորաբար գյուղապետն է բաժանում:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը տանը հեռուստացույց դիտելիս է եղել, երբ իրեն ձայն են տվել: Դուրս է եկել պատշգամբ և տեսել է գյուղապետ Արթուրին և երկու հոգու, ովքեր պատի վրայով ցատկել, մտել են իր տան բակ:
Այդ անձանցից մեկն իրեն բռնել է ու ձեռքերը կապել, ինչից հետո տոպրակ են ցույց տվել, որն առաջին անգամ է տեսել: Բացի այդ էլ նա նշել է՝ եթե վկաներ են եղել և տեսել են, թե ինքն ինչպես է մեքենայի վրա մկնդեղ լցնելիս, ինչու հենց այդ պահին իրեն չեն բռնել:
Տուժող գյուղապետն էլ ցուցմունք է տվել, թե այդ օրը, սովորականի նման իջել է գյուղամեջ, մեքենան կայանել է Սահակ Խաչատրյանի տան մոտ, որտեղ տղաներ են եղել հավաքված: Ապա այդտեղ կանգնած տղաներից մեկը հրավիրել է իրենց տուն` սուրճ խմելու, մի քանի ժամ անց նկատել է, որ Անդրանիկ անունով մի տղամարդ իր մեքենայի վրա ջուր է լցնում, հարցրել է, թե ինչ է անում, վերջինս էլ պատասխանել է, որ լվանում է:
Այդ ամենից հետո էլ Անդրանիկն ասել է, որ Սահակը գյուղապետի ավտոմեքենայի վրա մկնդեղ է լցրել, իսկ երբ գնացել են Սահակի տուն, ինքը զգացել է, որ Սահակը խմած է և հայհոյանքներ է հնչեցրել, սակայն հարգելով նրա տարիքը՝ ինքը չի պատասխանել:
Գյուղապետը ևս նշել է, որ Սահակի հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ, իրենց միջև երբևէ թշնամանք չի եղել:
Տուժողը նաև հայտնել է, որ 11 տարի աշխատել է որպես գյուղապետ, մկնդեղն ստացել են մարզպետարանից, որը, ցորենի հետ խառնած, յուրաքանչյուր տարի շաղ է տրվել գյուղացիների ցորենի դաշտերում:
Գյուղապետը նաև հայտնել է, որ Անդրանիկին տեսել է իր մեքենայի վրա ջուր լցնելիս, սակայն Սահակին իր մեքենայի վրա փոշի քսելիս չի տեսել:
Գյուղապետը մտածել է՝ քանի որ նախընտրական շրջան է, որևէ մեկը Սահակին խմեցրել է, որ իրեն վատություն անի:
Սահակն էլ իր խմած լինելու վերաբերյալ ցուցմունքում պնդել է, որ այդ օրը խմած չի եղել և ընդհանրապես չի խմում:
Անդրանիկը, ով գյուղապետի խոսքով՝ ասել է, թե Սահակն է ավտոմեքենայի վրա մկնդեղ լցրել, գործով որպես վկա է դատակոչվել և դատարանում հայտնել է, թե նշված օրը Սահակ Խաչատրյանի տան մոտ ինքը գյուղապետ Արթուր Ղազարյանի և Արտակ Խալաթյանի հետ կանգնած զրուցել է, երբ Սահակ Խաչատրյանը ալկոհոլ օգտագործած վիճակում տնից դուրս է եկել: Դրանից հետո նկատել են, որ Արթուրի ավտոմեքենայի դռան բռնակի վրա մկնդեղ կա լցված:
Միևնույն ժամանակ, դատարանում հայտնել է, որ Սահակին տեսել է Արթուրի ավտոմեքենայի մոտ, սակայն չի տեսել, որ նա գյուղապետի մեքենայի վրա ինչ որ բան լցնի:
Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությամբ հրապարակվել է նախաքննական ցուցմունքը, որից հետո վկան հայտնել է, որ Սահակն ինչ որ նյութ է մեքենային քսում: Մոտեցել են Սահակին և տեսել, որ շարունակում է քսել:
Ինքն էլ պատից ցատկել է Սահակի տան բակ և այնտեղից հանել պարկը, որի մեջ եղել է մկնդեղը, ապա պարկը նորից նետել է բակ և ոստիկանության աշխատակիցների գալուց հետո` իրենք են հանել այն:
Այսպիսով, համաձայն փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի՝ բամբակե խծուծների վրա առկա նյութը հանդիսանում են ցինկի և ֆոսֆորի քիմիական տարրեր, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ ցինկի ֆոսֆի՞դ է, թե՝ ոչ, այսինքն` այս երկու նյութերը մեկ ամբողջություն կազմու՞մ են, թե՝ ոչ:
Դատարանն արձանագրել է՝ վերը նշված փաստերը, այդ թվում` տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները, փորձագետների եզրակացությունները, հիմք են տալիս համոզվելու, որ հիմնավորված չէ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, ուստի՝ պետք է ճանաչել նրա անմեղությունը և նրան արդարացնել:
Ապացուցված չէ նաև տուժողին սպանելու վերաբերյալ ամբաստանյալի մտադրությունն ու դիտավորությունը: Թե՛ ամբաստանյալը և թե՛ տուժողն ու վկաները, ցուցմունք են տվել այն մասին, որ երբևէ ամբաստանյալն ու տուժողը որևէ խնդիր չեն ունեցել միմյանց հետ, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Սահակ Խաչատրյանը պատճառ չի ունեցել սպանելու Արթուր Ղազարյանին, հետևաբար` բացակայում է նաև սպանության շարժառիթը:
Այսպիսով, դատարանը հանգել է հետևության, որ անհիմն է Սահակ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ուստի՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` նշված հոդվածով նրան արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ