Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»

Քննիչ Զադոյանը դեռ կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը 02/06/2018   16:25  |  Դատական ռեպորտաժներ

 

Դատարանն այսօր մերժեց քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանների միջնորդությունը՝ Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պաշտպաններ Հրանտ Անանյանը և Սիմոն Ամիրխանյանը միջնորդել էին փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը և ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 1 մլն դրամ կամ այն գումարը, որը կսահմանի դատարանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը և փաստաբան Գայանե Գալոյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, սակայն մեղադրանքն ընդունեց գործով մյուս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը:

Այդ մասին նրանք հայտարարեցին գործով դատաքննությունը սկսվելուց և մեղադրող Մնացականյանի կողմից մեղադրական եզրակացության եզրափակից մասի հրապարակումից հետո:

Ըստ մեղադրանքի՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար, սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մեղադրանքի համաձայն՝ քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչ Զադոյանի և փաստաբան Գալոյանի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Բաբկեն Գասպարյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք նաև, որ մինչև դատաքննությունն սկսվելը փաստաբան Գալոյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել իր աշխատասենյակում ԱԱԾ-ի կողմից կատարված արտաքին և ներքին դիտման տեսաձայնագրությունը: Ըստ Գալոյանի՝ դրանք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Փաստաբան ամբաստանյալի խոսքով՝ վստահորդի հոր՝ Բաբկեն Գասպարյանի հետ իր աշխատասենյակում գործի վերաբերյալ զրույց է ունեցել և զրույցի բովանդակությունը նախաքննական մարմինը դրել է մեղադրանքի հիմքում: Այն դեպքում, երբ վճարովի փաստաբանական ծառայություն է մատուցել անձին: Նման պայմաններում փաստաբանական գաղտնիության երաշխավորություն է խախտվել:

Միջնորդության լուծումը հետաձգվեց, դատարանը՝ դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:

Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Վկաներից այսօր հարցաքննվեց Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեական գործերով քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Սիրականյանը, ով դեպքի ժամանակ զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը:

Վկայի կարգավիճակ ունեցող Էդուարդ Սիրականյանը նշեց, որ իր՝ բաժնի պետ եղած ժամանակ ընդունված է եղել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով իր աշխատասենյակում քննարկում կազմակերպել: Այդ գործերից մեկն էլ եղել է ավագ քննիչ Զադոյանի վարույթում եղած Սոս Գասպարյանի գործը:

Ըստ Սիրականյանի՝ իր աշխատասենյակում քննարկմանը ներկա են եղել Զադոյանը և վերջինս անմիջական ղեկավար Բունիաթ Եղիազարյանը, իրեն ներկայացվել են գործի հանգամանքները:

Վկան նշեց նաև, որ գործը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի տարրեր է պարունակել, այդ կապակցությամբ էլ հեռախոսազրույց է ունեցել վարչական շրջանի դատախազի հետ: Սակայն նախաքննության ժամկետները մոտեցել են և 112-րդ հոդվածով հաստատել է մեղադրանքն ու ուղարկել դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ վկան նշեց, որ եթե ամբողջությամբ պարունակեր 116-րդ հոդվածի հատկանիշներ, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ուներ դատախազությունը, ինքը կվերաորակեր:

Վկայի ցուցմունքներն անավարտ մնացին, հաջորդ դատական նիստում այն կշարունակվի, սակայն նախագահող դատավորն ակնարկեց, որ արդեն իսկ առկա են հակասություններ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հետ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:54 02/02/2018  |  Դատական ռեպորտաժներՔննիչ Զադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխվի՞
17:35 22/01/2018  |  Քրեական խրոնիկոնՎաղը Գայանե Գալոյանը կրկին կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
15:56 08/01/2018  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Գայանե Գալոյանը հրաժարվեց իր 5 պաշտպաններից և միջնորդեց հանրային պաշտպանով իրեն ապահովել
12:17 13/12/2017  |  Քրեական խրոնիկոնՔննիչ Զադոյանի և փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
18:30 07/12/2017  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Գայանե Գալոյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը
13:24 07/12/2017  |  Քրեական խրոնիկոնՔննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքը փաստաբանի օժանդակությամբ ստանալու գործի նախաքննությունն ավարտվել է
13:38 30/11/2017  |  Քրեական խրոնիկոնԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
13:08 28/11/2017  |  Քրեական խրոնիկոնՄի ընտանիքի շահագրգիռ անդամների ցուցմունքի վրա մեղադրանք է կազմվել. քննիչի և փաստաբանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
10:55 27/10/2017  |  Քրեական խրոնիկոնԴատարանը մերժել է Գայանե Գալոյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը
17:08 12/10/2017  |  ԼՐԱՀՈՍԿալանքի տակ գտնվող փաստաբանը կարծում է, որ իրեն մեղադրանք առաջադրելը կապված է այլ հանգամանքների հետ

Արխիվ

[]