ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի անտառահատումների քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ 02/06/2018 12:11 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի ծառահատումներ իրականացնելու թողտվության համար հիշյալ անտառտնտեսության պաշտոնատար անձինք՝ խմբով, նախնական համաձայնությամբ, 5 դրվագով ստացել են կաշառք:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2017 թվականի սկզբներին, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձինք Գ.Ս.-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար, այն է՝ Գ. Ս.-ին թույլ են տվել անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածք հանդիսացող պահաբաժնում տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումներ իրականացնել և իրացնել, որի համար ստացել են կաշառք: Պայմանավորվածության համաձայն` Գ. Ս.-ն 2017 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում` 5 տարբեր օրերի, իր կողմից հավաքագրված մի խումբ անձանց հետ անտառային պահաբաժնում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր, իսկ փայտանյութը բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել անտառային տարածքից և իրացրել: Ապօրինի ծառահատում իրականացնելու և փայտանյութն իրացնելու յուրաքանչյուր դեպքում վերը նշված անտառտնտեսության պաշտոնատար անձինք` խմբով, նախնական համաձայնությամբ, Գ. Ս.-ից պահանջել և ստացել են կաշառք:
Այսպիսով, խմբով` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանցից Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ապօրինի ծառահատում իրականացնելու և կաշառք տալու համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:
Ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, վերը նշված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների կողմից խմբով` նախնական համաձայնությամբ անտառապետերից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Նշված քրեական գործով քննության ներկա փուլում ընդհանուր առմամբ 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ