ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչ Զադոյանը դեռ կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը 02/06/2018 16:25 | Դատական ռեպորտաժներ
Դատարանն այսօր մերժեց քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանների միջնորդությունը՝ Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաշտպաններ Հրանտ Անանյանը և Սիմոն Ամիրխանյանը միջնորդել էին փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը և ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 1 մլն դրամ կամ այն գումարը, որը կսահմանի դատարանը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը և փաստաբան Գայանե Գալոյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, սակայն մեղադրանքն ընդունեց գործով մյուս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը:
Այդ մասին նրանք հայտարարեցին գործով դատաքննությունը սկսվելուց և մեղադրող Մնացականյանի կողմից մեղադրական եզրակացության եզրափակից մասի հրապարակումից հետո:
Ըստ մեղադրանքի՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար, սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Մեղադրանքի համաձայն՝ քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և քննիչ Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչ Զադոյանի և փաստաբան Գալոյանի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Բաբկեն Գասպարյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք նաև, որ մինչև դատաքննությունն սկսվելը փաստաբան Գալոյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել իր աշխատասենյակում ԱԱԾ-ի կողմից կատարված արտաքին և ներքին դիտման տեսաձայնագրությունը: Ըստ Գալոյանի՝ դրանք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:
Փաստաբան ամբաստանյալի խոսքով՝ վստահորդի հոր՝ Բաբկեն Գասպարյանի հետ իր աշխատասենյակում գործի վերաբերյալ զրույց է ունեցել և զրույցի բովանդակությունը նախաքննական մարմինը դրել է մեղադրանքի հիմքում: Այն դեպքում, երբ վճարովի փաստաբանական ծառայություն է մատուցել անձին: Նման պայմաններում փաստաբանական գաղտնիության երաշխավորություն է խախտվել:
Միջնորդության լուծումը հետաձգվեց, դատարանը՝ դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Վկաներից այսօր հարցաքննվեց Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեական գործերով քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Սիրականյանը, ով դեպքի ժամանակ զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը:
Վկայի կարգավիճակ ունեցող Էդուարդ Սիրականյանը նշեց, որ իր՝ բաժնի պետ եղած ժամանակ ընդունված է եղել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով իր աշխատասենյակում քննարկում կազմակերպել: Այդ գործերից մեկն էլ եղել է ավագ քննիչ Զադոյանի վարույթում եղած Սոս Գասպարյանի գործը:
Ըստ Սիրականյանի՝ իր աշխատասենյակում քննարկմանը ներկա են եղել Զադոյանը և վերջինս անմիջական ղեկավար Բունիաթ Եղիազարյանը, իրեն ներկայացվել են գործի հանգամանքները:
Վկան նշեց նաև, որ գործը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի տարրեր է պարունակել, այդ կապակցությամբ էլ հեռախոսազրույց է ունեցել վարչական շրջանի դատախազի հետ: Սակայն նախաքննության ժամկետները մոտեցել են և 112-րդ հոդվածով հաստատել է մեղադրանքն ու ուղարկել դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Միևնույն ժամանակ վկան նշեց, որ եթե ամբողջությամբ պարունակեր 116-րդ հոդվածի հատկանիշներ, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ուներ դատախազությունը, ինքը կվերաորակեր:
Վկայի ցուցմունքներն անավարտ մնացին, հաջորդ դատական նիստում այն կշարունակվի, սակայն նախագահող դատավորն ակնարկեց, որ արդեն իսկ առկա են հակասություններ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել