Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Իրավունքը մղվել է երկրորդ պլան. Արա Զոհրաբյան 02/05/2018   20:20  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր՝ 2018թ. փետրվարի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել Նախագծում, ինչպես նաև Նախագիծը լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով:

Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:

Հայտնելով այս մասին Իրավունքը մղվել է երկրորդ պլան վերտառությամբ ֆեյսբուքյան իր գրառման մեջ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է.

«Ցավով պետք է արձանագրեմ, որ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:

Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

- առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ.

- գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Մեջբերված հոդվածի դրույթներից հետևում է, որ
Ա. Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվելու պարագայում դրանում փոփոխություն կատարելու առաջարկներն օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները կարող են ներկայացնել գրավոր և առաջին ընթերցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Դա նշանակում է, որ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև 08.01.2018թ.:

Բ. «Ա» կետում նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Եթե արտահերթ նիստում ընդգրկված է միայն առաջին կամ միայն երկրորդ ընթերցման հարցը, ապա գործում է երկու շաբաթվա ընդհանուր կանոնը:

Գ. «Ա» կետում նշված ժամկետը կարող է փոփոխվել Ազգային ժողովի որոշմամբ: Ազգային ժողովը որոշում չի ընդունել քննարկվող երկշաբաթյա ժամկետը փոփոխելու կամ Նախագծի երկրորդ ընթերցումը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ: Օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում օրինագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

Դ. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախագծի լրացում ներկայացված ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

Ե. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:

2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:

2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

Ամփոփում

Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝

- ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,

- ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը,

- բացակայում է նախագծում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը:

2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (անդամները) և/կամ այս հարցի կապակցությամբ ինքնաբուխ ձևավորված նախաձեռնող խումբը հանդես կգա կոնկրետ գործողությունների հայտարարությամբ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:50 22/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրդեն վերջում կունենանք սնանկ ճանաչված, պարտքերի տակ մնացած փաստաբաններ. Արա Զոհրաբյան
09:23 15/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱտելությունն այնքան է կուրացրել մի խումբ մարդկանց, որ կատարում են բացասական եւ անհեռատես քայլեր. Արա Զոհրաբյան
12:36 14/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը համերաշխության կոչով է հանդես եկել
00:11 10/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը վերընտրվեց՝ վստահ հաղթանակով
23:51 29/08/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը մեկնաբանել է իր ընդդիմախոսների շահարկումները
19:33 29/08/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավն սկսել է մարզերից
11:31 24/08/2017  |  ԼՐԱՀՈՍՔարոզարշավի ժամանակ ՓՊ նախագահը արձակուրդում կլինի
17:57 20/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱղմկոտ գործերով դատավարության ճգնաժամի քննարկումը տեղափոխվում է ԴՆԽ
19:21 02/05/2017Նախատեսվել են անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ. Արա Զոհրաբյան
20:32 21/04/2017  |  ԼՐԱՀՈՍԱռողջ փաստաբանական համայնք ունենալն անհրաժեշտություն է. Արա Զոհրաբյան

Արխիվ

[]