ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետությունում են Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորները 02/03/2018 16:03 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից:
Այցի ծրագրի շրջանակում փետրվարի 3-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովային պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Այդ համատեքստում ԱԺ նախագահը ներկայացրել է 2017թ-ին երկու խորհրդարանների շփումները, որոնք հիմնականում ուղղված են եղել տարբեր երկրների խորհրդարանների հետ ակտիվ աշխատանքների կազմակերպման նպատակին՝ ղարաբաղյան հիմնախնդրի էության պարզաբանմանը ու Արցախի միջազգային ճանաչմանը:
«Վստահ եմ, որ սկսված 2018 թվականին ևս շարունակելու ենք գործել նույն եռանդով՝ օգտագործելով մեր հաջողված փորձը՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ընդլայնելու համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդգծել է, որ այսուհետ ևս պետք է աշխատեն երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և ոլորտային հարցերի քննարկման ուղղությամբ: Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի կապակցությամբ, միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են մի շարք ոլորտային հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին տեղեկատվություն, որոնց մի մասը օրվա երկրորդ կեսին նախատեսում են քննարկել ԱՀ գործընկերների հետ համապատասխան հանձնաժողովներում:
Աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Այցի ծրագրով նախատեսված են նաև պատվիրակության անդամների հանդիպումները Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Արայիկ Հարությունյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ