ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրաքաղաքում 2017թ. կտրուկ նվազել են ծանր հանցագործությունները, ավելացել ավազակության դեպքերը. Դատախազություն 02/02/2018 19:14 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները:
Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը, վերլուծել առանձին ուղղություններով քրեական հետապնդման մարմինների գործունեության մեջ նկատված թերացումները:
2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ. 69.6%-ի դիմաց կազմելով 79%:
Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%: Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց:
48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով: Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը:
43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը:
37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց: Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում:
Երևան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ:
Որոշ բացասական միտումներ կան դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց: Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաև ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24), սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց:
Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մայրաքաղաքի հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել, հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ չպլանավորումն ու չհամակարգումը:
Նշվել է նաև, որ 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 (2016թ.՝ 38), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 99 (2016թ.՝ 36) դեպք: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գոհացուցիչ չի համարել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների տարածքային կառույցների գործադրած ջանքերը և նշել է, որ այս ուղղությամբ արձանագրված ցուցանիշները հետայսու դիտարկվելու են որպես իրավապահ այդ կառույցների արդյունավետության գնահատման պարտադիր և առանցքային բաղադրիչ:
Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կալանավորման պրակտիկային:
2017թ. ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերով դատարան ներկայացվել է մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր 66 միջնորդություն: Դրանցից ամբողջությամբ բավարարվել է 55-ը: Սս կրկնակի քիչ է 2016թ. համեմատ, որի ընթացքում ներկայացել է այդպիսի 131 միջնորդություն:
Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ցանկացած պարագայում նախքան խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն ներկայացնելը, անհրաժեշտ է կատարել քննություն՝ դրա համար բավարար հիմքեր ձեռք բերելու հարցը լուծելու համար, որպեսզի մեղադրյալի վարքագծի կանխատեսելիությունը, ազատության մեջ գտնվելու պայմաններում նրա կողմից նախաքննությունից խուսափելու կամ նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը բավարար հիմնավորված լինի: Իսկ նման հիմքերի բացակայության դեպքում պետք է բացառել նման միջնորդություններով հանդես գալը:
ՀՀ գլխավոր դատախազը նաև առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաքում հատկապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը: Դրական գնահատելով մայրաքաղաքում նման հանցագործությունների նշանակալի նվազման փաստը, գլխավոր դատախազը, հատկապես բերելով սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքի օրինակը, անընդունելի է համարել հանցավոր խմբավորումների գոյությունն ու ազատ տեղաշարժերը, հրազենի կիրառմամբ, շատերի կյանքին սպառնացող եղանակով սպանության կամ սպանության փորձերի կատարումը, որոնք կարող են սխալ հանրային ընկալումներ ձևավորել քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության վերաբերյալ: Արթուր Դավթյանը պահանջել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման շրջանակներում կոնկրետ դեպքի հանգամանքներից բացի քննության առարկա դարձնել դրան նախորդած հնարավոր միջադեպերի, փոխհարաբերությունների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի պարզումը: Բավարար տվյալների առկայության դեպքում, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, պարտադիր պետք է իրավական գնահատական տալ դեռևս այդ փուլում իրավապահ մարմինների կողմից հնարավոր դրսևորված անգործությանը կամ բացթողումներին:
Արթուր Դավթյանը նաև շեշտել է մայրաքաղաքի ժամանցի վայրերի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: Այդ օբյեկտներում աձանագրվող խուլիգանության ցանկացած դեպքով անհապաղ պետք է հարուցել քրեական գործեր, իրականացնել բազմակողմանի քննություն, պարզել հանցագործության կատարման պայմաններն ու պատճառները: Իսկ դրանց գործունեությունն ապահովող համապատասխան իրավական-նորմատիվ ակտերի ուսումնասիրմամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում պետք է պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնել, որպեսզի առնվազն քննարկման առարկա դարձվի դրանց գործունեությունը դադարեցնելու հարցը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը տվել է նաև այլ հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից