ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարսեղյանի գործով դատախազ Բիշարյանը կրկին փորձեց շտկել վիճակը՝ օգնության հասավ դատավորին 02/01/2018 18:37 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործը դատարանում քննվում է արդեն մեկ տարուց ավելի:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այդ մասին է վկայում գրեթե յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում Բարսեղյանի համար դատարան հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից կազմված արձանագրությունները:
Բացի այն, որ նրա մոտ առկա է բարձ զարկերակային ճնշում, վերջերս նաև պարզվեց, որ գլխուղեղի կաթված է տարել: Այս ամենից բացի Բարսեղյանը ունի նաև այլ առողջական խնդիրներ ևս:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Իշխան Բարսեղյանի գործով նիստում հայտնի դարձավ, որ Բարսեղյանը հունվարի 31-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղից էլ Բարսեղյանը գրություն էր ուղարկել գործը քննող դատավոր Վաչե Մարգարյանին՝ հայտնելով, որ հունվարի 30-ից ինքնազգացողությունն ավելի է վատացել, ընդունել է ՔԿՀ-ի բուժանձնակազմի կողմից նշանակված դեղորայքը, կատարվել են նաև ներարկումներ:
Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, զարկերակային ճնշումը եղել է 180/110:
Բարսեղյանը նաև նշել էր, որ իր ինքնազգացողության վատ լինելը պայմանավորված է ոչ միայն ճնշման կտրուկ տատանումներով, այլ նաև՝ այլ հիվանդություններով: Ուստիև՝ ոչ թե չի ցանկանում ներկայանալ դատարան, այլ ի վիճակի չէ:
Բացի այդ դատարան էր ներկայացվել նաև տեղեկանք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժշկի կողմից, որով հայտնվում էր, որ թերապևտիկ բաժանմունքի հիվանդ Ի.Բարսեղյանի մոտ հեմոդինամիկ տվյալները կայուն են՝ 120/80: Իսկ հերթապահ բժշկի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ ժամը 12.30-ի դրությամբ՝ Բարսեղյանի ճնշումը եղել էր 140/80, ժամը 12:40-ի դրությամբ՝ 160/ 100, իսկ ժամը 13.00-ի՝ 180/110: Հիվանդը գանգատվել է գլխացավից, շնչարգելությունից, առաջարկվել է բուժօգնություն, որից հրաժարվել է:
Նման պայմաններում Բարսեղյանի պաշտպանները միջնորդեցին այսօրվա դատական նիստը հետաձգել:
Ըստ գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպանի՝ եթե այսպես անորոշ շարունակվեց իրավիճակի պարզաբանումը, իրենք կմիջնորդեն գործից մաս անջատել և Զաքարյանի մասով գործը առանձին քննել:
Դատախազ Կարեն Բիշարյանը չառարկեց նիստը հետաձգելու՝ պաշտպանական կողմից միջնորդությանը:
«Հետազոտված բժշկական փաստաթղթերից պարզ դարձավ, որ այսօր՝ ժամը 13.00-ի դրությամբ, Բարսեղյանի ճնշումը բարձ է եղել և այս պայմաններում, երբ չկա առնվազն մասնագիտական բժշկական խորհուրդ, թե իր այդ վիճակում Բարսեղյանը ի վիճակի է մասնակցել նիստին, ուստի՝ նիստը հետաձգելու միջնորդությանը չեմ կարող առարկել»,- ասաց դատախազը:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 8-ին:
Նիստի ավարտին Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ձեռքին են 19.01.2018թ կատարված Բարսեղյանի հետազոտության փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Բարսեղյանի վահանաձև գեղձում առկա են բազմաթիվ կիստաներ, դիֆոզ, աթերոսկլերոզ, արյան շրջանառության անբավարարություն: Միևնույն ժամանակ կատարվել է նաև ՄՌՏ հետազոտություն:
Էլբակյանի խոսքով՝ այդ փաստաթղթերում նշվում է, որ այդ բոլոր թվարկված հիվանդությունները տարած ինսուլտի հետևանքներ են:
Ինչպես տեղեկացանք պաշտպանից, բժիշկների կողմից տրված եզրակացությունը ռուսերեն լեզվով է: Պաշտպանն այն նախորդ դատական նիստում տրամադրել է դատարանին՝ խնդրելով կցել գործի նյութերին, սակայն դատարանը հրաժարվել է վերցնել ամբաստանյալի առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ օտարալեզու է:
Փաստաթղթերը պաշտպանի կողմից տրվել են թարգմանության:
Անդրադառնալով նախագահող դատավորի այն հայտարարությանը, թե այս պահին ձեռնպահ կմնան Բարսեղյանին բռնի ուժով դատարան ներկայացնելուց, ինչի վերաբերյալ մեղադրող Բիշարյանը իր կարծիքն արտահայտելիս օգտագործեց հարկադրանքի միջոց կիրառել իրավաբանական տերմինը, պաշտպանը նշեց. «Այնպես չէ որ նախկինում «բռնի ուժ» չի կիրառվել Բարսեղյանի նկատմամբ, նախկինում հողաթափերով և սպորտային հագուստով բերել են դատարան»:
«Պարոն Բիշարյանը կրկին փորձեց շտկել վիճակը՝ օգնության հասավ դատավորին՝ ասելով՝ հարկադրանքի միջոց կիրառել, որը քրեադատավարական տերմին է, այո կարող են հարկադրանքի միջոց կիրառել, բայց ոչ հիվանդ մարդու նկատմամբ»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը