ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր». անհայտ կորած ազատամարտիկի կին. «Փաստ» 02/01/2018 09:52 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին.
«Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից»,- մեկ անձի մասին ինֆորմացիա տրամադրեց Բալայանը:
«Փաստ» թերթի հետ զրույցում` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը` Զարինե Հակոբյանը, նշեց, որ նման հայտարարությունները մեծագույն ցավ են պատճառում հարազատին սպասող ընտանիքներին:
«Ամբողջ գիշեր չեմ քնել: Ամուսինս աչքիս առաջ էր: Ես չեմ հասկանում պարզապես, թե այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր: Որևէ մեկը անգամ մոտավոր տվյալներ հրապարակելու իրավունք չունի: Մոտավոր տվյալներն էլ այնքանով են պարզ, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք դիմել է միջազգային Կարմիր խաչին կամ այլ կազմակերպությունների և ներկայացրել ամուսնու կամ որդու տվյալները: Եթե կոնկրետ տվյալ կա, թող ներկայացվի, որ մենք հասկանանք, թե հարցին ինչպիսի մոտեցում կարող է տրվել»,– նշեց անհայտ կորած ազատամարտիկի կինը: Զարինե Հակոբյանը ընդգծում է.
«Ես Յուրայի մասին անցյալով երբեք չեմ խոսել, սպասում եմ նրան ու հավատում եմ, որ մի օր կգա: Իմ հավատը փոխանցվել է զավակներիս ու թոռներիս:
Յուրան վերջին օրը ասաց` սպասիր, գալու եմ, ու ես հավատում եմ նրան: Արդեն 25 տարի սպասում եմ, բայց այս հայտարարությունը խորությամբ ցնցեց ինձ»:
Նշենք, որ 1994 թվականի հունվարի 5–ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7–ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:
Զարինե Հակոբյանը որոշեց շարունակել ամուսնու պայքարը: Նա աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը:Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»,–մանրամասնեց Զարինե Հակոբյանը:
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամը կոչ է անում նման ինֆորմացիան հրապարակային դարձնելուց առաջ խորհրդակցել տարիներ շարունակ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01.02.18թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ