ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակ խնդրել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին մտածելու համար 01/31/2018 15:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին մտածելու համար ժամանակ խնդրել:
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ ինքը մտածելու համար ժամանակ է խնդրել:
«Ես հիմա երկու բառով կասեմ, թե ինչի համար եմ ես ժամանակ խնդրել: Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից գոնե մեկը ձեզ հստակ ասեմ: Ապրիլից հետո` անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական, այնուհետև կիսանախագահական համակարգով, անցնում ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդներից: Կառավարման պարզության տեսանկյունից ամենապարզը նախագահական համակարգն է, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ձևավորել, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծել իշխանության հակակշիռներ երկարաժամկետ հատվածի համար, ավելի արդիական է կառավարման խորհրդարանական համակարգը: Սակայն սա էլ չի նշանակում, որ հաջորդ օրն ամեն ինչ այլ է լինելու: Համենայնդեպս, հին ձևով չի լինի, սակայն նորը պետք է կառուցվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ հանրապետության հաջորդ վարչապետը չի լինելու հերթական 15-րդ վարչապետը, որովհետև նախորդ վարչապետերն աշխատել են նախագահական համակարգում` որոշակի սահմանափակ իրավասություններով:
«Իսկ հաջորդ վարչապետը լինելու է կառավարության պատասխանատուն, հաշվետու է լինելու է Ազգային ժողովին և աշխատելու է հանրապետության նախագահի հետ համատեղ: Նույն կերպ հանրապետության նախագահը չի լինելու 4-րդը, այլ նոր կառավարման համակարգում առաջին նախագահը: Եվ այդ իմաստով հանրապետության նախագահի վրա դրվելու է պարտականություն` ձևավորել հաջորդ նախագահի կերպարը, մշակույթը, որովհետև նախագահի կառավարման ժամկետը 7 տարի է, իսկ 7 տարի հետո, եթե հասկանանք, որ սխալ մշակույթ ենք ձևավորել, փոխելն արդեն դժվար կլինի»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը:
Նա շեշտեց, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու և պատվավոր բեռը տանելու է:
«Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգևոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաև ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու» -, եզրափակեց Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ:
Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ