ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ 01/30/2018 12:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ջերմ փոխգործակցություն՝ հիմնված տարբեր բնագավառներում համագործակցության եւ քաղաքական երկխոսության վրա:
ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «2018 թվականին Սլովակիան նշում է Չեխոսլովակիայի առաջին հանրապետության 100-ամյակը: Շնորհավորում եմ այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բարօրություն ու երջանկություն: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Մեր ժողովուրդը, որի 1,5 միլիոնը 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձավ, ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, ուժ գտավ վերականգնելու դարեր շարունակ կործանված իր պետականությունը»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության առավել խթանման հարցում կարեւորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ զրուցակիցները փաստել են, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Սլովակիան այն երկրներից է, որի խորհրդարանը բացի այն, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նաեւ Քրեական օրենսգրքում սահմանել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ:
Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Խոսվել է նաեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որը նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կբացեն երկկողմ համագործակցության ընդլայնման գործընթացում:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, խոսելով երկու երկրների համագործակցության մասին, բարձր է գնահատել այդ հարաբերությունները եւ վստահեցրել, որ հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր բնագավառներում, մասնավորապես կրթության, մշակույթի եւ առեւտրաշրջանառության ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյին հրավիրել է այցելել Երեւան:
Հանդիպումից հետո պատվիրակությունը Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ միասին ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Սլովակիայի Ազգային ապստամբության թանգարան եւ ծաղկեպսակ դրել Սլովակիայի Ազգային ապստամբների հուշարձանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ