ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության գործով փորձագետները ոչ հաստատեցին, ոչ բացառեցին ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը 01/29/2018 18:27 | Դատական ռեպորտաժներ
Ծանոթ կնոջ սպանության մեջ մեղադրվող Ռոբերտ Հովհաննիսյանի գործով այսօր դատարանում հարցաքննվեցին դատահոգեբան փորձագետները:
Փորձագետները վերջերս անցկացված կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ գտել են, որ առհասարակ ամբաստանյալի մոտ կոմուլյատիվ աֆեկտ չի եղել: Միաժամանակ եզրակացությամբ փորձագետները հաստատել են, որ ամբաստանյալի հոգեվիճակը համապատասխանել է ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին փուլի՝ պրովոկացիայի առկայություն, և երկրորդ փուլի՝ գիտակցության նեղացում, չափանիշներին:
Հոգեբանները որպես աֆեկտի պրովոկացիա են որակում տուժողի կողմից ամբաստանյալի ոտքին դանակով հասցված հարվածը: Իսկ գիտակցության նեղացման մասին է վկայում, ըստ փորձագետների, որ ամբաստանյալը տուժողին դանակի 19 հարված է հասցրել: Փորձագետների համոզմամբ, 19 հարված չի կարող լինել նախապես պլանավորված, դրանք առավելապես պահի դրսևորում են:
Հոգեբույժներն ստանձնել են նաև հոգեբանների գործառույթները և եզրահանգել՝ աֆեկտը բացակայում է
Մեղադրողն արձանագրեց, որ իր նախաքննական ցուցմունքում ամբաստանյալը նշել է հստակ, կամային, իրար հետ կապված գործողություններ կատարելու մասին: Մինչդեռ հոգեբանները գտնում են, որ նշված ցուցմունքն իրենց չի տվել աֆեկտի առկայության կամ բացակայության մասին բավարար տեղեկատվություն, իրենք չեն ունեցել բավարար ու հավաստի նյութ աֆեկտի երրորդ փուլի՝ թուլության, առկայությունը հաստատելու համար:
Նշենք, որ սա գործի շրջանակում անցկացված արդեն չորրորդ փորձաքննության եզրակացությունն է: Առաջին փորձաքննությամբ եզրակացվել էր, որ առկա է կոմուլյատիվ աֆեկտ, երկրորդ փորձաքննությունը եզրակացրել է, որ կոմուլյատիվ աֆեկտի մասին խոսք չի կարող գնալ, իսկ ֆիզիոլոգիական աֆեկտ առկա չէ: Երրորդ փորձաքննությունն ինքնին արտառոց է եղել՝ հոգեբանական հասկացության՝ աֆեկտի, մասին դատողություններ են արել հոգեբույժները: Ըստ նրանց ստորագրած փորձաքննության եզրակացության, հոգեկան խիստ հուզմունքի վիճակը՝ աֆեկտը, բացակայում է, անգամ այն անհավանական է, առկա է եղել ընդամենը հոգեկան լարվածություն և ոչ ավելին, իսկ երկու հոգեբաններից մեկն առանձին եզրակացություն է գրել, որովհետև համամիտ չի եղել հանձնաժողովի հետ և գտել է, որ աֆեկտն առկա է, մյուս հոգեբանը նույնպես գտել է, որ աֆեկտը բացակայում է:
Հաջորդ դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլի՝ մեղադրողի ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի մեղադրական ճառերով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Ռոբերտ Հովհաննիսյանը 2013թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15.00-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում, վիճաբանել է բնակարանի բնակչուհու հետ, որի ընթացքում նրան շահադիտական դրդումներով սպանելու դիտավորությամբ՝ սուր, ծակող-կտրող գործիքով մի շարք հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ հասցնելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող և առաջացած արյան սուր կորստի հետևանքով ապօրինաբար կյանքից զրկել է կնոջը, ապա տիրանալով բնակարանում գտնվող 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարին և թվով 5 հատ ոսկյա զարդերին՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: Ռ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել