ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե դատավորը բանկի վարկառու է և քննում է այդ բանկի գործը. հարցը դուրս է մնացել Դատական օրենսգրքից 01/27/2018 13:59 | Հարցազրույց
ՀՀ դատական օրենսգրքի նոր իրավակարգավորման համաձայն, Երևանում նախկինում գործող թվով յոթ վարչական շրջանների դատարանների փոխարեն արդեն իսկ գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը: Այսուհետ քրեական, քաղաքացիական ու սնանկության գործերը քննվելու են նախկին վարչական շրջանների դատարանների տարբեր շենքերում:
Մասնավորապես, Շենգավիթ և Ավան և Նոր Նորք նախկին վարչական շրջանների դատարանների շենքերում քննվելու են քրեական գործեր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների նախկին դատարանների շենքերում՝ քաղաքացիական գործեր:
«Երբ լսում եմ, թե ի՛նչ նպատակների համար է դա արված, ողջունելի նպատակներ են հայտարարագրված»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով արդեն ուժի մեջ մտած նոր իրավակարգավորումը:
Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ ըստ հայտարարագրվածի, իրավակարգավորումը նպատակ ունի վերացնել անհավասարությունը գործերի բաշխման առումով՝ կային դատարաններ, որտեղ որ գործերը քիչ էին և կային դատարաններ, որտեղ որ գործերը կատաստրոֆիկ շատ էին և չէր կարող մի դատարանը իր գործերը փոխանցել քիչ ծանրաբեռնված դատարանին, որովհետև այդ դեպքում կլիներ ընդդատության խախտում: Իսկ հիմա բոլորը Երևան քաղաքի դատարան են, ու ընդդատության խախտում տեղի չի ունենա, եթե այդ գործը քննվի ցանկացած շենքում, այսինքն՝ Երևանի բոլոր գործերը կլինեն հավասարաչափ բաշխված Երևանի դատարանի բոլոր դատավորների միջև:
«Մի թեթև դա ծանրաբեռնվածությունը կպակասեցնի որոշ դատավորների մոտ և մի թեթև կավելացնի մյուս դատավորների մոտ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ աշխատակազմերը, հավանաբար, կկրճատվեն, օրինակ, արդեն չի լինի ամեն շենքում իր աշխատակազմի ղեկավար և կլինի մեկ աշխատակազմի ղեկավար ամբողջ Երևանի դատարանում:
Գումարներ խնայելու և դատավորների միջև ծանրաբեռնվածությունը հավասար չափով բաշխելու առումով գաղափարը վատ չի թվում: «Ես ուղղակի մտավախություն ունեմ, որ այս ամեն ինչը Երևան քաղաքի դատարանի հետ իրականում գլխավոր նպատակ ունի՝ դատարանների շենքերը վերջում ծախելու: Ես ենթադրում եմ, որ ապագայում մի տեղ, արվարձաններից մեկում կկառուցվի մեծ շենք, որտեղ որ կտեղափոխվեն բոլոր դատավորները, ու դա էլի կարվի ծախսերը կրճատելու գովելի լոզունգի տակ: Բոլոր դատավորները կհավաքվեն այդ շենքում՝ քաղաքի արվարձաններից մեկում, իսկ այս շենքերը քաղաքի կենտրոնական հատվածներում կծախեն: Ենթադրում եմ, որ վերջնական նպատակը դա է»,- ասաց Հ.Ալումյանը:
Թեև որպես առաջնահերթություն հայտարարագրված է դատարանների, դատավորների անկախություն ապահովելը, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը, կոռուպցիան կրճատելը, սակայն ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք գիտենք, չէ՞, որ այսօր դատավորներից շատ-շատերը բանկերում կամ ուրիշ վարկային կազմակերպություններում վարկառուներ են, իսկ մենք չգիտենք ինչ պայմաններով են այդ վարկերը տրված, ինչ աստիճանի կախվածության մեջ է տվյալ պահին տվյալ դատավորը այդ բանկից: Միգուցե դա շատ արտոնյալ վարկ է, միգուցե ժամկետանց վարկ է ու արդեն դատավորն ընկել է տուգանքների տակ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պարզաբանելով, որ վարկառուն վարկատուից հաճախ շատ-շատ կոշտ կախման մեջ է հայտնվում: Ըստ փաստաբանի, այդ պայմաններում այսօր չկա որևէ նորմ, որը պարտավորեցնի դատավորին հայտարարագրել, թե ո՛ր բանկից կամ ո՛ր վարկային կազմակերպությունից է ինքը ստացել վարկեր, տվյալ պահին ի՛նչ վարկեր ունի, ի՛նչ պայմաններով են տրվել այդ վարկերը, արդյոք ժամկետանց չե՞ն:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Երևանում քաղաքացիական գործերի 80 տոկոսից ավելին դա բանկերի գործերն են: «Հիմա պատկերացրեք, դատավորը քննում է մի գործ՝ բանկ ընդդեմ մի քաղաքացու, ու քաղաքացին չգիտի միգուցե նա հենց այն դատավորն է, ով այդ բանկից կոշտ ֆինանսական կախման մեջ է գտնվում: Սա հարցի մի կողմն է, այսինքն՝ դատարանների անաչառությունը մշտապես կասկածի տակ է: Եվ այս հարցի երկրորդ կողմն է՝ եթե դատավորը բանկի վարկառու է, ուրիշ հարց էլ է ծագում, իսկ ո՞վ է վարկը մարում՝ ի՞նքը, թե՞ միգուցե բանկը: Կարող ենք, չէ՞, կասկած ունենալ, թափանցիկ չէ, միգուցե հենց բանկն է որոշ դեպքերում իր վարկը մարում՝ ներկայացնելով որպես դատավորի մարած վարկ: Այսինքն ՝ այստեղ կարող է թաքնված լինել կոռուպցիա»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ այդ կարգի կոռուպցիան շատ դժվար կլինի բացահայտել: Թե սա կոռուպցիոն ռիսկ է, թե սրան անմիջապես կհետևի կոռուպցիան, դա ուրիշ հարց է, բայց այդ ամենն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, ասաց փաստաբանը:
«Ցավոք, այս օրենսգիրքն էլ այդ առումով մեխանիզմներ չնախատեսեց, և այսօր մենք ունենք այն իրավիճակը, որ որևէ դատավորի վերաբերյալ մենք չունենք հստակ պատկերացում՝ իսկ միգուցե ինքը ինչ-որ ֆինանսական կառույցներից շատ մեծ կախման մեջ է և հենց հիմա քննում է հենց այդ ֆինանսական կառույցի հետ կապված մի շատ կարևոր գործ»,- նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը խնդրի լուծումը տեսնում է բարձրաձայնել այնքան, մինչև որ դա օրենքի մեջ մտցվի, իսկ Դատական օրենսգրքի ընդունումն ամենալավ պահն էր, երբ դա կարելի էր անել, կամ որևիցե գործով հարցը բարձրացնել՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան:
«Եթե Դուք նայեք, թե քանի տոկոս գործերն են բանկի օգտին լուծվում, պրակտիկապես քաղաքացու օգտին գործ չի լուծվում: Եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանում որոշ դատավորների կողմից կան վճիռներ հօգուտ քաղաքացու՝ բանկի հետ վեճում, ապա հետո այդ վճիռները Վերաքննիչում կամ գոնե Վճռաբեկում բեկանվում ու փոփոխվում են: Սա վկայում է այն մասին, որ մտավախություններն անտեղի չեն»,- ասաց Հայկ Ալումյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ