Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ. ԱԱԾ 01/26/2018   15:40  |  Քրեական խրոնիկոն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան սահ­­մանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստա­նի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

Անհրա­ժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրակա­նաց­նելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հե­տա­զո­տելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հա­յաս­տան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմ­նականում գի­շե­րային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հան­ցա­վոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներա­տեխ­նի­կա­կան կառույցների փշալարերը, սահ­­մա­նախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուր­քիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե­ղադրյալ, նրանցից 3-ի վերա­բերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան, իսկ 3-ի նկատ­մամբ` հայտարարվել հե­տա­խու­զում։

Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բա­­ցահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորում­ների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպա­­տակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայու­թյու­նում օպե­րա­տիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանա­պար­հով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Թուրք­մենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախու­զա­կան միջոցառումների և քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմա­նը հա­տե­լու փորձերը կանխվել են։

Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացինե­րի տա­րանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահ­­մանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազ­գա­յին անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջո­ցա­ռում­ների ծրա­գիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հա­յաս­­­տանի Հանրա­պե­տու­թյունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղա­քա­ցու ապօրինի սահմանա­հատման նախապատրաստական գործողությունների և պետա­կան սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմա­նա­խախտին դիմա­վորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպա­տա­կով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխա­տա­կից­ները և ձեր­բակալել իրանական կող­մից պետական սահմանն ապօրի­նի հատած՝ անօրի­նա­կան միգ­րա­ցիայի կազմակերպ­մամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խա­փան­ման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ան­օրի­նական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցա­կիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնա­րավոր այլ ուղիները պարզելու ուղղու­թյամբ քննչական գոր­ծո­ղու­թյունները շա­րունակ­վում են, ձեռ­նարկ­վում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ:

2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բա­ցահայտվել է նաև հայ-վրացա­կան սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ­ման դեպք։ Պարզվել է, որ պետական հա­տուկ ծառայություն իրականացնող ան­­ձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպ­քով կազ­մակերպել են իրավա­կան կամ փաս­տա­թղթա­յին խնդիր­ներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկ­նու­մը Հայաս­տանից Վրաս­տան կամ հա­կառակ ուղղությամբ՝ ՀՀ Լո­ռու մար­զի ան­տա­ռա­ծածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներ­գրավվել է 13 անձ, որոն­ցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դա­դա­րեց­վել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խուզում, իսկ 10 մե­ղադրյալների վերաբերյալ քրեա­կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան։

Ապօրինի սահմանահա­տում­ների, ինչպես նաև մի­ջազ­գային ահաբեկ­չա­կան կազմակեր­­­պու­թյուն­նե­րի անդամների կողմից Հայաստանի Հան­րապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթաց­քում Հայաստանի Հան­րա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կող­մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախու­զա­կան միջոցա­ռում­ների շնորհիվ բացա­հայտ­վել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպ­քե­րի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որ­պես մեղադրյալ։ Նրան­ցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացու­թյամբ ուղարկվել է դատա­րան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային ան­վտան­գության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտար­երկրյա պետու­թյուն­ների իրա­վա­սու մարմինների հետ, քրեական գոր­ծերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա մի­տում­ները, ապօրինի սահմանահատումների առու­­մով առավել խոցելի վայ­րերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործըն­թացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջ­­նորդագրեր և գրավոր առա­­ջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վար­չության և ՀՀ ԱԱԾ սահմա­նա­պահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն մի­ջոցներ են ձեռնարկվել ի հայտ բեր­ված թերացումները վերացնելու և նմանա­տիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:22 14/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով. ԱԱԾ
18:40 01/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ «ալֆա-ջոկատի պետի տեղակալի մարդկանց» գործողությունները իրավական գնահատականի արժանի չե՞ն
18:46 22/03/2017  |  Քրեական խրոնիկոնԻգլաները Հայաստան են տեղափոխվել Սամվել Բաբայանի պատվերով.ԱԱԾ
14:22 22/03/2017  |  Քրեական խրոնիկոնՎրաստանից փորձել են Հայաստան բերել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (տեսանյութ)
11:15 20/03/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարների հափշտակության դեպքեր (Լուսանկարներ)
18:01 13/02/2017  |  Քրեական խրոնիկոնՄիջազգային հանցավոր խումբը Հայաստանի բանկոմատներից հափշտակել է 133 մլն դրամ. ԱԱԾ
17:32 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ քննիչը չի առարկել՝ մեղադրյալը գրավով ազատ է արձակվել
16:57 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԷական փոփոխություն ԱԱԾ ղեկավարության աշխատանքում ՝այն դարձել է մարդասիրական ու օբյեկտիվ. Արմեն Սողոմոնյան
17:08 25/10/2016  |  Քրեական խրոնիկոնՀայտնաբերվել են ապօրինի խաղասրահներ. ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ
14:12 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնԿանխվել է շուրջ 57 կիլոգրամ մետաղական սնդիկի ապօրինի վաճառքը

Արխիվ

[]