Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ. ԱԱԾ 01/26/2018   15:40  |  Քրեական խրոնիկոն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան սահ­­մանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստա­նի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

Անհրա­ժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրակա­նաց­նելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հե­տա­զո­տելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հա­յաս­տան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմ­նականում գի­շե­րային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հան­ցա­վոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներա­տեխ­նի­կա­կան կառույցների փշալարերը, սահ­­մա­նախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուր­քիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե­ղադրյալ, նրանցից 3-ի վերա­բերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան, իսկ 3-ի նկատ­մամբ` հայտարարվել հե­տա­խու­զում։

Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բա­­ցահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորում­ների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպա­­տակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայու­թյու­նում օպե­րա­տիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանա­պար­հով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Թուրք­մենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախու­զա­կան միջոցառումների և քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմա­նը հա­տե­լու փորձերը կանխվել են։

Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացինե­րի տա­րանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահ­­մանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազ­գա­յին անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջո­ցա­ռում­ների ծրա­գիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հա­յաս­­­տանի Հանրա­պե­տու­թյունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղա­քա­ցու ապօրինի սահմանա­հատման նախապատրաստական գործողությունների և պետա­կան սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմա­նա­խախտին դիմա­վորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպա­տա­կով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխա­տա­կից­ները և ձեր­բակալել իրանական կող­մից պետական սահմանն ապօրի­նի հատած՝ անօրի­նա­կան միգ­րա­ցիայի կազմակերպ­մամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խա­փան­ման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ան­օրի­նական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցա­կիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնա­րավոր այլ ուղիները պարզելու ուղղու­թյամբ քննչական գոր­ծո­ղու­թյունները շա­րունակ­վում են, ձեռ­նարկ­վում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ:

2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բա­ցահայտվել է նաև հայ-վրացա­կան սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ­ման դեպք։ Պարզվել է, որ պետական հա­տուկ ծառայություն իրականացնող ան­­ձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպ­քով կազ­մակերպել են իրավա­կան կամ փաս­տա­թղթա­յին խնդիր­ներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկ­նու­մը Հայաս­տանից Վրաս­տան կամ հա­կառակ ուղղությամբ՝ ՀՀ Լո­ռու մար­զի ան­տա­ռա­ծածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներ­գրավվել է 13 անձ, որոն­ցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դա­դա­րեց­վել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խուզում, իսկ 10 մե­ղադրյալների վերաբերյալ քրեա­կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան։

Ապօրինի սահմանահա­տում­ների, ինչպես նաև մի­ջազ­գային ահաբեկ­չա­կան կազմակեր­­­պու­թյուն­նե­րի անդամների կողմից Հայաստանի Հան­րապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթաց­քում Հայաստանի Հան­րա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կող­մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախու­զա­կան միջոցա­ռում­ների շնորհիվ բացա­հայտ­վել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպ­քե­րի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որ­պես մեղադրյալ։ Նրան­ցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացու­թյամբ ուղարկվել է դատա­րան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային ան­վտան­գության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտար­երկրյա պետու­թյուն­ների իրա­վա­սու մարմինների հետ, քրեական գոր­ծերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա մի­տում­ները, ապօրինի սահմանահատումների առու­­մով առավել խոցելի վայ­րերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործըն­թացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջ­­նորդագրեր և գրավոր առա­­ջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վար­չության և ՀՀ ԱԱԾ սահմա­նա­պահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն մի­ջոցներ են ձեռնարկվել ի հայտ բեր­ված թերացումները վերացնելու և նմանա­տիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:22 14/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով. ԱԱԾ
18:40 01/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ «ալֆա-ջոկատի պետի տեղակալի մարդկանց» գործողությունները իրավական գնահատականի արժանի չե՞ն
18:46 22/03/2017  |  Քրեական խրոնիկոնԻգլաները Հայաստան են տեղափոխվել Սամվել Բաբայանի պատվերով.ԱԱԾ
14:22 22/03/2017  |  Քրեական խրոնիկոնՎրաստանից փորձել են Հայաստան բերել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (տեսանյութ)
11:15 20/03/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարների հափշտակության դեպքեր (Լուսանկարներ)
18:01 13/02/2017  |  Քրեական խրոնիկոնՄիջազգային հանցավոր խումբը Հայաստանի բանկոմատներից հափշտակել է 133 մլն դրամ. ԱԱԾ
17:32 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ քննիչը չի առարկել՝ մեղադրյալը գրավով ազատ է արձակվել
16:57 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԷական փոփոխություն ԱԱԾ ղեկավարության աշխատանքում ՝այն դարձել է մարդասիրական ու օբյեկտիվ. Արմեն Սողոմոնյան
17:08 25/10/2016  |  Քրեական խրոնիկոնՀայտնաբերվել են ապօրինի խաղասրահներ. ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ
14:12 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնԿանխվել է շուրջ 57 կիլոգրամ մետաղական սնդիկի ապօրինի վաճառքը

Արխիվ

[]