Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

100 հազար դրամ տուգանքի կիրառումից կարճ ժամանակ անց այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի. Հայկ Ալումյան 01/26/2018   15:30  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Հայկ Ալումյանը համակարծիք է դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ մինչև 100 000 դրամ տուգանքի վերաբերյալ դրույթը ՀՀ դատական օրենսգրքից հանելու կոչով հանդես եկած փաստաբանների հետ: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում: 

Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը համակարծիք լինելու երկու պատճառ ունի՝ առաջին պատճառը տուգանքի չափն է:

Փաստաբանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով եթե պատիժը ներպետական իրավունքում խիստ է և հետապնդում է կանխարգելիչ կամ ահաբեկման նպատակ, որպեսզի անձն ինչ-որ մի գործողություն չանի, ապա այդպիսի պատիժը համարվում է քրեական պատիժ՝ նույնիսկ եթե ներպետական իրավունքում, ենթադրենք, չի համարվում այդպիսին: Ուստի այդ պարագայում այդպիսի պատիժ անձի նկատմամբ սահմանելիս պիտի պահպանվեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Արդար դատաքննության իրավունք, նախատեսված բոլոր երաշխիքները:

100 000 դրամ պատիժը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով քրեական պատիժ է, որովհետև այն բավականին խիստ է մի երկրի համար, որտեղ նվազագույն սպառողական զամբյուղը 60 հազար դրամից քիչ է, այսինքն՝ մի երկրում, որտեղ տուգանքը կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի համարյա կրկնապատիկը: Եթե այդպիսի տուգանք ինչ-որ մեկի նկատմամբ պիտի նշանակվի, ապա պիտի նշանակվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներն ապահովելով: Այսինքն՝ անձին պետք է մեղադրեն, նա պետք է իմանա ինչում է մեղադրվում, պաշտպանվի անձամբ կամ պաշտպանի միջոցով, պետք է տեղի ունենա դռնբաց դատական նիստ, պետք է ապահովվեն այլևայլ, մի շարք մեծ ու փոքր երաշխիքներ:

«Ի՞նչ է տեղի ունենում ըստ մեր օրենսգրքի. փաստաբանն, ով դատական նիստում, դատարանի գնահատմամբ, կարգ է խախտել, դատարանը կարող է տեղնուտեղը մուրճը խփել սեղանին և ասել, որ Դուք տուգանվեցիք հարյուր հազար դրամով: Սա նշանակում է, որ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված երաշխիքներից ոչ մեկը չպահպանվեց. քրեական պատժի ենթարկվեց փաստաբանը, բայց առանց Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների պահպանման»,- ասաց Հայկ Ալումյանը՝ համոզմունք հայտնելով, որ մոտակա ժամանակներս հենց որ մի այդպիսի տուգանք նշանակվի, իր գործընկերներից մեկը կդիմի Եվրոպական դատարան և «բավականին կարճ ժամանակ հետո այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի»:

Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը նախկինում այն տեսակետին է եղել, որ եթե տուգանքները լինեին ցածր, խնդիր չէր առաջանա, որ սա քրեական պատիժ է, միգուցե դա նորմալ կլիներ, եթե դատավորը տուգաներ փաստաբաններին: «Այն ժամանակ ես այդպես էի կարծում, մինչև որ փաստաբան և շատ լավ իրավաբան Դավիթ Խաչատուրյանը բերեց մի փաստարկ, որն ինձ վերջնականապես համոզեց, որ իրոք ընդհանրապես այդ դրույթը պետք է դուրս գա: Փաստարկի էությունը հետևյալն է՝ ոչ ոք չի կարող իր գործով լինել դատավոր»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պարզաբանելով, որ եթե փաստաբանը դատավարության ընթացքում, իր վստահորդի շահերը պաշտպանելիս կատարել է մի հայտարարություն կամ գործողություն, որից դատավորը վիրավորվել է, դատավորը կամ դատարանը որպես տուժած կողմ չի կարող տեղնուտեղը դատավարություն ու արդարադատություն իրականացնել, տուգանել փաստաբանին: Հակառակ դեպքում կստացվի, որ դատավորը կամ դատարանն «իր սեփական գործով դուրս եկավ որպես դատավոր», այդպես չի կարող լինել:

«Այդ փաստարկով ինձ համար վերջնականապես հարցը փակվեց՝ այդ տուգանքները չպետք է լինեն», - հավելեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը չբացառեց, որ գործընկերներից որևէ մեկը կդիմի Սահմանադրական դատարան, «չեմ բացառում, նույնիսկ համոզված եմ, որ շատերը կդիմեն Եվրոպական դատարան»: Հայկ Ալումյանը համոզված է, որ Փաստաբանների պալատը կլինի հետևողական, մինչև վերջ կգնա: Ըստ նրա, հնարավոր են նաև զանգվածային ակցիաներ, ինչպես օրինակ, նախազգուշական ակցիաներ անցկացվեցին Լոռիում ու Շիրակում, միգուցե լինեն ավելի մեծ ծավալի:

Միանալո՞ւ եք այդ դրույթի դեմ փաստաբանների մեծամասնութան նախաձեռնությանը մեր հարցին Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի տուգանքների վերաբերյալ դրույթը վերացնելուն, իհարկե, կմիանամ»: Նա միաժամանակ նշեց, որ փաստաբանությունն ուժեղ է հենց նրանով, որ ամեն մեկը ինչ-որ մի սեփական ճանապարհ էլ է փորձում գտնել, դա կենտրոնացած ճանապարհից ավելի արագ է բերում արդյունքի: «Մենք կհասնենք նրան, որ տուգանքները կամ կհանվեն, կամ ինչպես հաճախ է պատահում, կասեն, դե, լավ, թողեք մնա, բայց խոստանում ենք, որ չի կիրառվի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:52 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՕրենքի ուժով՝ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել և քննել իրենց վարույթներում գտնվող գործերը
17:47 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին
17:01 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների մտահոգությունները կներկայացնի ԱԺ հանձնաժողովին
12:08 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզի փաստաբանները սկսեցին մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիան
17:58 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍՏուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 907 փաստաբան
13:18 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓՊ նախագահը առաջարկել է ԱԺ նախագահին հանդիպում կազմակերպել ՓՊ խորհրդի նախագահի ու անդամների հետ
16:11 17/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները պահանջում են բացառել տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը
09:20 17/01/2018  |  Մամուլ«ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից.«Հրապարակ»
13:32 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓՊ-ն առաջարկում է Դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ դատական տուգանք նշանակելու կարգավորումը 
10:03 22/12/2017  |  ՄամուլԾառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը». «Չորրորդ իշխանություն»

Արխիվ

[]