Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կարեն Կարապետյան. Պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն 01/26/2018   19:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ  կառավարությունից:

Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք  բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն: Մենք շուկաների սահմանափակում չունենք, այն առևտրային արտոնյալ ռեժիմները, որոնք արդեն ունենք՝ ԵԱՏՄ անդամակցություն, ԵՄ-ի հետ GSP+,  Իրանի հետ ազատ տնտեսական գոտի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ GSP համակարգ, ցույց են տալիս, որ մենք որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենք: Ամենամեծ խնդիրը շուկայի խնդիրն է, վաճառելու խնդիրն է, այդ իսկ առումով մեր գիծը, մեր հորիզոնը, մեր նպատակը դա է՝  ունենալ ժամանակակից, արդյունավետ, շահութաբեր գյուղատնտեսություն»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականի տվյալներով կազմել է 15,9 տոկոս, 2017-ի ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն հավաքագրվել, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 21,6 տոկոս, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64 տոկոս, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338 հազար մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6 տոկոսն է: Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում հանրապետությունից գյուղմթերքների արտահումն աճել է 21,  ներմուծումը՝ 17 տոկոսով, այսինքն արձանագրվել է արտահանման դրական հաշվեկշիռ: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ցուցանիշները  վերցվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որն էլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկատվությունից:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել քայլեր ձեռնարկել՝ վիճակագրական ցուցանիշները ճշգրիտ և հստակ ներկայացնելու համար:   

Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11, խաղողինը՝ 1 տոկոսով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30 տոկոսով: Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Ավելի քան վստահ եմ, որ մենք խաղողի մեծ պահանջարկ ունենք ու խաղող արտադրել ցանկացողների թիվը գնալով աճելու է»,- նշել է վարչապետը:

Գյուղատնտեսության նախարարը զեկուցել է, որ մեկնարկել են խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքները, և երկու տարվա ընթացքում կունենանք առկա բոլոր խաղողի այգիների գրանցվածությունը: «Հասցեական կունենանք, թե ով ինչ է արտադրել, որքան և ով է գնել այդ խաղողն ու ինչ արտադրել»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով գյուղոլորտի զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս բնագավառում ընթացիկ տարում պետք է ապահովել զգալի աճ: «Յուրաքանչյուրն իր առջև պետք է ունենա խնդիր, ամբողջը պետք է թվայնացնել: Այս տարի մենք ջրային կառավարմանը հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որքան ավելի գումար լինի՝ ուղղելու ենք ջրային կառավարման ոլորտին: Պետք է հասկանալ, թե առաջնային ո՞ր տարածքում է անհրաժեշտ ջուր, ո՞րտեղ կա կաթիլայինի խնդիր, ո՞րտեղ են առկա գյուղատնտեսության զարգացման ներուժ ունեցող տարածքներ և այլն: Ոչ ստանդարտ լուծումներով այս տարի ջրամատակարարման խնդիրը սկզբունքորեն պետք է փոխել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Իր հերթին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ 2018-ին շուրջ 50 մլն դոլար է ուղղվելու 150 հազար շահառուների ջրի խնդիրը  կարգավորելու համար:

Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում նախարարությունը ներգրավել է գրեթե 40 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր: Վարչապետը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել միջազգային կառույցների հետ աշխատանքները՝ դրամաշնորհային ծրագրերի ծավալներն ավելացնելու նպատակով: Տեղեկացվել է նաև, որ ընթացքի մեջ են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները Կենտրոնական բանկի և արտասահմանյան գործընկերների հետ: Նշվել է, որ 2017-ի ընթացքում գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, ինչը 2016-ի համեմատ ավելի է 2,5 անգամ:  

Նախարար Առաքելյանը, խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին, նշել է, որ նախարարությունը 2018-ին նախատեսում է շարունակել ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի, սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերը: Մասնավորապես, ծրագրվում է միայն պետական ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ծավալն  ավելացնել 200 հեկտարով: Մանսավոր հատվածի նախաձեռնությամբ էլ նախատեսվում է հիմնել լրացուցիչ 600 հեկտար ինտենսիվ այգի: Ներկա դրությամբ հանրապետությունում առկա է 2190 հեկտար ինտենսիվ այգի: Ընթացիկ տարում պետական ծրագրով ներդրվելու է 1600 հեկտար կաթիլային ոռոգման համակարգ. այժմ ճշգրտվում են մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Ներդրվելու է նաև 1350 հեկտար կարկտապաշտպան ցանց: 2018-ի ընթացքում իրականացվելու է 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիր:

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ Դավոսում Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետների հանդիպումից հետո արդեն իսկ իր հետ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը:

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս ոլորտում այն խնդիրները,  հորիզոնները, որոնք դրել ենք՝ պետք է կատարենք: Գյուղատնտեսությունը մեր երկրի, քաղաքացու կյանքի որակը սկզբունքորեն փոխող ոլորտներից մեկն է: Դրա համար՝ համաձակ առաջ»:   

           

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:27 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ
19:52 24/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ
19:23 24/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ
18:49 23/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր
19:34 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Ցյուրիխում կայացել է Կարեն Կարապետյանի հանդիպումը շվեյցարացի գործարարների հետ
19:34 19/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին
19:26 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍ«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
19:41 17/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին
19:04 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը
19:44 15/01/2018  |  ԼՐԱՀՈՍԲիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

Արխիվ

[]