ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանելուկ է մնացել` ինչպե՞ս է հասցվել տուժողի որովայնի վնասվածքը. ապագա բժշկի սպանության գործով ամբաստանյալ 01/25/2018 18:57 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում, սակայն արդեն Երևան քաղաքի դատարանում այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց 22-ամյա ապագա բժիշկ Լևոն Սահակյանի աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալ, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը:
Ըստ մեղադրանքի, Վահան Ղազարյանը Թերլեմազյան փողոցի 3-րդ հասցեում, Լևոն Սահակյանի նշանածին աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ Լ.Սահակյանի հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ.Սահակյանը մահացել է:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը թիկունքով պատին սեղմված, կողքի վրա գետնին ընկած վիճակում մի ձեռքով գրպանում բացել է դանակը: Ինչ-որ մեկը կարծես թե իրեն ասեր՝ գրպանումդ դանակ կա. 96թ.-ից այդ դանակն իր գրպանից դուրս չի եկել, հավելեց նա: Ըստ Վ.Ղազարյանի, ինքը հարվածել է Լևոնի ոտքին, իսկ կրծքավանդակի ձախ հատվածին՝ սրտին, հարվածը չի հիշում` ինչպես է տեղի ունեցել, այն ժամանակից մինչև հիմա Լևոնի որովայնի վնասվածքն իր համար հանելուկ է մնացել:
«Չեմ մտածել, չեմ ցանկացել որովայնին խփել»,- ասաց Վահան Ղազարյանը՝ հավելելով, որ ընդհանրապես նպատակ չի ունեցել Լևոնին կյանքից զրկել: Ավելին, զենք՝ դանակ, օգտագործելու միտքն, ըստ նրա, առաջացել է 15 վայրկյանի ընթացքում: Ըստ ամբաստանյալի, երբ ինքը գետնին ընկած է եղել, Լևոնն իրար հետևից 5-10 շատ ուժեղ հարվածներ է հասցրել իրեն:
Մեղադրողի դիտարկմանն առ այն, որ ըստ փորձագետի եզրակացության, ամբաստանյալը ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ամբաստանյալը, միևնույն է, պնդեց, որ տուժողն իրեն ուժեղ է խփել:
Ի պատասխան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի հարցի, ամբաստանյալը նշեց, որ երբ տուժողը զանգահարել է իրեն և պայմանավորվել հանդիպել, ինքը կռահել է, որ խոսքը փողի մասին է գնալու: Հանդիպմանն ինքը սկզբից ևեթ ասել է, որ այդ պահին 20 հազար դրամ կարող է տալ, և այն դրված է եղել սեղանին, իսկ մնացած 80 հազարը կտա առաջիկա երկուշաբթի օրը, սակայն Լևոնն ամբողջ պարտքն է պահանջել: Եթե երկու օրից գային ու ողջ գումարը չստանային, այդ ժամանակ արդեն, ըստ ամբաստանյալի, թող պարտքի դիմաց ֆոտոխցիկը վերցնեին, դրա իրավունքը կունենային, և ինքը այն կտար Լևոնին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այն հարցին, թե սկզբնապես հեռախոսազրույցում ինչու չի ասել նույնը Լևոնին, հետևեց պատասխանը՝ «ես չեմ պատկերացրել, որ դանակակռիվ է տեղի ունենալու»:
Վահան Ղազարյանը չի հիշում, որ ինքը գոռացել է՝ զենքս բերեք, իսկ գազային ատրճանակով սպառնացե՞լ եք հարցին հնչեց պատասխանը՝ միանշանակ ոչ: Զենքով շենքից դուրս գալ, ըստ ամբաստանյալի, ընդհանրապես չի եղել:
Ամբաստանյալը Լևոնին բնութագրեց որպես կոռեկտ, հավասարակշռված անձնավորություն, այդ ինչի՞ց է, որ տուժողը հանկարծ դարձել է արգրեսիվ հարցին ամբաստանյալը պատասխանեց՝ «այդ օրը Լևոնը Լևոնը չէր, ես Լևոնին ոչ մի անգամ այդպես չեմ տեսել»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ կհրապարակվեն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով:
Հրապարակումը և հակասությունների շուրջ հարցաքննությունը Երևան քաղաքի դատարանը կքննի արդեն հաջորդ դատական նիստում, այլ վարչական շենքում: Ըստ ամենայնի քրեական գործով նիստ Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանում վերջին անգամ էր անցկացվում, այնտեղ կքննվեն քաղաքացիական գործեր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել