ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի պատրաստվում հայ-թուրքական հարաբերություններում որևէ միակողմանի զիջման գնալ. Էդուարդ Շարմազանով 01/25/2018 17:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային խաղաղության, կայունության կողմնակից է և ջատագով է: Մշտապես քայլեր է ձեռնարկել այդ հավասարակշռությանը հասնելու համար: Հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրել ենք, իսկ արձանագրություններն առանց նախապայմանների էին, և որևէ միակողմանի զիջում չէին պարունակում: Մենք չենք պատրաստվում որևէ միակողմանի զիջման գնանք»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, Հայաստանն իրատես է, շատ լավ հասկանում է, թե որ պետությունն ինչ հնարավորություն ունի, բայց դա որևէ պետության իրավունք չի տալիս Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:
Եվս մեկ անգամ հաստատվեց Թուրքիայի ապակառուցողական հանցագործությունը ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարները 4 օրում 5 հայտարարություն արեցին, որով սատարում էին Ադրբեջանի քաղաքականությանը:
«Մենք այդ արձանագրություններին դեմ չենք եղել, մենք այսօր էլ կարծում ենք, որ այն ինչ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը 2008-2009 թվականներին, դա ճիշտ ճանապարհ էր: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք մեր քաղաքականությունից, ոչ, խնդիրը մեր մեջ չէ: Այո, մենք գտնում ենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ էր թե Հայաստանին, Թուրքիային և թե տարածաշրջանային խաղաղությանը:
Ստորագրված արձանագրությունները շատ կարևոր էին և պատահական չէր, որ գերհզոր երկրների ներկայացուցիչները ողջունում էին: Սահմանը նք չենք փակել, Թուրքիան փակել է, Թուրքիան էլ նախապայմաններ է դնում: Արձանագրությունները վավերացնելու փոխարեն Թուրքիայի պաշտոնյաները նախապայմաններ են դնում, խնդիրը կապում արցախյան հարցի հետ:
Մենք էլ ասել ենք, Թուրքիան արցախյան հակամարտության կարգավորման գործում անելիք չունի, կա համապատասխան մասնագիտացված կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի միջազգային մանդատ այդ խնդրով զբաղվելու համար: Բոլորի համար պարզ է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության ջատագով է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Դավութօղլուն նշել էր զրո խնդիր հարևանների մասին, սակայն այսօր տեսնում ենք, որ Թուրքիան ունի զրո հարևան, որի հետ խնդիր չունի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ