ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ 01/25/2018 18:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակի և ունեցած հանդիպումների մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև.Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ կառավարությունից:
-Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք: Մենք, կարծում եմ, բավականին ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր ենք ձևակերպել, և 2017 թվականին որոշ մասը դրանցից կատարել ենք՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: Կարծում եմ՝ դրա մեջ դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը:
Վերադառնալով համաշխարհային տնտեսական համաժողովին, պետք է ասեմ, որ ունենք երկկողմ հարաբերությունների օրակարգ և բացի դրանից՝ այն պանելներում, որտեղ հանդիպում ենք, ունենք նաև երկկողմ հարաբերություններ, որոնք տեսախցիկից դուրս են մնում և որտեղ մենք քննարկում ենք մեր խնդիրները: Կարծում եմ՝ շատ հեռանկարային հանդիպումներ ենք ունեցել և դեռես կունենանք՝ օրակարգը դեռևս սպառված չէ:
Բոլոր հանդիպումներն էլ կարևորում եմ, որովհետև օրակարգը ձևավորվել է թե մեր, թե մյուս կողմի նախաձեռնությամբ: Հենց հիմա հանդիպել ենք UNDP-ի հետ, որտեղ խոսում ենք թե ընդհանրապես ինչ չափորոշիչներով, ինչ գաղափարներով պետք է աշխարհն առաջ շարժվի և, ինչպես գիտեք, մենք առաջին երկիրն ենք, որտեղ UNDP-ն ստեղծել է համապատասխան լաբորատորիա պետության հետ համատեղ: Հուլիսին մենք պետք է հաշվետվություն տանք ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու ենք, թե մենք ինչ ենք արել: Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը:
Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, ինչպես նաև բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայցուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք բավական հետաքրքիր հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ:
Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից