ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Վարդանյանի սպանության գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. մեղադրողը պահանջում է ցմահ ազատազրկում 01/24/2018 16:29 | Քրեական խրոնիկոն
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը և սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճռով 24 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Զոհրաբյանը:
Մեղադրողը վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել Գևորգ Զոհրաբյանի և Արթուր Միհրանյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի 09.11.2017թ. դատավճիռը, կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ` նրանց երկուսի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ցմահ ազատազրկում:
Իսկ Գևորգ Զոհրաբյանը պահանջել է բեկանել իր վերաբերյալ դատական ակտը, արդարացնել իրեն, ճանաչել և հռչակել իր անմեղությունը կամ քրեական գործը վերադարձնել նույն դատարան՝ ըստ էության նոր քննության:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Գևորգ Զոհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և պատիժների համակցությամբ դատապարտվել 24 տարվա ազատազրկման և 1.000.000 դրամ տուգանքի, իսկ Արթուր Միհրանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և պատիժների համակցությամբ դատապարտվել 22 տարվա ազատազրկման և 1.000.000 դրամ տուգանքի:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Զոհրաբյանը և Արթուր Միհրանյանը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով, Գ.Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին այնուհետև նույն անձի հետ խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո նույն անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:
Այսպես, 2016թ. մարտի 28-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:
Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ.Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ և պարզել, որ Կ.Վարդանյանը դարձել է հանցագործության զոհ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարել է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա.Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով Գ.Զոհրաբյանը և Կ.Վարդանյանն ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով՝ նման կերպ գաղտնի առևանգելով վերջինիս:
Հասնելով Սևանի Աղթամար թերակղզու մոտ՝ քարով բազմաթիվ հարվածներ են հասցրել ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող Կ.Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ Կ.Վարդանյանին թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, նույն ավտոմեքենայով վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։ Բացի այդ էլ Կարեն Վարդանյանի դիակը ավտոտնակում թաղելուց առաջ նշված երկու անձինք զննել են նրա հագուստները և հափշտակել հայտնաբերված 40.000 ՀՀ դրամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից