ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վառելիքի թանկացումը տրանսպորտային ծառայությունների և այլ ապրանքների գների վրա ազդեցություն չի ունենա. փոխնախարար 01/23/2018 15:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ներկայացրեց վառելիքի թանկացման հնարավոր ազդեցությունը տրանսպորտային ծառայությունների և վերջնական ապրանքների գների վրա:
Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը նշեց, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքով պայմանավորված ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, գործում է ավելացված արժեքի հարկի կիրառման ինստիտուտը և ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում հաստատագրված վճարներից անցում է կատարվել արտոնագրված վճարների համակարգին:
«Այս պարագայում ակցիզային հարկը դիտարկվում է որպես եկամուտների կորստի փոխհատուցման հիմնական աղբյուր և այլ հարկերի հետ համեմատությամբ ազդեցության տեսանկյունից տնտեսական գործունեության խթանող գործիք: Միևնույն ժամանակ, ավելացված արժեքի հարկի կիրառումը և ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում անցումը հաստատագրված վճարներից արտոնագրված վճարների համակարգին բիզնեսի համար հանդիսանում են հարկային միջավայրը բարելավող և հարկման կանոնները մեղմող միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:
Արման Խաչատրյանը առանձնացրեց երկու հիմնական հարցադրում. առաջին՝ արդյոք գործող փոփոխությունները կարո՞ղ են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման, և երկրորդ՝ արդյոք վերջինս կարո՞ղ է հանգեցնել շղթայական էֆեկտի և նպաստել այլ ապրանքների ու ծառայությունների թանկացման:
«Մինչև նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը միջմարզային՝ բացառությամբ Երևան քաղաքի հետ կապված երթուղիների, միկրոավտոբուսային կանոնավոր երթուղիներ սպասարկող կազմակերպությունները յուրաքանչյուր նստատեղի համար վճարում էին 2600 դրամ հաստատագրված վճար: Նոր Հարկային օրենսգրքով միկրոավտոբուսային միջմարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար հաստատագրված վճարի վարձը փոխարինվել է արտոնագրային վճարով և այն կազմում է 2400 դրամ կամ նվազել է 200 դրամով: Այն միջմարզային երթուղիները, որոնց սկզբնակետը կամ վերջնակետը Երևանն է, միկրոավտոբուսների 3120 դրամ հաստատագրված վճարի փոխարեն վճարում են 3000 դրամ: Այսինքն՝ այս դեպքում էլ տեղի է ունեցել նվազում 120 դրամով:
Միջմարզային ավտոբուսային փոխադրումներում հաստատագրված վճարը ևս փոխարինվել է արտոնագրված վճարով, սակայն մեկ նստատեղի հաշվարկով դրույքաչափի փոփոխություն տեղի չի ունեցել. այն կազմում է 2000 դրամ: Բացի այդ՝ Հարկային օրենսգրքով հնարավորություն է ընձեռված մեկից ավելի ամիսների ընթացքում գործունեության համար արտոնագիր ձեռք բերելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրային հարկը նվազեցնել 2 տոկոսով կամ տարեկան 22 տոկոսով»,- մանրամասնեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ այս միջոցառումների իրականացումը ֆիսկալ եկամուտներ ապահովելու նպատակ չի հետապնդում և միտված է մրցունակ փոխադրողների կայացմանը, առավել մատչելի և շարունակական ծառայությունների մատուցմանը:
Արման Խաչատրյանը վստահեցրեց, որ բենզինի գնի բարձրացումը չի կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների, ինչպես նաև այլ ապրանքների շղթայական բարձրացման, քանի որ տրանսպորտային փոխադրումների նպատակով ՀՀ-ում բենզին գրեթե չի օգտագործվում: Արման Խաչատրյանը շեշտեց, որ Հարկային օրենսգրքով դիզվառելիքի գնի 14 դրամի նվազեցում է գրանցվել՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվանցում իրականացնելու հնարավորությունը:
«Հայաստանի միջմարզային երթուղային ցանցում շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտուբուս: Ավտոբուսներից 62-ն ու միկրոավտոբուսներից 67-ը շահագործվում են դիզվառելիքով: Նախարարության կողմից միջմարզային երթուղիներում կատարվել է համեմատական հաշվարկ: Արդյունքում՝ դիզվառելիքով շահագործվող ավտոբուսների գները կարող են նվազել մեկ ուղևորի հաշվարկով 10 դրամով, իսկ միկրոավտոբուսների գները մեկ ուղևորի հաշվարկով 16 դրամով արտոնագրային վճարը ամսվա կտրվածքով վճարելու դեպքում կամ 37 դրամով՝ արտոնագրի տարեկան վճարը միանգամյա վճարելու դեպքում: Արդյունքում՝ գործող փոփոխությունները չեն կարող հանգեցնել դիզելային վառելիքով շահագործվող տրանսպորտային ծառայությունների և վերջնական ապրանքների գների շղթայական բարձրացման»,- պարզաբանեց փոխնախարարը:
Տրանսպորտային ծառայությունների գների բարձրացման չի հանգեցնի նաև սեղմած գազի գնի 20 դրամով թանկացումը: Փոխնախարարը նշեց, որ սեղմած գազի նույն 1 խորանարդ մետրի համար 210 դրամ գինը գործել է նաև 2015 թ., հետևաբար բոլոր սպասումները, թե տրանսպորտային ծառայությունները կարող են թանկանալ սեղմած գազի թանկացման հետևանքով, իրական չեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ